Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (2-րդ մաս)
Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (2-րդ մաս)

Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (2-րդ մաս)

Ըստ lifehacker.ru-ի կան որոնման համակարգեր, որոնք օգտատիրոջը տալիս են այնպիսի մի բան, որը չեն տալիս որոնողական համակարգի գիգանտները:

Ներկայացնում ենք դրանցից ևս 4-ը:

1. FindSounds

Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (2-րդ մաս)

Ի՞նչ է սա

Մասնագիտացված որոնողական համակարգ է, փնտրում է զանազան ձայներ բաց տարածություններում:

Որքանո՞վ է նպաստավոր

Եթե ձեզ հարկավոր է արագ գտնել կրակոցի ձայնը, փայտփորիկի հարվածները կամ ինչ-որ մեկի աղաղակը, ապա այս ծառայությունը ձեզ համար է: Իրականում այս մասնագիտացված համակարգը հենց մասնագիտացված լսարանի համար է, բայց հնարավոր է, որ ձեզ էլ հարկավոր լինի:

http://www.findsounds.com/

2. Wolfram|Alpha

Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (2-րդ մաս)

Ի՞նչ է սա

Հաշվողական որոնողական համակարգ է, օրինակ, եթե անգլերենով մուտքագրեք «համեմատել Նյու Յորքի և Սան Ֆրանցիսկոյի բնակչության թվերը», ապա Wolfram|Alpha-ն էկրանին անմիջապես ցույց կտա  համեմատությունների աղյուսակներ ու գրաֆիկաներ: Այս համակարգը մյուս համակարգերից ավելի  է համապատասխանում փաստերի և տվյալների հաշվարկների որոնմանը: Wolfram|Alpha-ն կուտակում և կազմակերպում է առցանց գիտելիքներ տարբեր ոլորտներից, ներառյալ՝ գիտությունը, մշակույթը և ժամանցը: Եթե այս տվյալների բազան որոնման հարցման արդյունքում պարունակում է պատրաստի պատասխան, համակարգն անմիջապես ցուցադրում է այն, եթե ոչ, ապա արդյունքը ցույց է տալիս հաշվարկելուց հետո: Այս դեպքում որոնողը տեսնում է միայն անհրաժեշտ տեղեկատվություն, բայց ոչ ավելորդ ինֆորմացիա:

Որքանո՞վ է նպաստավոր

Եթե Դուք ուսանող եք, վերլուծաբան, լրագրող կամ հետազոտող, կարող եք օգտագործել Wolfram|Alpha-ն՝  Ձեր գործունեության հետ կապված տվյալները որոնելու և հաշվարկելու համար: Համակարգը չի հասկանում բոլոր հարցումները, բայց անընդհատ զարգանում է և դառնում ավելի խելացի:

https://www.wolframalpha.com/

3. Dogpile

Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (2-րդ մաս)

Ի՞նչ է սա

Dogpile-ն  ցույց է տալիս արդյունքների համակցված ցուցակ Google-ի, Yahoo-ի և այլ հանրաճանաչ համակարգերի որոնման արդյունքներից:

Որքանո՞վ է նպաստավոր

Նախ Dogpile-ն ավելի քիչ գովազդ է ցուցադրում, երկրորդ՝ ծառայությունն օգտագործում է հատուկ ալգորիթմ ՝ տարբեր որոնման համակարգերից լավագույն արդյունքները գտնելու և ցուցադրելու համար: Ըստ Dogpile-ի մշակողների՝ ամբողջ ինտերնետում իրենց համակարգերը կազմում են առավել ամբողջական արդյունքը:

Եթե չկարողանաք գտնել տեղեկատվություն Google-ում կամ մեկ այլ ստանդարտ որոնման համակարգում, այն սկսեք փնտրել մի քանի այլ որոնիչներում Dogpile-ի միջոցով:

Dogpile →

4. BoardReader

Որոնիչներ, որոնք ավելի արդյունավետ են, քան Google-ը (2-րդ մաս)

Ի՞նչ է սա

Տեքստային որոնման համակարգ է:

Որքանո՞վ է նպաստավոր

Համակարգը թույլ է տալիս նեղացնել որոնման դաշտը մինչև սոցիալական կայքերի հարթակ: Հատուկ ֆիլտրերի շնորհիվ դուք կարող եք արագ գտնել  այն գրառումներն ու մեկնաբանությունները, որոնք  համապատասխանում են ձեր չափանիշներին՝ լեզվին, հրապարակման ամսաթիվին և կայքի անվանմանը: BoardReader-ը կարող է օգտակար լինել PR մասնագետներին և լրատվամիջոցների այլ մասնագետներին,  ովքեր հետաքրքրված են զանգվածային լսարանի կարծիքով:

BoardReader →

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Հոգեբանական 5 հնարք մարքեթինգի մասնագետների համար
Ի՞նչ կարդալ 2020-ին. գրքեր մարքեթինգի մասին

Առնչվող գրառումներ

Բիզնեսում ինչպես հաջողության հասնել. 80/20-ի հարաբերությունը. Լուսինե Կորեկյան