«Լիլիթ Շաքարյանն ինքն էլ է Բրենդ»,- ասում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը
«Լիլիթ Շաքարյանն ինքն էլ է Բրենդ»,- ասում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը

«Լիլիթ Շաքարյանն ինքն էլ է Բրենդ»,- ասում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը

 

«Լիլիթ Շաքարյանն ինքն էլ է Բրենդ»,- ասում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը«Զանգակ» գրատանը տեղի է ունեցել բրենդինգի ոլորտում «Բրենդի կառավարում» առաջին հայալեզու գիրքի շնորհանդեսը, որի հեղինակն է ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ, մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանը: Գիրքն ուսումնական ձեռնարկ է: Իր ելույթում հեղինակը ներկայացրեց, որ այն առաջին հերթին նախատեսված է սոցիոլոգիայի, տնտեսագիտության, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների համար, չնայած գրքում կան նաև պրակտիկ խորհուրդներ, վերլուծություններ, Հայստանում բրենդինգի ոլորտից օրինակներ, որոնք օգտակար կլինեն բիզնես ոլորտում ներկայացուցիչների և աշխատողների համար:

«Լիլիթ Շաքարյանն ինքն էլ է Բրենդ»,- ասում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը«Գիրքը միտված է համալրել ու զարգացնել հայալեզու գրականության շարքը, որի բացը կա մեր իրականության մեջ: Նմանատիպ գրականությունը նպաստում է կրթության ամրապնդմանը,- ասում է Լիլիթ Շաքարյանը,- «Գրքի ստեղծման պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ ես որոշեցի իմ մասնագիտական գործունեությունը շարունակեմ գիտության ոլորտում, որն անսահման հնարավորություններ է բացում ստեղծագործական և անընդհատ նորը բացահայտելու տեսանկյունից: Արդեն ոլորտում գտնվելով՝ ստեղծվեց իրավիճակ, երբ պետք էր ներկայացնել առարկայական ծրագրեր: Եվ ահա նոր ուսումնասիրությունների, վերլուծությունների արդյունքում ստեղծվեց «Բրենդի կառավարում» գիրքը:

«Լիլիթ Շաքարյանն ինքն էլ է Բրենդ»,- ասում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր ԱթանեսյանըԳիրքը բաղկացած է 6 գլխից, ներկայացված են բրենդ հայեցակարգի առանցքային յուրահատկություններն ու կառուցվածքը, ծագման պատմական նախադրյալներն ու զարգացման ընթացքը, ինչպես նաև բրենդի ճարտարապետության կառուցման տեխնոլոգիաներն ու կառավարման ուղիները: Այս դիտանկյունից վերլուծվել են բրենդ-ինքնության հիմնական կառուցվածքային բաղադրիչները՝ բրենդի վիզուալ ինքնություն (դրական կազմակերպական իմիջի ստեղծում լոգոտիպերի ու խորհրդանիշների օժանդակությամբ), բրենդի վերբալ ինքնություն (ներառում է այնպիսի հիմնական տարրեր, ինչպիսիք են անվանումը, կարգախոսը, պատմությունների օգտագործումը, բրենդի լեզուն տարբերվող դարձնելու ձգտումը), ինչպես նաև բրենդի դիրքավորման մոտեցումներն ու բրենդային քաղաքականության առանձնահատկությունները:

«Լիլիթ Շաքարյանն ինքն էլ է Բրենդ»,- ասում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր ԱթանեսյանըԳրքի ստեղծման առանցքային գաղափարի մասին խոսելիս, հեղինակը շեշտեց. «Գրքի վրա պատկերված է գունագեղ ԴՆԹ շղթա, որը պատահական չէ: Իրականում բրենդը ձեր տարբերակման կոդն է, եթե ընկերություն է, ապա՝ ընկերության յուրահատուկ կոդն է, եթե պետություն է, ապա՝ պետության տարբերակման կոդն է, և այն պետք է լինի այնքան յուրահատուկ ու անկրկնելի, որքան նմանը չունեցող ԴՆԹ շղթան է: Իսկ ինչո՞ւ գունագեղ, որովհետև այդ գաղափարը պետք է ներկայացվի համապատասխան գունային լուծումներով. խոսքը ոչ միայն գույն ասվածի, այլ նաև վերբալ ու վիզուալ բոլոր տարերի արտացոլման մասին է»:

«Լիլիթ Շաքարյանն ինքն էլ է Բրենդ»,- ասում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր ԱթանեսյանըԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը կարևորեց գրքի ծնունդը: Ասաց, որ Լիլիթի պապիկն իր դասախոսն է եղել և այժմ Լիլիթն է համալսարանական ընտանիքի  յուրահատուկ անդամ, այսինքն՝ «Ինքն էլ է բրենդ»:

 

Սոցիոլոգ, Սոցիալական հետազոտությունների փորձագետ Լիլիթ Շաքարյանն 2009թից ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի, Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ ամբիոնի դասախոս։ Նա Բրենդինգի հիմունքներ, ԶԼՄ սոցիոլոգիա, Ժամանակակից PR տեխնոլոգիաներ դասընթացների առաջին նախաձեռնողը, մշակողն ու դասավանդողն է։ Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Ակադեմիական գործունեությունից բացի իրականացնում է բիզնես դասընթացներ և բրենդի կառավարման խորհրդատվական աշխատանքներ։

Շուտով նաև լույս կտեսնի Լ․ Շաքարյանի «Հաղորդակցության Մարտահրավերները Տեղեկատվական Հասարակությունում» նոր ձեռնարկը։

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

 

«Արմենիա Վայն»-ը՝ նոր գովազդային արշավի մասին. Քրիստինե Վարդանյան

Առնչվող գրառումներ

«Արմենիա Վայն»-ը՝ նոր գովազդային արշավի մասին. Քրիստինե Վարդանյան
Ընտրացանկ