Ի՞նչ է CJM-ը և ինչո՞վ է այն կարևոր բիզնեսի համար
Ի՞նչ է CJM-ը և ինչո՞վ է այն կարևոր բիզնեսի համար

Ի՞նչ է CJM-ը և ինչո՞վ է այն կարևոր բիզնեսի համար

Customer Journey Map-ը հաճախորդի քայլերի քարտեզն է դեպի գնում: Մարքեթինգային այս գործիքն օգնում է հասկանալ հաճախորդի` գնում կատարելու մոտիվացիան կամ էլ մինչև այդ կատարվող կարևոր քայլերը, որոնք նպաստում են գնում կատարելուն: CJM-ի կառուցումն ընկերությանը հնարավորություն է տալիս իրեն հաճախորդի տեղը դնել` հասկանալու նրա պահանջները: Այն մարքեթինգային ռազմավարության կարևորագույն բաղկացուցիչներից է, որն օգնում է մեծացնել վաճառքի ծավալը:

Ի՞նչ է CJM-ը և ինչո՞վ է այն կարևոր բիզնեսի համար

Հաճախորդի քայլերի քարտեզագրումը հեշտ գործընթաց չէ, բայց հետաքրքիր է: Այս գործիքին կարող է տիրապետել ոչ միայն վաճառքի ոլորտի մասնագետն, այլև ցանկացած աշխատակից, ում հետաքրքիր է հաճախորդների հոգեբանությունն ու կարծիքը, ապրանքի կամ ծառայության սպառման գործընթացն ու սպասարկումը:

Պետք է հստակ հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ Customer Journey Map-ը: Այն հնարավորություն է տալիս`

  • Հասկանալ հաճախորդի պահանջներն ու նրա մոտիվացիան,
  • Քայլ առ քայլ նախագծել հաճախորդի` ապրանքի հետ փոխազդեցության պլանը,
  • Գտնել թույլ կողմերը, որոնք խանգարում են հաճախորդին լավագույնս ներկայանալ և բարձրացնել վաճառքը,
  • Հարթել այն խոչընդոտները, որոնք առաջանում են հաճախորդի մոտ դեպի գնում ճանապարհին,
  • Շատացնել հավատարիմ հաճախորդների քանակն, ովքեր պարբերաբար կօգտնվեն ձեր առաջարկած ծառայությունից կամ արտադրանքից:

Այս ամբողջ հետազոտությունն ու վերլուծությունը պետք է ապահովի հաճախորդի սահուն շարժը քարտեզով, որն էլ կտանի գնման: Իսկ թե ինչ գործիքներով է հնարավոր ստեղծել Customer Journey Map, կարդացեք մեր հաջորդ հոդվածներում:

Այն, ինչ չգիտես Nike-ի մասին
Նեյրոմարքեթինգը ռեստորաններում. ինչպե՞ս ազդել ճաշատեսակի ընտրության վրա

Առնչվող գրառումներ

Ինստագրամի ոսկե ժամանակաշրջանը. Միքայել Միքայելյան