Մենք՝ յուրաքանչյուրս, ամեն օր զբաղվում ենք մարքեթինգով. Էլինա Բենիամինյան
Մենք՝ յուրաքանչյուրս, ամեն օր զբաղվում ենք մարքեթինգով. Էլինա Բենիամինյան

Մենք՝ յուրաքանչյուրս, ամեն օր զբաղվում ենք մարքեթինգով. Էլինա Բենիամինյան

«Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի թրեյնինգային ծրագրերի կոորդինատոր Էլինա Բենիամինյան

-«Սենսեյ» մարքեթինգի ակադեմիան առաջարկում է կարճաժամկետ, երկարաժամկետ և միջազգային թրեյնինգներ մարքեթինգի և մենեջմենթի ոլորտներում, իսկ սեփական մարքեթինգն ինչպե՞ս է կազմակերպում:

-«Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի մարքեթինգն իրականացվում է տարբեր մարքեթինգային գործիքների միջոցով, մշտապես ուսումնասիրում ենք ոլորտի և շուկայի նորարարությունները, ինչպես նաև վերապատրաստվող ցանկացողների պահանջմունքները: Շուտով սկսելու ենք իրականացնել “80 ժամ մարքեթինգի շուրջ” թրեյնինգային ծրագիրը, որը նախատեսված է սկսնակ մասնագետների համար: Թրեյնինգը շեշտը դնելու է գործնական գիտելիքների վրա և թրեյնիգի շրջանակում նախատեսում ենք ոլորտի փորձագետների մասնակցությունը, ինչը սկսնակներին հնարավորություն կտա գիտելիքներ և խորհուրդներ ստանալ հենց ոլորտի առաջատար մասնագետներից:

Որտեղի՞ց եք հասկանում մարքեթինգ սովորել ցանկացողների պահանջմունքները:

-Մշտապես հարցնում ենք մեր թրեյնինգների շրջանավարատներին, ոմանք անցնելով թրեյնինգներից մեկը՝ցանկանում են անցնել մեկ այլ թրեյնինգ և հենց իրենք են մեզ հուշում այդ պահանջմունքների մասին: Բացի այդ հետևում ենք ներկայումս շուկայում առաջարկվող մարքեթիգային թրեյնինգներին: Նշեմ, որ կարճաժամկետ և միջազգային թրեյնինգներից բացի անցկացնում ենք նաև կոորպորոտիվ թրեյնինգներ և կցանկանաի նշել, որ «Սենսեյ»-ն ընդհանուր առմամբ ունեցել է շուրջ 1000 շրջանավարտ:Մենք՝ յուրաքանչյուրս, ամեն օր զբաղվում ենք մարքեթինգով. Էլինա Բենիամինյան

-Կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների տևողության ժամկետները նշեք խնդրեմ,  հաստատ ընթերցողին կհետաքրքրի:

Կարճաժամկետ դասընթացները, որոնք տարբեր թեմաներով են՝վաճառք, բրենդինգ, գովազդ, կոմունիկացիա, PR ևն,  լինում են 3-ից 5 օր տևողությամբ, երկարաժամկետը տևում է 4-ից 5 ամիս: Առաջարկում ենք Նիդերլանդների մարքեթինգի ինստիտուտի “NIMA Marketing-A” թրեյնինգը, որի շրջանակում ունեցել ենք 250-ից ավել շրջանավարտ, ովքեր աշխատում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրի առաջատար կազմակերպություններում:

-Էլ ո՞ր երկրների փորձն եք կիրառում:

-Կիրառում ենք հիմնականում եվրոպական երկրների փորձը, ինչպես նշեցի իրականացնում ենք Նիդերլանդական NIMA թրեյնինգը, և բացի այդ, «Սենսեյ»-ը կազմակերպել է նաև բազմաթիվ կրթական այցեր Ֆինլանդիա, Ավստրիա և Գերմանիա: Մասնակիցների համար փորձի փոխանակման համար այս այցերը հրաշալի տարբերակ են:

Բուհական կրթությունից ինչո՞վ է տարբերվում «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի թրեյնինգային ծրագրերը:

-Բուհական կրթությունը և մեր կողմից առաջարկվող թրեյնինգները տարբեր են այն առումով, որ նախ և առաջ ուսանողը բուհում տվյալ մասնագիտությունն ստանում է   4-5 տարի, իսկ մենք առաջարկում ենք 4-5 ամիս տևողությամբ խտացված դասընթաց և տեսականից զատ շեշտը դնում ենք գործնականի վրա: Անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցը թրեյնինգից դուրս նույնպես սովորի, կատարի գործնական առաջադրանքներ, աշխատի իր գիտելիքների վրա:

-Դաշտը բա՞ց էր, ինչո՞ւ որոշեցիք հենց մարքեթինգի ուղղությամբ կրթական կազմակերպություն հիմնել:

-«Սենսեյ»-ը հիմնադրվել է 2011 թ.: Այդ ժամանակ արդեն իսկ կային կազմակերպություններ, որոնք առաջարկում էին մարքեթինգային թրեյնինգներ: Սակայն, «Սենսեյ»-ը մուտք գործեց շուկա մի յուրօրինակ նախագծի շրջանակներում, որը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի հետ առաջին համագործակցությունն էր: Խոսքը վերաբերում է ՖիլիպԿոտլերի սեսիաներին, որոնք իր շուրջ հավաքեցին ոլորտի մոտ 1400 մասնագետի ոչ միայն Հայաատանից, այլև Եվրոպայից  և ԱՊՀ երկրներից:

-Ի՞նչ երաշխիքներ եք խոստանում թրեյնինգների մասնակցներին և մասնակցել ցանկացողներին:

-NIMA թրեյնինգային ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալու Եվրոպական որակավորում,  կարճաժամկետ թրեյնինգները նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերում՝ կոնկրետ ուղղվածությամբ: Մեր շրջանավարտների շարքում հաճախ ենք հանդիպում սկսնակ ձեռներեցների, որոնք մասնակցում են մեր թրեյնինգներին գործնական գիտելիքներ և խորհրդատվություն ստանալու նպատակով: Կցանկանայի նշել, որ ցանկացած թրեյնինգի շրջանակում մեր թրեյներները, ովքեր ոլորտի առաջատար մասնագետներից են և ունեն շուրջ 15 տարվա գործնական փորձ, անցկացնում են խորհրդատվություն և տալիս ուղղություններ՝ հաջողակ գործունեություն իրականցնելու համար:

-Ի՞նչ մասնագետ պետք է լինել թրեյնինգին մասնակցելու համար:

Խտրականություն չկա, կարող են գալ և՛ ֆիզիկոսները, և՛ճարտարապետները, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նոր մասնագիտություն ունենալ:

-Արդյո՞ք մարքեթինգն  է բիզնեսի հաջողության նշաձողը:

-Կարծում եմ, որ մարքեթինգն անհրաժեշտ է ցանկացած ոլորտում գործող կազմակերպության համար, որոշ դեպքերում կարող է տվյալ կազմակերպության ամբողջ գործունեության հաջողությունը կախված լինել հենց մարքեթինգից:

-Մարքեթինգը միայն բիզնեսո՞ւմ  է անհրաժեշտ:

-Ոչ միայն բիզնեսում, ինչպես ասում է Ֆիլիպ Կոտլերը. «Մենք՝ յուրաքանչյուրս, ամեն օր զբաղվում ենք մարքեթինգով»: Մարքեթինգը մեր կյանքում շատ է անկախ մեր գիտակցությունից, օրինակ՝ մեր հագնվելու ոճը, մեր խոսելը, կամ օրինակ՝ երբ մենք սպառողի դերում ենք և գնումներ ենք կատարում, երբ նոր ծանոթություն ենք ձեռք բերում:

-Կարո՞ղ ենք ասել, որ սոցիալական մեդինան ամենապահանջված մարքեթինգային գործիքն է:

-Կարծում եմ այո, քանի որ դա պահանջ է, կազմակերպություններ կան, որոնք կայք չունեն, սակայն իրենց համար նպատակային որևիցե մի սոց.ցանցում ունեն էջ:  Սա նրանով է պայմանավորված, որ սոց.ցանցերը հարմար գործիք են ինֆորմացիա որոնողների համար: Շարունակելով թեման՝ կցանկանամ նշել, որ «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիան իրականացրել է ռեբրենդինգ՝ նոր կոորպորատիվ ոճը լիովին համապատասխանում է կազմակերպության անվանը և “սենսեյի” մշակույթին: Մի քանի շաբաթ է ինչ հասանելի է ակադեմիայի բոլորովին նոր կայքը: Ընթերցողը sensei.am կայքից ինֆորմացիա կստանա ընկերության գործունեության, առաջարկների, թրեյներների մասին, մեզ կարողեն գտնել նաև ֆեյսբուքում:

Հեղինակ` Մարինե Գասպարյան

Քաղաքական իմիջ․ ինչպե՞ս են ստեղծվում քաղաքական գործիչների կերպարները․ Նվարդ Մելքոնյան
Հայկական ամենահամեղ հավելվածի ստեղծման պատմությունը. Էդուարդ Քանքանյան

Առնչվող գրառումներ

Բիզնես հիմնելու և երկար տարիներ շուկայում մնալու գաղտնիքները. Մարատ Օգանեզով