Բիզնես 3000 դրամով. ինչպե՞ս հոբբին դարձնել եկամտաբեր. Լևոն Ստեփանյան
Բիզնես 3000 դրամով. ինչպե՞ս հոբբին դարձնել եկամտաբեր. Լևոն Ստեփանյան

Բիզնես 3000 դրամով. ինչպե՞ս հոբբին դարձնել եկամտաբեր. Լևոն Ստեփանյան

«Mybookstore» առցանց գրախանութի հիմնադիր Լևոն Ստեփանյան

 

-2016 թվականն էր, մի օր գրախանութներից մեկում էի, մինչև վճարում կատարելը 30 րոպե սպասել եմ: Այդտեղ միտք հղացավ, որ  կարելի է գրքերի առաքում կատարել: Դաշտն ուսումնասիրեցի ու հասկացա, որ որևէ գրախանութ առաքում չունի, այդպես ստեղծվեց «Mybookstore»  օնլայն գրախանութը: Երբ առաջին պատվիրված գրքի գումարը գողացան գրպանիցս, գրպանումս մնաց ընդամենը 3000 դրամ բիզնեսը սկսելու համար և սկսեցի: Գրքերի առաքումը սկսվեց տվյալ ժամանակի ամենավաճառվող գրքից՝ Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ»-ից, այնուհետ գործակցությունը շարունակվեց հրատարակչությունների ու գրախանութների հետ:

Ո՞րն է «Mybookstore»-ի մարքեթինգային ռազմավարությունը:

-Այն ավելի շուտ իմ հոբբին է: Լինելով գրքասեր և ունենալով բիզնես ջիղ՝ համատեղում եմ հոբբին ու բիզնեսը «Mybookstore»-ի շրջանակներում: Այն նորություն բերեց ոլորտ, եթե գրախանութն ունի հստակ տեսականի, ապա «Mybookstore»-ը չունի սահմանափակում՝ շնորհիվ տարբեր գրախանութների ու հրատարակչությունների հետ գործակցության: Այդ կերպ մենք ընլայնում ենք մասշտաբը, ընթերցողը մեր կազմակերպության միջոցով նույնիսկ արտասահմանից գիրք պատվիրելու հնարավորություն ունի: Գրքասիրությանը խթանող տարբեր ծրագրեր ենք իրականացնում՝ հաճախ բարեգործական, նույնիսկ գրադարաններ ենք հիմնել գյուղական համայնքներում՝ գրքահավաքի միջոցով:

Որպես բիզնես մեծ գումարներ չենք աշխատում, բայց խթանում ենք ընթերցանությունը, նաև հարմարավետություն ենք ստեղծում աշխատանքային ժամին գրախանութից օգտվել չկարողացող ընթերցողների համար: Մարդը տանը կամ աշխատավայրում նստած գիրք է պատվիրում և ստանում մեկ օրում, Երևանում առաքումն անվճար է, իսկ մարզերում՝ 500 դրամ: Օգտագործում ենք մոտիվացնող տարբերակներ, օրինակ, եթե մարզից պատվեր ունենք, ապա գիրքն ուղարկում ենք տվյալ մարզից որևէ ուսանողի հետ, իսկ վճարված գումարը տալիս ենք այդ ուսանողին՝ ճանապարհածախսը հոգալու համար:

Բիզնես 3000 դրամով. ինչպե՞ս հոբբին դարձնել եկամտաբեր. Լևոն ՍտեփանյանԻնչո՞վ եք մոտիվացնում մարդկանց՝ գիրք պատվիրել հենց Mybookstore-ից:

-Առաջին ակցիան, որը մտքովս անցավ հեղինակի՝ Վահագն Դիլբարյանի մակագրությամբ «100 բիզնես գաղտնիք» գիրքն առաքելն էր: Այդպես ստեղծվեց «Mybookstore»-ից գիրք գնելու մոտիվացիան: Տոնական օրերին անակնկալներ ենք մատուցում՝ գրքի հետ քաղցրավենիք, «Mybookstore»-ի լոգոյով  թխվածքաբլիթ առաքելով ընթերցողին: Այսքանի հետ մեկտեղ գրքի գինը մնում է նույնը, երբեմն՝ ավելի էժան:

Ամենաշատ վաճառված գրքերը որո՞նք են:

-Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիք>> -ը, Նիկոլ Փաշիյանի «Երկրի հակառակ կողմը>>, Էդգար Հարությունյանի հեղինակած գրքերը, ևն.., գրքեր կան, որոնք ինչ որ շրջանում են վաճառվում, գրքեր էլ կան, որոնք անընդհատ հետաքրքրություն են առաջացնում, դրանք են՝  «Դորիան գրեյի դիմանկարը», «Ո՞ւր է իմ պանիրը», <<Ալքիմիկոսը»:

Որքանո՞վ եք հաջողված համարում ձեր բիզնեսի բրենդինգը:

-Միանշանակ կարող եմ ասել, որ որպես բիզնես և որպես բրենդինգ հաջողել է, քանի որ «Mybookstore»-ը միայնակ չէ, նրա կողքին են «MYcorner» հակասրճարանը Հրազդանում, «MYdelivery» -ին որպես առաքում իրականացնող կազմակերպություն, «MYdesign» հարթակը: Այս հարթակների լոգոն «MY»-ն է տարբեր գույների մեջ: Բրենդինգի շեշտը դրվել է «MY»-ի վրա, մարդիկ այն ասոցացնում են ինձ ու իմ ստեղծած նախագծերի հետ:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Թող լավագույն աշխատողներն իմանան բոլոր ծրագրերը. գործարարին Excel է պետք. Մայիս Մարգարյան
Հայկականը պետք է լինի ամենալավը. Լիլիթ Մարտիրոսյան

Առնչվող գրառումներ

Ի՞նչ է CRM-ը, ունենալ, թե՞ չունենալ. Մանիկ Սահակյան