Ինչպե՞ս տարբերել PR-ը մարքեթինգից, ի՞նչ ֆիլմեր է խորհուրդ տալիս դիտել Հայկ Կիրակոսյանը
Ինչպե՞ս տարբերել PR-ը մարքեթինգից, ի՞նչ ֆիլմեր է խորհուրդ տալիս դիտել Հայկ Կիրակոսյանը

Ինչպե՞ս տարբերել PR-ը մարքեթինգից, ի՞նչ ֆիլմեր է խորհուրդ տալիս դիտել Հայկ Կիրակոսյանը

PR խորհրդատու, PR-ի զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Հայկ Կիրակոսյան

-PR-ն այսօր՝ մարքեթինգային դարում, ի՞նչ տեղ է գրավում և հենց մարքեթինգում ի՞նչ տեղ է գրավում:

-PR-ը մարքեթինգի կամ գովազդի մեջ տեղավորելու փորձերը մի փոքր արհեստական են: Այդ ոլորտի համաշխարհային առաջատարները մի հետաքրքիր թևավոր խոսք են ասել՝ PR-ը մարքեթինգի և գովազդի փոքրիկ եղբայրն է, բայց այդ 2-ից ավելի արագ աճելով, մեծանալով՝ դարձավ, ի վերջո, նրանց մեծ եղբայրը: Եթե նայենք, ոլորտային առումով, թե որն է ավելի ընդգրկուն, ապա վստահաբար կարող ենք ասել՝ PR-ը, օրինակ՝շտապօգնության, հրշեջ ծառայությունները, կրոնական կառույցները մարքեթինգի կարիք գուցե չունենան, գուցե մարքեթինգի մասնագետներն ասեն` թող տունն այրվի, մենք նորը կկառուցենք, սակայն, նույն հրշեջ ծառայությունը PR-ի կարիք հաստատ կունենա, որպեսզի հանրությանը տեղեկացնի նրա բարի համբավի մասին, որ հրշեջները, կրակը մարելիս, չեն գողանում տան թանկարժեք իրերը: Նկարիչն ու կոմպոզիտորն էլ մարքեթինգի կարիք չունեն, սակայն, երբ նրանց վատ պիտակ է կպչում, ապա նրանց պետք է PR մասնագետ, ով դուրս կբերի վատ իրավիճակից, բարի համբավը կվերականգնի:

-Այսօր PR-ն ի՞նչ դիրք ունի Հայաստանում:

-Երբ ես ու գործընկերներիցս շատերը սկսեցինք մեր գործունեությունն այս ոլորտում, նույնիսկ PR տերմինը միստիկ մի բան էր թվում հասարակության համար, հարցնողներին ստիպված ասում էինք, որ գովազդի նման մի բան է: Իսկ այսօր PR-ն ունի իր հստակ դիրքը՝ պետական կառույցները, մասնավոր սեկտորը, հիմնադրամներն ունեն հասարակայնության հետ կապերի բաժիններ, որոնք իրականացնում են համապատասխան ծառայություն: PR-ն ունի մի այսպիսի հստակ մոտեցում՝ նա այնտեղ է, որտեղ կա հաղորդակցություն, շփում, մարդ կամ առավել ևս խմբեր: Տերմինն արդեն հուշում է, որ հաղորդակցություը բերում է նաև PR-ի որոշակի անհրաժեշտության: Պիտի նաև ասեմ, որ եթե PR-ը դառնում է շատ ակնհայտ, երբ սկսում է աչք ծակել, այն վերածվում է սև PR-ի, գովազդի, բայց ոչ երբեք PR-ի:

-Սև PR տերմինն օգտագործվո՞ւմ է:

-Ես օգտագործում եմ, իմ գործընկերներից ոմանք  չեն օգտագործում: Իմ օգտագործելը հիմանավորում եմ ինձ համար շատ կարևոր ու հեղիանակվոր այլ մասնագետների կողմից գրված գրքերով, վեբինարներով, սեմինարներով, և դրանցից բացի մենք տեսել ենք, թե քաղաքական PR-ում ինչ քաղաքական «կեղտոտ» տեխնոլոգիաներ են կիրառվում, այո´,  կարելի է ասել, որ դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են, որոնք կիրառում են, այն PR մասնագետները, որոնք սև PR-ի առաջադրանք կամ իրենց առջև դրած խնդիր ունեն: Օրինակ բերեմ՝ եթե ուզում ես բարի համբավ ձևավորել, կարող ես քաղաքական գործչին ուղղորդել, որ նա մի տատիկի օգնի, և մարդիկ կնկարեն ու կասեն՝ ի՜նչ բարի էր, նույն կերպ կարող ես մի հղի, վատ հագնված կնոջ ուղարկել, որը քաղաքական գործչի ելույթի ժամանակ կգոռա՝ «դու իմ երեխայի հայրն ես», այսպիսով քաղաքական գործիչը կբարկաբեկվի: Այս 2 օրինակներն էլ կիրառված են արտասահմանյան փորձում: Մենք կարող ենք հիշել ռուսական «Բրիգադա» ֆիլմը, ուր քաղաքական PR-ի 2 գործառույթներն էլ ակնհայտ երևում են, որտեղ քաղաքական PR մասնագետները լծված են իրենց թեկնածուի բարի համբավը կերտելով և հակառակ կողմին վարկաբեկելով, կեղծ բուկլետներ տպագրելով, և այլն… PR-ի վառ օրինակ ֆիլմեր են՝«99 ֆրանկ» («99 francs» 2007 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Ժան Կունենի կողմից Ֆրեդերիկ Բեգբեդերի վեպի հիման վրա նկարահանված ֆիլմ), «Պոչը շարժում է շանը» («Wag the Dog», 1997, ռեժիսոր Բարրի Լևինսոն), Generation P և այլն…

Մեզ մոտ՝ Հայաստանում , ընդգծված PR կիրառում են պետական կառույցները թե՞ մասնավոր հատվածը:

-Ես կարծում եմ, որ մասնավոր հատվավածն ավելի լավ իր «ղադր»-ը գիտի, սեփականատիրական զգացողություններն ավելի ընդգծված են, քան պետական կառույցներինը, որոնց ևս չի խանգարի այդ հատկանիշն ունենալ, մասնավոր հատվածն ավելի լավ է իրականացնում, ավելի լավ ռեսուրսներ ունի, ավելի գրագետ է, հետևողական է և ավելի պահանջատեր է, իսկ սրան զուգահեռ պետական բյուջեով արված որևէ գործ կարող է արդյունք չտալ ու մնալ օդում կախված: Աշխարհում PR-ի առաջին պատվիրատուները մասնավոր հատվածն է եղել, պատմությունը հիշատակում է ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլարատեր Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի անունը, ով վատ դրության մեջ էր և իմիջային վատ համբավից դուրս գալու համար վարձեց բանիմաց, հաջողակ մի լրագրողի:

-Այսօր շատերը շփոթում են PR-ն ու մարքեթինգը, հատկապես քոնթենթ անելը կարծում են PR է, ի՞նչ խորհուրդ կտաք ի՞նչպես տարբերել:

-Նախ պարզ բանաձևով, որ PR բաժնում կարող է լինել 4-ից 5 SMM մասնագետ, իսկ եթե լինի SMM բաժին, ապա այնտեղ չի կարող լինել 4-ից 5 PR մասնագետ, հետո SMM-ը մի գործառույթ է, որը կարող է պետք գալ և՛ գովազդի մեջ, և՛ մարքեթինգում, և՛ PR-ում, և այլն… այն ավելի շատ տեխնիկական է, հիմքում ինչ փոստ անելն է, ինչ նյութ կիսվելը, ինչ ինֆորմացիա տարածելը, ու այս ամեն ինչը համաչափ իրականացնելը, սակայն PR-ը հենց այն ռազմավարությունն է, որի տրամաբանության մեջ է մտնում SMM-ը: SMM-ը մեծ թափերով աճող նոր ոլորտ է, մարտի դաշտում մի զինատեսակն է, PR-ը մարտի դաշտում ամբողջ ռազմավարությունն է:

Եվ վերջին հարցը՝ կարո՞ղ ենք համարել, որ Նիկոլ Փաշինյանը լավ է տիրապետում PR տեխնոլոգիաների:

-Խոստացել եմ, որ քաղաքական PR-ից չեմ խոսելու, բայց քանի որ հարցն անմեղ է, պատասխանեմ, որ, այո´, կարելի է ասել՝ ՀՀ վարչապետը ոչ միայն ՀՀ վարչապետն է, այլ նաև հայաստանյան PR մասնագետների թիվ 1 դեմքն ու ներկայացուցիչն է: Իհարկե արժանիք է ժամանակակից դարում հանրության հետ հաղորդակցվելու հնարքներին տիրապետելը:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

#քաղաքըկարդումէ․ գրքի երևանյան փառատոնի մարքեթինգային լուծումները
Գրական գործակալ. ինչպե՞ս են հայ հեղինակների գործերը հրատարակվում միջազգային շուկայում

Առնչվող գրառումներ

Netflix-ը հավանություն է տվել հայկական սերիալի սցենարին.