Հաղորդակցվիր այնպես, որ չկառավարվես. Լիլիթ Շաքարյան
Հաղորդակցվիր այնպես, որ չկառավարվես. Լիլիթ Շաքարյան

Հաղորդակցվիր այնպես, որ չկառավարվես. Լիլիթ Շաքարյան

Լույս է տեսել սոցիոլոգ, մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանի 2-րդ հեղինակային գիրքը: Լիլիթը լրագրողների հետ մտերմիկ միջավայրում ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունն ու կարևորությունը: Հեղինակը գիրքը վերնագրել է «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում»:

Հաղորդակցվիր այնպես, որ չկառավարվես. Լիլիթ Շաքարյան

«Այն նեղմասնագիտական է և վերլուծություններով հագեցած: Նախատեսված է տեղեկատվական ոլորտի փորձագետների, ուսանողների և տեղեկատվական խնդիրների հետ առնչվող լայն հանրության համար»,-լրագրողներին պատմում է Լիլիթ Շաքարյանը.- «Կարելի է բնութագրել այսպես՝ այն հասարակությունը որում մենք ապրում ենք մեդիա-հագեցած հասարակություն է: Պատկերները, հնչյունները, զգացողությունները շատ ավելի մեծ դեր ու նշանակություն ունեն, քան փաստերը»:

Հաղորդակցվիր այնպես, որ չկառավարվես. Լիլիթ Շաքարյան Հաղորդակցվիր այնպես, որ չկառավարվես. Լիլիթ Շաքարյան

Գիրքը բաղկացած է 3 գլխից:

Հաղորդակցվիր այնպես, որ չկառավարվես. Լիլիթ Շաքարյան

«Այսօր զանգվածային հաղորդակցության միջոցներն ու ԶԼՄ-ն հեշտությամբ վերածվում են զանգվածային մանիպուլյացիայի միջոցների, որոնք նշանակալի ազդեցություն են գործում մարդկանց զգացմունքների, գիտելիքների, ընկալումների ու արժեքների վրա: Տեղեկատվական բազմազանության պայմաններում մարդը սպառում է իր ակտիվ, պատասխանատու դերը սոցիալական գործընթացում և դառնում է լիովին «կառավարելի»,- գրում է Լիլիթ Շաքարյանը գրքի նախաբանում:

Հաղորդակցվիր այնպես, որ չկառավարվես. Լիլիթ Շաքարյան

Գրքի առաջին հատվածը տեղեկատվական հեղափոխության և տեղեկատվության հասարակությանն է ուղղված և սկսում է այսպես՝ հասարակությունը դինամիկ համակարգ է և պատմությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հասարակություն իր զարգացման ընթացքում անցնում է որոշակի փուլերով: Ահա այս փուլերի տարբեր շերտերին է անդրադաձել հեղինակը մանրամասնորեն կամ ինչպես հեղինակն է ասում՝ խորը վերլուծությամբ:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

«Լավագույն հայկական բրենդ»-2020

Առնչվող գրառումներ

Գնային քաղաքականություն. ինչպե՞ս են թվերը ստիպում գնում կատարել
Ընտրացանկ