Ինստագրամի ոսկե ժամանակաշրջանը. Միքայել Միքայելյան
Ինստագրամի ոսկե ժամանակաշրջանը. Միքայել Միքայելյան

Ինստագրամի ոսկե ժամանակաշրջանը. Միքայել Միքայելյան

ACHIGO Marketing Agency-ի թվային մարքեթինգի մասնագետ Միքայել Միքայելյան

2010 թվականին Քևին Սիսթրոմն ու Մայք Քրիգերը հիմնում են մի հավելված, որը շատ շուտով դառնում է ամենամեծ և ամենասիրելի սոցիալական ցանցերից մեկն ամբողջ աշխարհում։

Ինստագրամ

Այն ի սկզբանե եղել է միայն նկարներով կիսվելու հարթակ։ Անունն առաջացել է“instant camera” և “telegram” բառերի համադրությամբ։  2011 թվականին հունվարից դեկտեմբերն Ինստագրամի օգտատերերի թիվը 1 միլիոնից հասավ 15 միլիոնի։ 2013 թվականին այդ թիվն արդենանցավ 30 միլլիոնը՝ Ինստագրամը դարձնելով Ֆեյսբուքի մեծագույն մրցակիցն ու սպառնալիքը։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ի տարբերություն Ֆեյսբուքի՝ այն ավելի արագ էր։ Եթե ֆեյսբուքում նկար հրապարեկելու համար օգտատերերից պահանջվում էր կատարել 6 քայլ, ապա այստեղ այն ընդամենը 1-ն էր։ Այս ամենը հաշվի առնելով` Ֆեյսբուքին այլ ելք չէր մնում, քան պարզապես գնել Ինստագրամը։ 2013 թվականին Մարկ Ցուկերբերգին վերջապես հաջողվում է իրականացնել դա։ Ֆեյսբուքը գնում է Ինստագրամը 1 մլրդ. դոլլարով։ Ինչպես երևաց ապագայում՝ այս գործարքը Ֆեյսբուքի համար ոչ այլ ինչ էր, քան ջեք փոթ։

Այսօր արդեն Ինստագրամի օգտատերերի թիվն անցնում է 1 մլրդ.-ը և այն շարունակում է աճել ֆանտաստիկ արագությամբ։

Այս տարիների ընթացքում ինստագրամը ֆունկցիոնալ մեծ փոփոխություններ է ունեցել՝ միայն նկարներով կիսվելու հավելվածից դառնալով աշխարհում 2-րդ ամենամեծ սոցիալական հարթակ և բիզնեսի համար ստեղծելով  մեծ հնարավորություններ։

Ինչո՞ւ Ինստագրամ և ինչո՞ւ հենց  հիմա

  • Ինստագրամն ունի ամենամեծ engagement rate-ը (ներգրավվածության աստիճանը), քան ցանկացած այլ պլատֆորմ։ Այն անվանում են Engagement King։ Տարբերությունը հասկանալու համար նայի՛ր Rival IQ-ի կողմից ներքևում ներկայացված աղյուսակը։ Ինստագրամի ոսկե ժամանակաշրջանը. Միքայել Միքայելյան
  • Organic reach-ն (հայերեն ասած, թե քանի հոգի են տեսել ձեր հրապարակումը՝ առանց գովազդի վրա գումար ծախսելու)Ինստագրամում շուրջ 20 % է, ֆեյսբուքում այս թիվը տատանվում է 2-5 %-ի միջակայքում։ Սա նշանակում է, որ ձեր ֆբ էջի ամեն 100 հավանողից ձեր հրապարկումը տեսնում է 2-5 օգտատեր, իսկ ինստագրամում ամեն 100 հետևորդից շուրջ 20 օգտատեր։
  • Ինստագրամում գովազդ տեղադրելու հնարավորությունն ակտիվ է 2015 թվականից։ 2017 թ․-ին գովազդից շահույթը կազմել 4 մլդ $, այս թիվը 2019 թ․ին ակնկալվում է, որ կանցնի 10 մլրդ-ը։ Վիճակագրությունները ցույց են տալիս, որ գովազդատուներն այսօր օգտագործում են Ինստագրամն ավելի քան երբևէ։ 2018 թ․-ի մարտի դրությամբ Ֆեյսբուքի գովազդային հաշվից տեղադրվող գովազդների 43 %-ն Ինստագրամում է։ Այս թիվը գնալով աճում է, ինչը ենթադրում է, որ մրցակցությունն այստեղ գնալով թեժանում է, որն էլ իր հերթին չի կարող անհետեևանք մնալ գովազդի գնի վրա։ ԱՅՆ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ Է։ Organic reach-ն էլ ընկնելու է, ինչպես տեղի ունեցավ Ֆեյսբուքում։Ինստագրամի ոսկե ժամանակաշրջանը. Միքայել Միքայելյան
  • Ինչպես գիտենք ինստագրամը վիզուալ պլատֆորմ է, իսկ վիզուալ բովանդակությունն ավելի ուժեղ և տպավորիչ է։ Մարդիկ հիշում են իրենց տեսածի 80%-ը, կարդացածի 20%-ը և լսածի 10%-ը: Վիճակագրությունները ցույց են տալիս նաև, որ սոց․մեդիայում վիզուալ բովանդակությունը միջինում 40 % ավելի շատ ներգրավվածություն է ունենում, քան տեքստերը։
  • Ինստագրամն անչափ օգտակար կարող է լինել նաև Ինֆլուենսեր մարքեթինգի տեսանկյունից, քանի որ հենց իրեն է պատկանում այս ուղղության մենաշնորհը։ Hashoff-ի կողմից իրականացվել է հետազոտություն, որտեղ հարցմանը մասնակցած 150,000 ինֆլուենսերների 91,9 %-ը ընտրել է ինստագրամը՝ որպես համար 1 պլատֆորմ։
  • Դե իսկ Ինստագրամի սթորիները դարձել են անչափ կարևոր գործիք բիզնեսի համար՝ ապահովելով ամենամեծ տեսանելիությունն ու ներգրավվածությունը, քան հրապարակումները։

Եվս մի քանի հետաքրքիր փաստ, որոնք վերջնականապես կհամոզեն ձեզ շատ լուրջ տրամադրվել Ինստագրամի նկատմամբ, եթե դեռ չեք տրամադրվել))

  • Ինստագրամի օգտատետերի 50%-ը հետևում է առնվազն 1 բրենդի
  • 83 % Ինստագրամի օգտատերերն ասում են, որ Ինստագրամի միջոցով բացահայտում են նոր պրոդուկտներ ու ծառայություններ։

Այս բոլոր փաստերը հաշվի առնելով՝ ցանկացած բիզնես պետք է խիստ կարևորի Ինստագրամի դերը և ներկա լինի Ինստագրամում, իսկ եթե ներկա է, ապա փորձի կատարելագործել և ավելի լուրջ մոտենալ դրան։ Հատկապես Հայաստանում շատերն ինստագրամին լուրջ չեն վերաբերում, բերելով մի շարք պատճառներ, սակայն դա շատ մեծ բաղթողում է։

Ինստագրամում account-ները լինում են 2 տեսակի՝ personal և business: Business account-ի հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Մասնավորապես՝ դուք ստանում եք վիճակագրություն՝ քանի այցելություն է ունեցել էջը վերջին մեկ շաբաթում, որ ժամերին է ակտիվ ձեր լսարանը և այլն։ Իսկ ամենամեծ տարբերությունն այն է, որ գովազդ հնարավոր է տեղադրել միայն բիզնես աքքաունթի պարագայում։ Երբ դուք նոր եք բացում աքքաունթ այն անձնական է, բիզնես էջի անցնելու համար պարտադիր է ունենալ ֆեյսբուքյան էջ (Page ոչ թե profile):
Եթե չունեք ֆբ էջ, ապա այն հնարավոր է շատ արագ բացել հենց ինստագրամի միջոցով, առանց լքելու այն։ Ավելին իմանալու համար անցեք այս հղմամբ՝ https://help.instagram.com/502981923235522

Այժմ քայլ առ քայլ անցնենք հաջորդ քայլերով եվ գրագետ ինստագրամ մարքեթինգի իրականացման հիմնական կանոններով

1 Username — 1-ին քայլը usernameի ընտրությունն է։ Խուսափեք օգտագործել երկար բառեր, թվեր, չարաշահել գծիկները։ Այն պետք է լինի ձեր բրենդի անունը։

2 Avatar – գլխավոր նկարը, եթե բրենդ եք, օգտագործեք ձեր լոգոն, եթե անձ եք, ապա ձեր դեմքը, ցանկալի է մոտ, որակյալ նկար լինի։

3. Bio— կենսագրություն։ Այստեղ պետք է համառոտ կերպով ներկայացնեք, թե ով եք դուք, ինչով եք զբաղվում կամ ինչ կստանան մարդիկ ձեզ հետևելով։ Փորձեք պատասխանել ոչ թե ի՞նչ կամ ինչպե՞ս, այլ ինչո՞ւ հարցին։ Ոչ թե ինչ եք դուք անում, այլ ինչու եք առհասարակ անում այն, ինչ անում եք, որն է ձեր առաքելությունը և ինչ խնդիր եք դուք լուծում։ Dove-ի bio-ն հիանալի օրինակ է։

  1. Website – Ինստագրամում հղումով կիսվելու միակ հատվածն է։ Այստեղ կարող եք տեղադրել ինչպես ձեր կայքի հղումը, այնպես էլ ցանկացած այլ հղում։ Ի տարբերություն ֆբ-ի կամ այլ ցանցերի՝ այստեղ հրապարակումների նկարագրություններում հղումներն ակտիվ չեն, այսինքն մարդիկ չեն կարող քլիք անել և անցնել հղմամբ։

Այս ամենն ավարտելուց հետո անցնում ենք հրապարակումներ կատարելուն և էջը պատրաստել զարգացման։

Հիշեք ինստագրամը վիզուալ պլատֆորմ է և այստեղ շատ կարևոր է, որպեսզի էջը ունենա հստակ տարբերվող և առանձնահատուկ ոճ։ Ցանկալի է, որ այն ունենա ինչ-որ գույն կամ գույներ, որոնք յուրահատուկ է ձեր բրենդին և բոլոր հրապարակումները խորհուրդ է տրվում կատարել այդ ոճի և գույների տրամաբանության մեջ։ Պատահական նկարներն ու վիդեոները այստեղ տեղ չունեն։

Տարածված սխալ է նաև բոլոր հարթակներում բացառապես նույն բովանդակությամբ կիսվելու փորձը։ Ամեն հարթակ առանձնահատուկ է և շատ կարևոր է, որ բոլոր հարթակներում կիսվող հիմնական բովանդակությունից բացի ստեղծեք հատուկ ինստագրամի համար նախատեսված բովանդակություն՝դրա առանձնահատկություններին համապատասխան։

Միջինում 3 վայրկյան  ունեք, որպեսզի գրավեք նոր այցելուի ուշադրությունն ու համոզեք նրան հետևել ձեզ։

Կատարեք քոնթենթ պլանավորում և առանձնացրեք այն թեմաները, որոնց շուրջ կարող եք ստեղծել հետաքրքիր բովանդակություն։ Եղեք ակտիվ, խորհուրդ է տրվում ամեն օր կատարել առնվազն 1 կամ 2 հրապարակում, կարող եք լինել ավելի ակտիվ, այն միայն խրախուսվում է։ Շատ տարածված սխալ է նաև, երբ բոլոր հրապարակումները միտված են վաճառքին։ Խուսափեք նման ռազմավարությունից, այն չի աշխատելու, փոխարենը փորձեք ձեր հետևորդներին ոգեշնչել, կրթել, ապահովել ժամանց և այլն։

Give Give Give and then ask for a business – Gary Vaynerchuk

Copywritingն Ինստագրամում

Instagram-ում չի կարելի գրել շատ երկար, այստեղ ամենահարմարը KISS մեթոդն օգտագործելն է (Keep it short and simpe): Պետք է գրել կարճ, ընկերական և թիրախային: Էջեր կան, որ շատ պաշտոնական են գրում, ինչը հաճախ վանում է մարդկանց և մասնակից չի դարձնում տվյալ գրառմանը: Կարևոր է նաև որ ամեն փոստից հետո լինի CTA (Call to Action). կարդալուց հետո պետք է այցելուին ուղղորդել հաջորդ քայլն անելու, օրինակ` թողնել մեկնաբանություն: Ի դեպ, մեկնաբանությունները նպաստում են, որ տվյալ փոստն ավելի շատ reach և ներգրավվածություն ունենա: Instagram-ը չունի տեքստը պարբերությունների բաժանելու հնարավորություն: Դրա համար կան առանձին ծրագրեր, օրինակ` Telegram-ում կա Text4insta bot, որն օգնում է տեքստը բաժանել պարբերությունների և այդ տեսքով տեղադրել Instagram-ում:

Շատ չխորանալով մանրամասների մեջ սրանք այն հիմնական բաներն էին, որը ձեզ անհրաժեշտ է սկսելու համար։ Մնացած բոլոր ինֆորմացիան համացանցում կա։ Կարող եք ուսումնասիրել և հետզհետե ավելի պրոֆեսիոնալ կերպով իրականացնել ձեր մարքեթինգային գործունեությունը այս հարթակում։

Այն, ինչ չգիտես Ebay-ի մասին
4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրս

Առնչվող գրառումներ

SMM-ի ամենատարածված սխալները. Տարոն Պապիկյան