Թող լավագույն աշխատողներն իմանան բոլոր ծրագրերը. գործարարին Excel է պետք. Մայիս Մարգարյան
Թող լավագույն աշխատողներն իմանան բոլոր ծրագրերը. գործարարին Excel է պետք. Մայիս Մարգարյան

Թող լավագույն աշխատողներն իմանան բոլոր ծրագրերը. գործարարին Excel է պետք. Մայիս Մարգարյան

«Excelist» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Մայիս Մարգարյան

Ո՞րն է Excelist-ի հիմնական գործառույթը:

Excelist-ը Microsoft Excel ծրագրի դասավանդման մեջ մասնագիտացված ընկերություն է, որը դասավանդում է տվյալ ծրագրի տարբեր մակարդակի և ուղղությունների կուրսեր, ինչպես առկա, այնպես էլ online տարբերակով: Դասապրոցեսները սովորաբար տեղի են ունենում երեկոյան ժամերին, որպեսզի աշխատողներին հարմար լինի, նշեմ, որ ունենք նաև օնլայն շուրջօրյա խորհրդատվություն:

Թող լավագույն աշխատողներն իմանան բոլոր ծրագրերը. գործարարին Excel է պետք. Մայիս Մարգարյան

Բուհում ուսանողը այս կրթությունը չի՞ ստանում:

-Այնտեղ սովորածը ծավալով շատ քիչ է, և խնդիր կա մատուցման ձևի մեջ: Excel-ի որոշ մակարդակ աշխատաշուկայի նվազագույն պահանջ է: Excel-ը  համարվում է լայն սպառման առարկա գրեթե բոլոր այն տեղերում, որտեղ կան տվյալներ և տվյալների մշակման կարիք՝ այս կամ այն դրսևորմամբ և խորությամբ, սակայն հայկական ռեսուրս չլինելու պատճառով շուկան բաց էր: Ակնհայտ էր մի բան, որ հայ հասարակության մեջ Excel-ը շատ էր օգտագործվում, բայց իմացության մակարդակը ցածր էր, նաև ակնհայտ էր որ մասնագիտական հայերենով հարց ու պատասխանի պահանջարկը կար: Գաղափարը ստեղծվեց 2013 թվականին, երբ դժգոհ էի ինձնից, մտածում էի տարին փոխվեց, բայց ինձ մոտ ոչինչ չփոխվեց և որոշեցի իմ ուժեղ կողմը ներկայացնել՝ սոցիալական ցանցերում, յութուբյան ալիքում հայերենով վիդեոհոլովակներ տեղադրելով, հարց ու պատասխանով, կոնտենտ քաղաքականությամբ: Որոշ ժամանակ անց արդյունքը երևաց, բնականաբար, բիզնեսի տեսանկյունից հաջորդ փուլը դասընթացների ծառայություն ունենալն էր, ինչն էլ հիմք հանդիսացավ ընդլայնելու Excelist-ի շրջանակները, քայլ արեցինք դեպի կորպորատիվ հաճախորդների շուկա, սկսեցինք առաջարկել օնլայն դասընթացներ: ժամանակի ընթացքում կայք ստեղծվեց և պահանջարկը խթանող այլ միջոցներ:

Հետագա քայլերը որո՞նք եղան:

-ֆեյսբուքում ստեղծեցինք  Excelist անունով խումբ՝ բաղկացած օրգանիկ աճած 8200 մասնակցից: Հպարտությամբ կարող եմ ասել, որ ամբողջ ԱՊՀ-ում ամենամեծ խումբն է` Excel-ի մասնագիտական քննարկման համար: Խումբը հնարավորություն է տալիս հարց բարձրացնել և հայերենով պատասխան ստանալ: Այնուհետ ստեղծվեց Macro Lab ծրագրավորման ընկերությունը: Շուկայում բաց նկատեցինք, որ կարելի է ավտոմատացված ծրագրավորման ծառայություն էլ ունենալ:  Ինչպես ասում է ռուս գործարարը՝ թող կազմակերպության լավագույն աշխատողներն իմանան բոլոր ծրագրերը, բիզնեսմենին Excel է պետք:

-Excelist-ը որպես բիզնես կայացա՞ծ է:

-Այո: Excelist-ը  նաև բրենդ է, քանի որ շուկայում իր հեղինակության հաշվին առաջնայինն են խորհուրդ տալիս: Excelist-ում սովորելը համեմատաբար թանկ է՝ տեխռեսուրսների, լրացուցիչ ծառայություններ մատուցելու,  որակի հաշվին: Խոշոր հարկատու կազմակերպությունների հետ ենք համագործակցում, սա էլ բրենդ լինելու մեկ այլ հիմանավորում, չէ՞ որ, երբ ուզում են արժևորել որևէ բան, ասում են, թե  իրենց հետ համագործակցում են լավագույն գործատուները:  Անհամեստություն չեմ անի, երբ  ասեմ, որ Excel-ի  դասավանդման շուկայում Excelist-ը բրենդ է, ճանաչելիությունը բարձր է: Մարքեթինգային ամենահզոր գործիքը եղել է կոնտենտ ստեղծելը, ուշադրություն հրավիրել և կառավարել ուշադրությունը՝ օգտագործելով ինտերնետային բոլոր գործառույթները: Հիմա Հայաստանում նման ծառայություններ մատուցող տարբեր ընկերություններ կան, բայց Excelist-ը  մնում է միակը, որը հենց այդ ուղղությամբ մասնագիտացված կազմակերպություն է:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

«Կաֆֆան» ունի սուրճ նաև մանուկների համար. Ալիկ Փինաջյան
Բիզնես 3000 դրամով. ինչպե՞ս հոբբին դարձնել եկամտաբեր. Լևոն Ստեփանյան

Առնչվող գրառումներ

Երբ արհեստն ու արվեստը պապիկից թոռ սինթեզվում են բիզնեսում. Արմեն Դավթյան