Renderforest-ը նորություն ունի. համաշխարհային շուկայում միակն  իր տեսակի մեջ․ Ռոման Դանեղյան
Renderforest-ը նորություն ունի. համաշխարհային շուկայում միակն  իր տեսակի մեջ․ Ռոման Դանեղյան

Renderforest-ը նորություն ունի. համաշխարհային շուկայում միակն իր տեսակի մեջ․ Ռոման Դանեղյան

 Մենք ստացել ենք մեծ ներդրումների առաջարկ աշխարհահռչակ կազմակերպություններից, բայց Renderforest-ն այն եզակի ընկերություններից է, որ ստեղծվել և գործունեություն է ծավալել Հայաստանում և շարունակում է մնալ այստեղ:

         Renderforest-ի  մարքեթինգի թիմի ղեկավար Ռոման Դանեղյան

-Ի սկզբանե:

-Ի սկզբանե Renderforest-ը եղել է միայն վիդեո պատրաստելու հարթակ։ Մինչ այդ մեր ընկերության հիմանդիրն  անիմացիաներ էր պատրաստում տարբեր ընկերությունների համար, ինչպիսիք են՝ Մեգաֆոնը, էրիքսոնը , Ֆեյսբուք Բիզնեսը, որոնք բավականին թանկ արժեին: Այսինքն՝ երբ նման ծառայության համար դիմում էր որևէ ստարտափ կամ փոքր բիզնես, նրան այլ բան չէր մնում, քան ուղղակի հեռանալը, որովհետև ծառայությունը գնային առումով անհասանելի էր: Հենց այստեղից էլ ծնվեց գաղափարը. ստեղծել մի հարթակ, որտեղ կլինեն հնարավորութոյւններ բոլորի համար: Այսինքն՝ մարդ չպետք է իմանա ինչ-որ բարդ ծրագրեր, չպետք է ունենա շատ գումար, որպեսզի կարողանա այդ ծրագիրը ներբեռնել։

՞նչ խնդիր է լուծում Renderforest-ը, որքանո՞վ է այն ավելի հասանելի:

— Մենք լուծում ենք հետևյալ հարցերը. ստարտափները, փոքր կամ միջին բիզնեսները չունեն գումար, որ դիմեն բրենդինգային ինչ-որ ընկերության: Իսկ միջին բրենդինգային ընկերությունում նման փաթեթը կարժենա մոտ 5000 դոլար, մեզ մոտ հաճախորդը ստանում է նույնը 50 անգամ ավելի մատչելի:

Renderforest-ը նորություն ունի. համաշխարհային շուկայում միակն  իր տեսակի մեջ․ Ռոման Դանեղյան-Ինչպե՞ս է աշխատում հարթակը, հնարավորությունների ինչպիսի՞ բազմազանություն ունի:

Կայքում ունենք վիդեոշաբլոններ, վիդեոկաղապարներ, որտեղ մարդիկ կարող են իրենց տեքստերը խմբագրել, նկարներ ավելացնել, վիդեոներ ավելացնել, մոնտաժել, կտրել հարմարեցնել իրենց ուզածին։ Առաջարկում ենք 500-ից ավելի  շաբլոն, որոնց մեծ մասն իր մեջ ունի մոտ 400 տեսանյութ. կլինի դա բժշկական, կլինի գովազդային անիմացիոն, կլինի սպորտային կամ լրատվական։ Օգտատերը մտնում ընտրում է իր տարբերակը, տեքստն է փոխում, գունային համադրություն է ընտրում, հետո ավելացնում է երաժշտություն կամ իր ուզած աուդիոֆայլը: Արդեն վերջում մի քլիքով 3-4 րոպեում ստանում է իր վիդեոն։

-Գիտեմ, որ ընկերությունն արդեն առաջարկում է լոգոյի օնլայն պատրաստման ծառայություն: Ինչպե՞ս է աշխատում սա, չէ որ լոգոյի պատրաստումն այդքան էլ տեխնիկական չէ:

— Ամեն ինչ շատ հեշտ է. օգտատերը գրում է ընկերության անվանումը, հաջորդ քայլը՝ երկու նախադասությամբ պատմում է, թե ինչի մասին է իր բիզնեսը: Մեր համակարգն անալիզ է անում գրված ինֆորմացիան, գնում բազա, ընտրում համապատասխան տարբերակներ և առաջարկում ինչ-որ դիզայն: Օգտատերը կարող է ընտրել ֆոնտը, գունային լուծումները, որոշել տեքստի տեղն ու չափը:

-Չնայած, որ ընտրանին մեծ է, օգտվողներն էլ քիչ չեն, որքանո՞վ է մեծ կրկնվելու հավանականությունը:

— Բազան բավականին մեծ է և պարբերաբար թարմացվում է: Մյուս կողմից, կարծում եմ, բնական է , որ նման օնլայն գործիքներն ունեն կրկնողության հավանականություն, որը մեր դեպքում չէի ասի, թե մեծ է:

-Ու՞մ են դիմում օգտվողները խնդիրների դեպքում, ինչպե՞ս է աշխատում հետադարձ կապը:

— Մեր սպասարկման կենտրոնն աշխատում է 24 ժամ, 7 օր: Հաճախորդը ստանում է իրեն հուզող հարցի պատասխանը մաքսիմում 15 րոպեի ընթացքում, ինչը կարծում եմ մեր ընկերության առավելություններից մեկն է:

Renderforest-ը նորություն ունի. համաշխարհային շուկայում միակն  իր տեսակի մեջ․ Ռոման Դանեղյան

-Հետաքրքիր է՝ ինչպիսի՞  մարքեթինգային ռազմավարություն եք ընտրել, ինչպե՞ս է ընկերությունը ընդամենը 4 տարում հասել համաշխարհային տարածման:

-Նշեմ, որ ես թիմին միացել եմ 2017 ից, բայց ներկայացնեմ՝ ինչ էր արվում սկզբում: Երբ պլատֆորմն արդեն կար,  քիչ քանակությամբ, բայց օգտվողներ կային, խնդիր առաջացավ հանրությանն ու շուկային ներայացնելու։ Մեր հիմնադիրը փորձեց գուգլում որոնողական համակարգերի միջոցով այցելություններ բերել։ Սկսեց ստեղծել տարբեր էջեր, որտեղ ներկայացվում են մեր ծառայություններն ու ժամանակի ընթացքում մենք սկսեցինք ունենալ այցելություններ հենց գուգլից։ Այդ ժամանակ այցելությունները հասնում էին շաբաթական 1000-ի։ Եվ այդպես օգտագործելով Search optimization-որոնողական համակարգերի օպտիմիալացում ռազմավարությունը, ստացանք շատ այցելություններ գուգլից, հետո  տարածվեց այլ որոնողական համակարգերի վրա, ինչպիսիք են, օրինակ՝ Yahoo, Bing: Հաջորդ քայլը կայքի թարգմանությունն էր՝ 7 լեզվով, որը մեկ երրորդի չափ այցելություն ավելացրեց: Այս պահի դրությամբ մենք ունենում ենք օրական 30 000 ստեղծված վիդեո և 8000 նոր գրանցվող. հիմնականում ԱՄՆ, Պորտուգալիա, Իսպանիա, Բրազիլիա։

-Ինչու՞ հայկական ստարտափը հայաֆիկացված չէ, չկա՞ արդյոք շրջանառություն հայկական շուկայում:

— Երբ հարթակը ստեղծվում էր,  թիրախավորում էր դրսի շուկան,և մենք բավական երկար ժամանակ տեխնիկական խնդիր ունեինք ֆոնտերի հետ կապված. չկային այնպիսի unicode ֆոնտեր, որոնք կկարողանային աշխատել մեր պլատֆորմի հետ ։ Հայստանում դեռ այդքան մեծ նշանակություն չեն տալիս վիդեոհոլովակներին, չեն կարևորում, հետևաբար դրանց համար գումար չեն ծախսում: Բայց արդեն հայկական շուկայում էլ է մտնում շրջանառության մեջ, ավելին՝ այս տարվա մայիսին մենք ստեղծեցինք հայատառ ֆոնտեր: Մարդիկ կարող են պատրաստել հայերեն տեքստերով վիդեոներ, բայց հենց հարթակը հայերեն թարգմանված չէ, քանի որ տերմիններից շատերը հայերեն տարբերակներ չունեն: Բայց նախատեսվում է 2019-ի առաջին ամիսներին լուծել նաև այս հարցը:

 -Շուկան գնալով մեծանում է, մրցակցությունն ուժեղանում. ինչո՞վ է զարմացնելու Renderforest-ը ապագայում:

-Արդեն: Մենք թողարկել ենք եզակի մի հնարավորությունը, որն աշխարհում առաջինն է . այն թույլ է տալիս տեքստը փոխարկել անիմացիայի։ Օգտատերը հավաքում է իր ունեցած վիդեո սցենարը, մեր համակարգը պատրաստում է համապատասխան վիդեոհոլովակ: Մեքենայական ուսուցման  ու արհեստական ինտելեկտի օգնությամբ համակարգը գնում է տեսարանի գրադարան և բերում ամենահարմարը, որն, իհարկե, հնարավոր է խմբագրել։ Սա օգնում է ոչ միայն ժամանակ խնայել, այլև  հնարավորություն  է տալիս  հաշվի առնել նույն սցենարի մի քանի հավանական տարբերակ և ընտրել լավագույնը:

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

Մեր նպատակը երկրի անունը հնչեցնելն է. Ջորջ Տաբակյան

Առնչվող գրառումներ

Բիզնես 3000 դրամով. ինչպե՞ս հոբբին դարձնել եկամտաբեր. Լևոն Ստեփանյան