4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրս
4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրս

4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրս

Մինչ ուրիշները երազանք են իրականացնում՝ հիմնելով բիզնեսներ առանց մարքեթինգային լուծումների կարևորության մասին մտածելու, «Դոմինո փրոդաքշնը» ստեղծում է իր նախագծերից մեկը՝ «BŪRO»ն՝ շեշտը դնելով հենց մարքեթինգային լուծումների վրա:

Այն ինչ արվել է «BŪRO»-ն ստեղծելու համար, արվել է մարքեթինգային լուծումներով: Գաղափարը եղել է 2016 թվականին, որոշվել է ունենալ մի տեղ, որը կլինի networking-ի համար նախատեսված վայր, որի մեջ ներգրավվել է coworking space-ը, ինչը քաղաքում ընկալվում էր որպես անտիսրճարան, բայց Բյուրոն այստեղ էլ է դուրս մնում ընդհանուրից, քանի որ Բյուրոյում մատուցում կա, մարդ, ով գալիս է այստեղ աշխատելու, իր հետ ուտելիք բերել չի կարող, փոխարենը խոհանոցից կարող է համեղ սնվել: Զրույցի ընթացքում հասկանում ենք, որ գլխավոր գաղափարը working space ստեղծելն էր, որտեղ մարդիկ հետաքրքիր մարդկանց կկարողանան հանդիպել, կծանոթանան իրար հետ, կծանոթանան նաև գաղափարներով, եթե նոր բիզնես են սկսել, կկարողանան խորհրդակցել և գուցե գտնել թիմակից:

4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրս

Ասում են՝ միտքը մտքեր է ծնում: Գաղափարն իրականացնելու ընթացքում «BŪRO» —իթիմը հասկացել է, որ սրճարանային մաս էլ  է հարկավոր: Թիմը ցանկացել է մի բան անել, որը Հայաստանում, Երևանում դեռ չկար: «Երևանում կար anti-cafe, coworking space, բայց չկար միքս»,-պատմում են թիմի անդամները,- «Հետո ունեցանք լաունջ հատված, այնուհետև հասկացանք, որ լաունջ հատվածը չի աշխատելու առանց խմիչքի և խոհանոցի, այսպիսով, ունեցանք խոհանոց, խմիչքներ, ուրբաթ ու շաբաթ երեկոներ՝ սիրված բենդերի, DJ-ների մասնակցությամբ, մեզ մոտ նշվում են կորպորատիվներ, ծնունդներ: Սկսեցինք համագործակցել շուկայում մեծ կազմակերպությունների հետ, որոնք, այստեղ գալով աշխատելու, ընթացքում պատվիրում են և lunch, և coffee break այնուհետև դուրս են գալիս լաունջ հատված՝ պաշտոնական հատվածից դուրս հանգստանալու և վայելելու նպատակով:

Անունը

4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրսԱնունն էլ է հատուկ ընտրված, գերմաներենից թարգմանած նշանակում է օֆիս, «քո տարածքը» գաղափարն է հետապնդել, որտեղ հաճախորդն իրեն իր տարածքում կզգա, իսկ ամբողջական անունը «BŪRO Work and Roll» է, որը մատնանշում է, թե այստեղ գալով կարող ես և´աշխատել, և´ «roll» անել:

Ինտերիերը

4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրս4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրս4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրս

Ամեն ինչը հաշվի է առնվել տարբերվող լինելու, միևնույն ժամանակ մարդկանց կողմից ընդունված լինելու համար: Եվ´ ճարտարապետական, և´ ինտերիեր դիզայնի  գաղափարը «Դոմինո փրոդաքշն»-ին է, արված է այնպես, որ մուտքից հստակ երևում է և´ լաունջ հատվածը, և´ աշխատանքային հատվածը: Լաունջ հատվածում նույնիսկ բուխարի կա, որտեղ մարդիկ մի բաժակ գինով կարող են վայելել երեկոները, իսկ աշխատանքային հատվածում ամեն ինչ արված է զուտ աշխատանքի համար, որպեսզի մարդ հարմարավետ կարողանա աշխատել, հատկապես ֆրիլանսերները, որոնք օֆիսներ չունեն:

Մարքեթինգային նշաձողը

4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրս4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրս4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրսԶրույցի ընթացքում, պարզվում է, որ մենյուն ամեն անգամ փորձում են փոխել, ավելի հետաքրքիր դարձնել, սոց.ցանցերով մաքսիմալ հետաքրքիր լինել, յուրաքանչյուր իվենթից հետո սոց.ցանցերում տեղադրվում են վիդեոներ, ֆոտոներ՝ մարդկանց մեջ տարածելու համար, թե ինչպիսի տեղ է, ինչպես է աշխատում, ինչքան է ընդլայնված, այսինքն՝ այն միայն սրճարան-ռեստորան չէ, coworking չէ, այլ միքս է: Նոր հաճախորդներ ներգրավելու համար նշումների թերթիկներն են օգնում, դրանց միջոցով թիմը տեղեկանում է դժգոհություններին, ցանկություններին, առաջարկություններին: Մշտական հաճախորդների համար գործում է 5-10% կուտակային համակարգ, նաև վճարման համակարգն է ուրիշ, հաշիվը վճարելու համար տրամադրվում է քարտ, որի միջոցով յուրաքանչյուրն իր հաշիվը դրամարկղում կարող է փակել: Շուտով քաղաքում գովազդային տախտակներ են լինելու, որոնք մարդկանց կկանչեն դեպի «BŪRO»:

«BŪRO»-ի «ֆիշկան»

4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրս

«Buro» կոկտեյլ

Շուտով հաճախորդները կհամտեսեն «Buro» կոկտեյլը,  որի և´ դիզայնի, և´ համի վրա շատ երկար աշխատել են: Չնայած, որ թիմն ասում է «ֆիշկաները» մի քանիսն են, կողքից էլ ակնհայտ է, որ մի քանիսն են: 1-ինն ինտերիերն է, օրինակ՝ աթոռները գնելու համար, թիմի անդամները տարբեր  ցուցահանդեսների են մասնակցել, ուսումնասիրել են, նստել են տեղում աթոռների հարմարավետությունը հասկանալու համար, այսքանից հետո նոր ձեռք են բերել: Սեղանների ընտրությունն այնպես է արվել, որ հաճախորդը կարողանա և´ սնվել, և´ աշխատել, յուրաքանչյուր դետալ մտածված է: Ջահը (մատնացույց է անում-խմբ.) ձեռք բերելու համար 4 ժամ հերթ են կանգնել Մոսկվայում, քանի որ այն բնական, հատուկ թղթից է պատրաստված, էկո արտադրանք է: Հաջորդ «ֆիշկա»-ն openmind տեղ լինելն է, «BŪRO»-ի գաղափարներից մեկն էլ այն է, որ դու չունես սեղան, դու ունես աթոռ, կարող ես աթոռդ վերցնել և նստել կողքի սեղանից մեկի մոտ, քանի որ «BŪRO»-ում գերմանական հաշիվ գոյություն ունի, յուրաքանչյուրին տրամադրվում է քարտ, և ամեն մեկը վճարում է իր կերածի-խմածի համար: Հաջորդ կարևոր «ֆիշկան» լոգոն է, որի վրա նույնպես երկար աշխատել են, միտքը work and roll-ն է, մուրճը մատնանշում է work-ը՝ աշխատանքը, գինու շիշը՝ roll-ն է, վայելքը:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Ինստագրամի ոսկե ժամանակաշրջանը. Միքայել Միքայելյան
Այն, ինչ չգիտես McDonald’s-ի մասին

Առնչվող գրառումներ

«Լավագույն հայկական բրենդ»-2020