SMM-ի ամենատարածված սխալները. Տարոն Պապիկյան
SMM-ի ամենատարածված սխալները. Տարոն Պապիկյան

SMM-ի ամենատարածված սխալները. Տարոն Պապիկյան

SSB Company, թվային մարքեթինգի, մեդիայի և սոցիալական մեդիայի մոնիտորինգի մասնագետ Տարոն Պապիկյան

SMMը 10 տարի առաջ

Այն ժամանակ բիզնեսին համոզել, որ ինտեգրվի, սոցիալական ցանցերում, աննկարագրելի բարդ էր: Ընկերություններից շատերը չէին ընդունում, որ թվային տարածքում իրենք կարող են ունենալ բարձր արդյունավետություն: Առաջարկում էինք X գումար ներդնել ֆեյսբուքի համար, իրենք նախընտրում էին TV կամ ռադիո գովազդը, որոնք տասնյակ անգամներ թանկ էին: Ու քանի որ SMM-ը տարածված էլ չէր իրենց մրցակից ընկերությունները նույնպես չունեին համապատասխան մասնագետներ, և ինտեգրված չէին սոց. ցանցերում, մյուս կողմից իրենց գործընկերներներն էլ չէին կիրառում, դա  բիզնեսին հետ էր պահում: Կարողանում էիր վաճառել ծառայությունդ այն մարդկանց, ովքեր մեծամասամբ այս ամենի մասին պատկերացում ունեին, կամ գոնե որոշակի փորձ: Այն ժամանակ ամեն ինչ շատ ավելի բարդ էր: Զարգացած չէր գործիքակազմը, գովազդների տեղադրումը, չափելիությունը, ամեն ինչ շատ ավելի սահմանափակ էր: Ինչպես ԱՊՀ այլ երկրներում, Հայաստանում նույնպես  հիմնականում քանակին էին ուշադրություն դարձնում: Մարդկանց համար կարևոր էր ունենալ 5000 կամ 10.000 լայք, այսինքն՝ կարելի է ասել, որ չափելի ցուցանիշը լայքն էր: Ու այն ժամանակ այդքան շատ չէին հենց SMM մասնագետները, անգամ չկար հստակ բաժանում, քչերն էին կարողանում սահմանել, թե ինչով պետք է զբաղվի SMM մասնագետը, որոնք են նրա պատասխանատվության սահմանները: Սա, իհարկե, նորմալ էր ձևավորման փուլի համար, բայց ցավալին այն է, որ մինչև այսօր էլ շատերը SMM մասնագետին պատկերացնում են մարդու, ով ընդամենը նկար է տեղադրում, գրառում անում և գովազդ միացնում, իհարկե դա այդպես չէ, և SMM-ը ռազմավարական մասնագիտություն է:

SMM-ի ամենատարածված 5 սխալները

  1. Ռազմավարության բացակայություն: Խնդիրն այն է, որ ընկերությունների մեծ մասը նպատակը սխալ է սահմանում: Բիզնեսի նպատակն, ի վերջո, գումար աշխատելն է: Իհարկե լավ է ունենալ շատ քլիքներ, դիտումներ, ունենալ բարձր տեսանելիություն, բայց բոլոր դեպքերում նպատակը վաճառք ունենալն է: Իսկ վաճառքը պետք է շարժվի ռազմավարությամբ: Հնարավոր չէ անել X գրառում ֆեյսբուքում, հետո անել Y գրառում, որոնք իրար հետ փոխկապակցված չեն գոնե որևէ տեխնոլոգիայով կամ մեթոդաբանությամբ: Այսինքն՝ վաճառքի գործընթացը համակարգված չէ: Այս պարագայում տվյալ էջը դառնում է վայր, որտեղ ընդամենը տեղադրվում են բովանդակություն, ֆոտո, վիդեո և այլն: Ու սա միայն Հայաստանին չէ, որ հատուկ է: Հետազոտություն կա, որտեղ ասվում է , որ ընկերությունների առավել քան 50 տոկոսը չունի փաստաթղթավորված ռազմավարություն. չի պատկերացնում, թե ոնց պետք է գնա դեպի վաճառք:SMM-ի ամենատարածված սխալները. Տարոն Պապիկյան
  2. Չկա հստակ կողմնորոշում: Ընկերությունը հայտնվում է սոցիալական ցանցում ու չունի SMART նպատակներ: Այսինքն՝ չգիտի ինչ ժամկետում, որքան ներդրման շրջանակում, որքան արդյունք է ակնկալում: Որն է այստեղ հայտնվելու նպատակը, որոնք են սկզբունքները: Պարտադիր չէ, որ դա լինի վաճառք. կան ընկերություններ, որոնք ուզում են իրենց հեղինակությունը բարձրացնել կամ ճանաչելի դառնալ կամ էլ հիմնադրամ է, որը վաճառք չի էլ ենթադրում: Պետք է հասկանալ նպատակը, միգուցե կա ոչ թե տեղում վաճառքի խնդիր, այլ, օրինակ, առաքման: Այստեղ խնդիրը երկկողմանի է: Մի կողմից բիզնեսը պետք է հասկանա` ինքն ինչ է ուզում. ես կատարում եմ ներդրում ու ակնկալում եմ X արդյունք, կամ ես ուզում եմ X արդյունք, որքան ներդրում է պահանջում: Մյուս կողմից մասնագետն իր հերթին, կոպիտ ասած, չունի համապատասխան գիտելիք, որ ճիշտ խորհրդատվություն անցկացնի: Մասնագետը պետք է կարողանա ուղղորդել բիզնեսին:
  3. Մարքեթինգի մասնագետը խուսափում է վաճառք անել: Եղել է դեպք, երբ ընկերությունն ունի 13 հոգանոց մարքեթինգի թիմ ու 3 հոգանոց վաճառքի թիմ, բայց իրենք չունեն վաճառք: Մարքեթինգի մասնագետները կարծում են, որ իրենք ամեն ինչ անում են, մեղքը վաճառքի մասնագետներինն է: Այս խնդիրը հատուկ է հայկական շուկային: Մեզ համար մարքեթինգն առանձին բաժին է, վաճառքն` առանձին, PR-ն էլ՝ առանձին: Մինչդեռ այս բոլոր բաժինների նպատակը վաճառք ապահովելն է: SMM-ի մասնագետը պետք է կարողանա ապահովել վաճառք:

SMM-ի ամենատարածված սխալները. Տարոն ՊապիկյանԻսկ եթե տվյալ մասնագետը չունի համապատասխան հմտություններ վաճառք անելու և իրեն այդ նպատակին կցված չի համարում, բնականաբար չի էլ կարող ներկայացնել այդ ընկերությունը սոցիալական ցանցերում: Մասնագետը հասկանալով, որ դա էլ է իր գործը, վախենում է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնել և ասել` ես կատարում եմ վաճառք:

  1. SMM-ը դուրս չի գալիս իր սահմաններից: Մաքեթինգի մեջ կա Multichannel և Olnychannel հասկացություն: Մեկի դեպքում մեկ channel-ը աշխատում է միակողմանի, օրինակ՝ սառը զանգերով ապրանք վաճառել: Մյուս տարբերակով, երբ դուք գովազդ եք տեսնում ֆեյսբուքում, քլիք եք անում, մտնում եք կայք, կայքում պրոդուկտին ծանոթանում եք, ձեր տվյալներն եք թողնում, հետո email եք ստանում, օրինակ`ինչ-որ կատալոգ, դրանից հետո զանգ եք ստանում: Այսինքն` աշխատում են մարքեթինգային հանգույցներ: Խնդիրն այն է, որ SMM-ը դուրս չի գալիս իր սահմաններից, մնում է սոցիալական ցանցերի ներսում: Բայց չէ որ մարդը նույն թվային տարածքում փոխում է իր գտնվելու վայրը` ֆեյսբուքից դուրս է գալիս մտնում է լրատվական կայքեր, այդտեղից`email, հետո զանգ է ստանում ու այդպես շարունակ: SMM-ն ինքն իրեն սահմանափակում է: Սա էլ է երկկողմանի խնդիր, որովհետև բիզնեսը պատրաստ չէ կատարել ներդրում: Երբ մասնագետը խոստանում է հստակ արդյունք, ասում է` ոչ, ես վախենում եմ: Կարճ ասած`մասնագետի մասնագիտական ունակությունների բացակայություն ու բիզնեսի վախ:
  2. Բիզնեսի կրթվածության պակաս: Բիզնեսը բավականաչափ կրթված չէ ու չգիտի, թե SMM-ն ինչ է: Գիտի, որ այդտեղ կա իր մրցակիցը, կամ էլ իր երեխան է խորհուրդ տվել, որ անպայման գրանցվի: Բիզնեսին կրթելը գերխնդիր է:SMM-ի ամենատարածված սխալները. Տարոն Պապիկյան Երբ բիզնեսը լինի կրթված, աշխատողը լինի կրթված, իրենց պահանջները կլինեն ճիշտ և մասնագիտական: Արդեն մասնագետը տեղ չի ունենա փախչելու: Ես իմ հաճախորդներին տրամադրում եմ 3 օր, որոնց ընթացքում սովորեցնում եմ basic managerial SMM, որ իրենք իմանան ինչպես աշխատել ինձ հետ կամ այս ոլորտի այլ մասնագետների հետ: Որովհետև որքան էլ լավը լինի SMM-ի մասնագետը կամ առհասարակ մարքեթինգի մասնագետը, յուրանաքչյուր բիզնեսմեն իր պրոդուկտին ամենալավն է ծանոթ ու պետք է ինքն իրենով տիրապետի այդ գործիքակազմին: Արդյունքում էլ ծնվում են նոր գաղափարներ, որոնք մասնագետի մոտ միգուցե և առաջանային, բայց ավելի ուշ:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

 

Ինստագրամյան 6 ակտիվ հաշիվները
Այն, ինչ չգիտես Նյու Յորքի մասին

Առնչվող գրառումներ

Աշխարհի ամենաերկար գովազդը․ ForteBank