Այն, ինչ չգիտես Nike-ի մասին
Այն, ինչ չգիտես Nike-ի մասին

Այն, ինչ չգիտես Nike-ի մասին

1.Nike ընկերությունը 1964 թվականին Blue Ribbon Sports անունն էր կրում, այդ ժամանակ նրա հիմնական զբաղմունքը կոշիկների բաշխումն էր ճապոնական արտադրողի Onitsuki Tiger- ի (այսօր — Asics) կողմից: Nike անունը հայտնվել է 1971-ին, երբ ընկերությունը սկսեց ջանասիրաբար աշխատել իր իմիջը ստեղծելու և շուկայի դիրքի ամրապնդման ուղղությամբ:

Այն, ինչ չգիտես Nike-ի մասին

2. Nike-ի հիմնադիրներ թեթև ատլետիկայի մարզիչ Բիլ Բոուերմանը (Bill Bowerman) և վազորդ Ֆիլ Նայթը (Phil Knight) 1200 դոլար կապիտալով են սկսել իրենց ճանապարհը:

Այն, ինչ չգիտես Nike-ի մասին

3. Եթե Ֆիլ Նայթը պնդեր իր գաղափարը, ապրանքանիշի անունը կլիներ «Dimension 6»: Սակայն ընկերության առաջին աշխատող Ջեֆ Յոհանսոնը (Jeff Johnson) մերժեց այս գաղափարը՝ առաջարկելով Nike անունը ՝ ի պատիվ հունական դիցաբանության մեջ հաղթանակի աստվածուհու:

Այն, ինչ չգիտես Nike-ի մասին

4. Nike- ի լոգոն շարունակում է մնալ աշխարհում ամենաճանաչվածներից մեկը, այն մշակվել է Փորթլանդի համալսարանի ուսանող Քերոլին Դևիդսոնի (Carolyn Davidson) կողմից, աշխատանքի համար վարձատրության չափը կազմել է $ 35: Այնուհետև, որպես լրացուցիչ պարգև, Քերոլինին տրամադրվել է ընկերության տեսականու մի մասը՝ ընդհանուր 640 հազար դոլարի չափով:

Այն, ինչ չգիտես Nike-ի մասին

5. Համաձայն մեկ վարկածի ՝ «just do it» լեգենդար արտահայտության ոգեշնչումը ոչ այլ ոք էր, քան սերիական մարդասպան Գարի Գիլմորինը (Gary Gilmore), ով մահապատժի վճռից առաջ՝ 1977 թվականին, ասել է՝ «let’s do it»: Այս փաստը հայտնի դարձավ միայն 2009-ին, երբ թողարկվեց «Art & Copy» վավերագրական ֆիլմը:

Այն, ինչ չգիտես Nike-ի մասին

6. Առաջին գովազդային արշավը «just do it» կարգախոսով թողարկվեց 1988 թ.: Գովազդում նկարահանվել է լեգենդար վազորդ Ուոլթ Սթակը (Walt Stack), ով այդ ժամանակ 80-ամյա պապիկ էր և յուրաքանչյուր առավոտ վազում էր Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասի կամուրջով իր NIke սպորտային կոշիկներով:

7. Չնայած, որ Մայքլ Ջորդանը 2003-ին է վերջին անգամ խաղացել բասկետբոլի խաղադաշտում, Nike-ը շարունակում է նրան վճարել մոտ 60 միլիոն դոլար տարեկան եկամուտ (ըստ Forbes-ի):

Այն, ինչ չգիտես Nike-ի մասին

8. Nike-ի ամենախոշոր խանութն ամենևին էլ լեգենդար ապրանքանիշի հայրենիքում`Միացյալ Նահանգների չէ գտնվում, այլ Լոնդոնում՝ Oxford Street: Այս քառահարկ խանութի նախագծման և կառուցման համար ընկերությունը վճարել է 10,5 միլիոն դոլար.խանութի տարածքը մոտավորապես 4000 քմ է:

Այն, ինչ չգիտես Nike-ի մասին

9. Ըստ Moosylvania գովազդային գործակալության ուսումնասիրությունների ՝ Nike-ը Y սերնդի՝ 1980-ից 1995 թվականներին ծնված մարդկանց սիրած ապրանքանիշն է:

Այն, ինչ չգիտես Nike-ի մասին

10. Եվ որպես վերջաբան՝ սպորտային կոշիկների և հագուստների աշխարհը անընդհատ փոխվում է: Այնպիսին, ինչպիսին մենք սովոր ենք տեսնել, այլևս երբեք չենք տեսնի: Եվ ահա, Nike-ի՝ դեպի նոր տեխնոլոգիաներ շարժվելու ցանկությունը շատ հասկանալի է: Առաջին քայլերից մեկը դեպի նոր տեխնոլոգիաներ Nike-ի արտոնագիրն էր, այսպես կոչված, «Smart Sneakers»-ի համար, որտեղ ներկառուցված է համակարգիչ՝ ձեր սմարթֆոնին միանալու ունակությամբ:

Այն, ինչ չգիտես Nike-ի մասին

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Ինչպիսի՞նն էր մարքեթինգը Հին աշխարհում
Ի՞նչ է CJM-ը և ինչո՞վ է այն կարևոր բիզնեսի համար

Առնչվող գրառումներ

Հոգեբանական 5 հնարք մարքեթինգի մասնագետների համար