Մարզային բիզնեսի առանձնահատկությունները. Վահրամ Միրաքյան
Մարզային բիզնեսի առանձնահատկությունները. Վահրամ Միրաքյան

Մարզային բիզնեսի առանձնահատկությունները. Վահրամ Միրաքյան

Գործարար մարքեթինգի մասնագետ Վահրամ Միրաքյան

Գործարար մարքեթինգի մասնագետ Վահրամ Միրաքյանն ասում է, որ Հայաստանը մարքեթինի տեսանկյունից առաջիններից է Կովկասում, իսկ բիզնեսի տեսանկյունից դիրքերը զիջում է: Հայաստանում բիզնեսը կենտրոնացած է Երևանում, իսկ մարզերը պետք է բաժանել 2 մասի:  Այն մարզերը, որոնք Երևանին մոտ են պատկերն ուրիշ է, ինչքան հեռու են, այնքան պատկերն ավելի փոխվում է՝  բիզնեսի զարգացվածության, կոմունիկացիաների, գիտելիքների, օրինակների հասանելիության բացակայության պատճառով:Մարզային բիզնեսի առանձնահատկությունները. Վահրամ Միրաքյան

Երևանին կից մարզերում համեմատաբար բիզնեսն ավելի զարգացած է: Արտադրությունը կից մարզում է, որտեղ կոմունիկացիաների տեսանկյունից տարածքն ազատ է, նաև մոտ է կենտրոնին, իսկ բիզնեսը՝ Երևանում է: Մասնագետի խոսքով Երևանից հեռու մարզերում բիզնեսը 2 տեսակի է լինում: 1-ինի մեջ ներառվում են առևտրային փոքր օբյեկտները՝ ռեստորանները, հանգստի գոտիները, որոնք հոգում են տվյալ համայնքի կարիքները:  2-րդ տեսակը կախված է շրջանից, որտեղ կենտրոնացած են հանքաարդյունաբերությունն ու տուրիզմը, սակայն այլ ոլորտների հնարավորություն էլ կա, որոնք բացակայում են այս պահին: Մարզային բիզնեսի առանձնահատկությունները. Վահրամ Միրաքյան

Տուրիզմը կենտրոնացած է Դիլիջանում, Ծաղկաձորում, հանքաարդյունաբերությունը՝ Սյունիքում, Լոռիում: Արարատի մարզում ավելի շատ ջերմոցային տնտեսությամբ, գյուղատնտեսությամբ են զբաղվում, Կոտայքում էլ կան ջերմոցներ: Ամեն մի մարզ պետք է իր առավելությունն ունենա: Օրինակ՝ Խորհրդային շրջանում արդյունաբերությունն ու բիզնեսը բաժանված են եղել ըստ տարածաշրջանների: Թալինում և Արթիկում են  կենտրոնացած եղել ռոքվորի արտադրությունը, քանի որ այդ տարածքների բարձրությունը համապատասխանել է կաթից ռոքվոր ստանալու բարձր որակին: Հիմա այդ բաժանումը չկա: Նախորդ կառավարությունը քարտեզագրելու ծրագիր ուներ, ըստ որի որոշվելու էր, թե որ տարածաշրջանը ինչ բիզնես հնարավորություն ունի: Դա ճիշտ մոտեցում է. բիզնես տեսանկյունից պետք է մարզերի քարտեզագրում անել, որպեսզի չպարզվի, թե այսինչ մարզում կամ տարածքում ադամանդագործության փոխարեն մեկ այլ բիզնեսն ավելի արդյունավետ կլիներ:

Մարզային բիզնեսի առանձնահատկությունները. Վահրամ ՄիրաքյանԵթե ուզում ենք տնտեսությունը զարգացնել, պետք է ունենանք  քարտեզ, հետո մարզերի բիզնես հնարավորությունը հասկանաք, օրինակ՝ քանի որ Հայաստանում ավելի շատ, որքան էլ տարօրինակ է հնչում, արևային օրերը Մարտունիում և Վարդենիսում են և գումարած տարածաշրջանի բարձրությունը, ջերմոցային տնտեսությունն այստեղ ավելի լավ կզարգանա: Հայաստանում բիզնես տեսանկյունից լիդերը Երևանն է: Մարդիկ հաճախ բիզնեսի նպատակը դնում են գումար աշխատելը,սակայն բիզնեսի հիմնական գաղափարը գումար աշխատելու միջոցով բարիք տալն է: Գումարը մնում է այն մարդու մոտ, որն ունի գումարի, բիզնես ստեղծելու վերաբերյալ համապատասխան  փիլիսոփայություն, ինչն էլ Հայաստանում և շրջաններում պակասում է: Բիզնեսը գնում է այնտեղ, որտեղ իրեն շահավետ է:

Հեղինակ` Մարինե Գասպարյան

 

Ինչպե՞ս են գույները ստիպում մեզ գնումներ կատարել
Բիզնեսում ինչպես հաջողության հասնել. 80/20-ի հարաբերությունը. Լուսինե Կորեկյան

Առնչվող գրառումներ

Աշխարհի ամենաերկար գովազդը․ ForteBank