Մարքեթինգային արշավները սպորտային խաղերի ժամանակ. 8 միլիոն վաճառված մարզաշապիկ մեկ ամսում
Մարքեթինգային արշավները սպորտային խաղերի ժամանակ. 8 միլիոն վաճառված մարզաշապիկ մեկ ամսում

Մարքեթինգային արշավները սպորտային խաղերի ժամանակ. 8 միլիոն վաճառված մարզաշապիկ մեկ ամսում

Աշխարհի մակարդակով սպորտային մրցումների ժամանակ մեծանում է երկրպագուների ակտիվությունը Twitter-ում։ Բրենդներն այդ ժամանակահատվածն օգտագործում են մարքեթինգային նպատակներով։ Հիշենք 2014-ի Աշխարի խաղերի ժամանակ Twitter-ում  հայտնված  լավագույն գովազդային նմուշները։

Adidas

2014 Աշխարհի խաղերի սպորտային համազգեստի արտադրող բրենդը հասել էր աննախադեպ արդյունքի։ Միայն Twitter-ում   #allin (All in or Nothing)  հեշթեգով եղել է ավելի քան 2 միլիոն հիշատակում, իսկ ավելի քան 3 միլիոն օգտատեր սկսել է հետևել @brazuca՝ մրցաշարի գնդակի պաշտոնական էջին։

Հաջողությունը պատահական չէր։ Adidas-ը և  We Are Social գործակալությունը վիճակահանությունից անմիջապես հետո մանրամասն պլանավորեց գովազդային արշավ՝ կազմելով մրցաշարի՝ 32 օրանոց օրացույց, որն ուներ հետևյալ բաժինները՝ պլանավորված, սպասվող և ռեակտիվ։ Առաջինի մեջ մտնում էին հավանական ամենակարևոր խաղերը /Անգլիա-Իտալիա/, երկրորդում՝ կանխատեսվող թեժացումները/ տուգանային հարվածներ/, իսկ ամենառեակտիվ պահն էր խաղերի բացման նախօրեին ներկայացված Brazuca գնդակը։

#allin համար ամբողջ աշխարում արվեց ավելի քան 1000 օրիգինալ լուսանկար և 160 տեսանյութ այդ բրենդի հետ պայմանագիր ունեցող հայտի խաղացողների մասնակցությամբ։ Արդյունքում՝ բրենդի ցիտելիությունը սոցիալական ցանցերում զգալիորեն աճեց՝ դառնալով խթան վաճառքի ավելացման։ Երկրպագուները գնեցին 8 միլիոն մարզաշապիկ և 14 միլիոն Brazuca գնդակ։

Nike

Չնայած 2014 թվականի Աշխարհի գավաթի գլխավոր հովանավորն Adidas-ն էր, սպորտային շուկայի մյուս առաջատարը ևս ապրեց իր աստղային ժամը։ Vine կրեատիվ վիդեոնյութը Գերմանիայի հավաքականի  հարձակվող Մարիո Գետցեի մասնակցությամբ, դուր եկավ ֆուտբոլային խաղերի երկրպագուներին։

Բրիտանական թանգարան

Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, այն էլ ֆուտբոլի Աշխարհի առաջնության թողարկման շրջանում, հեշտ չէր մարդկանց ուշադրությունը գրավել հնություններով։ Բայց Բրիտանական թանգարանին հաջողվեց։ Խաղադաշտը դիտարկելով մշակութային պրիզմայով՝ թանգարանն իր Twitter-յան էջում սկսեց տեղադրել այն երկրների ցուցանմուշների լուսանկարներ, որոնց ներկայացուցիչներն այդ ժամանակ ֆուտբոլային դաշտում պայքարում էին գնդակի համար։

Listerine

Johnson & Johnson-ը ֆուտբոլային խաղերի համար գովազդային արշավին պատրաստել էր Listerine  ընկերությանը՝ այն էլ 5 լեզվով՝ իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն և արաբերեն։ Բայց ամենաշատը տարածվեց իսպաներեն տարբերակը։ Բերանի խոռոչի ողողման հեղուկի գովազդով 20 տոկոսով ավելի շատ կիսվեցին Լատինական Ամերիկայի երկներում՝ Կոստա Ռիկա, Արգենտինա և այլն։

 

Նեյրոմարքեթինգ կամ ինչպես «կառավարել» գնորդներին
Ինչպիսի՞նն էր մարքեթինգը Հին աշխարհում

Առնչվող գրառումներ

Աշխարհահռչակ բրենդներ, որոնք ստեղծվել են պատերազմական տարիներին