Ինչպե՞ս են գույները ստիպում մեզ գնումներ կատարել
Ինչպե՞ս են գույները ստիպում մեզ գնումներ կատարել

Ինչպե՞ս են գույները ստիպում մեզ գնումներ կատարել

Գովազդի մեջ գույների օգտագործումը շատ կարևոր ընտրություն է, քանի որ գույները հսկայական ազդեցություն ունեն մարդու հոգեբանության, նրա ընտրությունների և որոշումների վրա։ Հոգեբան Լուսինե Կորեկյանի խոսքով՝ գոյություն ունի գույների հոգեբանություն առարկա, որը մարքեթինգի հոգեբանության ճյուղ է, այն ուսումնասիրում է նրբերանգների ազդեցությունը մարդկանց պահվածքի վրա։ Ապրանքանիշերը, կամ, այսպես կոչված բրենդները, այս գիտելիքը մեծ արդյունավետությամբ օգտագործում են մարդկանց շրջանում տարբեր ռեակցիաներ առաջ բերելու նպատակով։ Հայտնի է, որ գույնն ինքնին երբեմն կարող է որևէ ապրանք առնելու դրդապատճառ հանդիսանալ։ Մի հարցման արդյունքներով սպառողների 93% տոկոսը հայտարարել է, որ կենտրոնանում է ապրանքի տեսողական ներկայացվածության վրա, իսկ 85%-ը պնդում է, որ գույնը նրանց համար գնումը կատարելու առաջնային պատճառն է։ Կորեկյանն ասում է, որ գովազդ ստեղծողները գույների հետ կապված տարբեր գործոններ են հաշվի առնում։

Ինչպե՞ս են գույները ստիպում մեզ գնումներ կատարելՊոտենցիալ թիրախային աուդիտորիայի ազգությունը կարող է դեր խաղալ գովազդի գույները որոշելիս։ Օրինակ՝ չինացիները հակված են հավանելու մետաղական նրբերանգով ոսկեգույնը և կարմիրի երանգները։ Թիրախավորված մարդկային խմբի ապրելակերպը նույնպես կարող է որոշիչ լինել։ Օրինակ՝ կենսուրախ հիմնական գույները՝ կարմիրը և կապույտը՝ սպիտակ զոլերի համադրությամբ, ակտիվ ապրելակերպի արտահայտիչներ են, այդ պատճառով հենց այս համադրությունը դիպուկ ընտրություն է սպորտային համազգեստի և գույքի գովազդի համար։

Հոգեբանը ներկայացնում է, թե ինչպես են գույները ազդեցություն գործում մարդկանց վրա։ Ստորև գովազդի մեջ ամենասիրված և տարածված գույներն են համատեղված այն իրավիճակների հետ, որոնցում դրանց օգտագործումը նպատակային է։

 

Կապույտ

Ինչպե՞ս են գույները ստիպում մեզ գնումներ կատարել

Մարդկանց ամենասիրելի գույներից է. գայթակղիչ է ու բազմաբնույթ՝ օգտագործման տեսանկյունից։ Ասոցացվում է խաղաղության, ջրի,  ներքին հարմոնիաի հետ։ Կապվում է անվտանգության հետ, ինչպես նաև մղում է արդյունավետ գործողության։ Նկատվել է նաև, որ կապույտը  ազնվության, վստահելիության սիմվոլ  է։ Եթե ապրանքանիշը կարիք ունի վստահություն ներշնչելու, ապա այս գույնը ճիշտ ընտրություն է։ Կապույտը տեղին է նաև, երբ անհրաժեշտ է սառեցված սննդամթերքի փաթեթավորումը, քանզի այն սառույցի տպավորություն է թողնում։

Կարմիր

Ինչպե՞ս են գույները ստիպում մեզ գնումներ կատարել

Կապույտից հետո երկրորդ սիրված գույնն է։ Շուկայի ամենաթեժ ու վառվռուն գույնը, որը զուգակցվում է, անհամբերության, կրքի, տարերքի, շարժման և գործողության հետ։ Համարվում է, որ այն առնականության գույնն է, այդ պատճառով տղամարկանց թիրախավորող ցանկացած արտադրանքի արտադրող կարող է անվերապահորեն օգտագործել այս գույնը։ Մսամթերքի և սուպերի արտադրողները նույնպես շռայլորեն այս գույնին են տալիս նախապատվությունը։ Այն շտապողականության և առիթը բաց չթողնելու զգացողություն է առաջացնում։ Այդ պատճառով խորհրդանշում է զեղջերը։ Ֆիզիկական ստիմուլյացիա է անում մարմինը, բարձրացնում է արյան ճնշումը, սրտի զարկերն է արագացնում։ Հիշեք արագ սննդի ցանցերի ամենանախընտրած գույնը։ Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել Մաքդոնալդսի նման անառողջ սնունդը ներկայացված կարմիր-դեղինի փոխարեն,  կանաչ գույնով։

Կանաչ

Ինչպե՞ս են գույները ստիպում մեզ գնումներ կատարելԱյն հզորության, թարմության, բնության և առողջության գույնն է։ Օգտագործվում է այն ոլորտներում ուր անհրաժեշտ է հաճախորդին հանգստացնել, խաղաղեցնել։ Կանաչը հարմոնիա և բալանս է առաջացնում ուղեղի մեջ և խթանում որոշումների ընդունումը։ Սպառողը մեր ժամանակաշրջանում առավել քան երբևէ մտահոգված է առողջությամբ և երկարակյացությամբ։ Ահա թե ինչո՞ւ այս գույնը կարելի է օգտագործել շատ ու շատ բնապահպանական նախաձեռնությունների և գովազդային կոմպանիաների համար։ Այժմ այն ավելի ու ավելի է օգտագործվում այսպես կոչված օրգանիկ արտադրանքի կամ շրջակա միջավայրի պահպանության հետ կապված գովազդային միջոցառումների դեպքում։ Սթարբաքսը սրճելու արարողությունը կապել է հանգստության, խաղաղության և դրական էներգիայով լիցքավորվելու հետ։

Ծիրանագույն  և Դեղին

Ինչպե՞ս են գույները ստիպում մեզ գնումներ կատարելԶվարթ գույներ են, որոնք լավատեսության խորհրդանիշ են։ Սրանք առաջացնում են նաև թեթևամտության, տագնապի, զգուշավորության զգացողություն և մարդկանց մեջ իմպուլսիվ գնելու զգացում արթնացնելով՝ գրավում են սպառողներին։

Մանուշակագույն

Ինչպե՞ս են գույները ստիպում մեզ գնումներ կատարելՀաճախ խորհրդանշում է ազնվատոհմության, իմաստնության և հարգանքի հետ։ Ստիմուլյացիա է անում ստեղծագործական մղումները և խնդիրների լուծման կարողությունը։ Սովորաբար օգտագործվում է գեղեցկության՝հարդարման և ծերացման հետ պայքարող ինդուստրիայի մեջ։

Սև

Ինչպե՞ս են գույները ստիպում մեզ գնումներ կատարելԱսոցիացվում է հեղինակության, ուժի, ստաբիլության հետ։ Հաճախ նաև ինտելիգենտության,  բայց եթե հաճախ է օգտագործվում կարող է ճնշող լինել։

Մոխրագույն 

Պրակտիկության, հին ժամանակների, և սոլիդարության խորհրդանիշ է։ Սակայն այս գույնի անզգույշ չարաշահումը կարող է հանգեցնել  դատարկության և դեպրեսիայի զգացողության։

Սպիտակը

Համադրվում է անպղծության,  մաքրության, և ապահովության հետ։ Կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ ցանկալի է ընդգծել նեյտրալությունը և ստեղծագործ մտքի թռիչքին նպաստող վիճակը։

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

47 Օնլայն և անվճար ռեսուրս թվային մարքեթինգ սովորելու համար
Մարզային բիզնեսի առանձնահատկությունները. Վահրամ Միրաքյան

Առնչվող գրառումներ

47 Օնլայն և անվճար ռեսուրս թվային մարքեթինգ սովորելու համար