Այն, ինչ չգիտես McDonald's-ի մասին
Այն, ինչ չգիտես McDonald's-ի մասին

Այն, ինչ չգիտես McDonald’s-ի մասին

Ճամփորդելիս սիրո՞ւմ եք McDonald’s այցելել, կցանկանայի՞ք Հայաստանում էլ լիներ: Ներկայացնում ենք մի քանի փաստ McDonald’s-ի մասին, որոնք հաստատ կհետաքրքրեն ձեզ:

1.  McDonald’s-ի կարտոֆիլը միագույն լինելու համար պատրաստման ընթացքում քիմիական տարր է օգտագործվում:

Այն, ինչ չգիտես McDonald's-ի մասին

 

2. McDonald’s-ի աղցանների մեջ կալորիականությունն ավելի շատ է, քան համբուրգերները:

Այն, ինչ չգիտես McDonald's-ի մասին

 

3. McDonald’s-ի ռեստորաններից ամեն օր 68 միլիոն մարդ է օգտվում, այս թիվը 4 միլիոնով ավել է Մեծ Բրիտանիայի բնակչությունից:

Այն, ինչ չգիտես McDonald's-ի մասին

 

4. McDonald’s ընկերությունը համարվում է երեխաների խաղալիքների աշխարհում ամենամեծ դիստիբյուտորը:

Այն, ինչ չգիտես McDonald's-ի մասին

 

5. Մեծ Բրիտանիայի McDonald’s-ը պատկանում է Ելիզավետա թագուհուն:

Այն, ինչ չգիտես McDonald's-ի մասին

 

6. Միջին խավի հնդիկը պետք է 6 ժամ աշխատի, որպեսզի կարողանա «Big Mac» գնել:

Այն, ինչ չգիտես McDonald's-ի մասին

 

7. 1970-ականներին McDonald’s-ի ռեստորանների մենյուում պիցցա կար, և ընկերությունը մեծ ներդրումներ էր անում թե բարձրորակ վառարաններ ձեռք բերելու, թե գովազդային արշավների վրա, սակայն, մարքեթինգային քայլերը թույլ էին ամերիկացիների սովորությունները փոխելու համար, որոնք նախընտրում էին պիցցա ուտել հենց պիցցայի մասնագիտացված կենտրոններում: Այդպիսով քայլ առ քայլ պիցցան դուրս եկավ McDonald’s-ի մենյուից:

Այն, ինչ չգիտես McDonald's-ի մասին

 

8. Ամեն 14,5 ժամում աշխարհում մի նոր McDonald’s-ի ռեստորան է բացվում:

Այն, ինչ չգիտես McDonald's-ի մասին

 

9. Աշխարհում McDonald’s-ի միակ ռեստորանը, որի լոգոտիպը փիրուզագույն է, գտնվում է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Սեդոնա քաղաքում:

Այն, ինչ չգիտես McDonald's-ի մասին

 

10. McDonald’s-ի ռեստորաններում նախկինում աշխատում էին բացառապես տղաներ՝ պատճառաբանելով, որ աղջիկների ներկայությունը կշեղի տղաներին աշխատանքից, սիրավեպեր կսկվեն, «ինտրիգաներ» կլինեն: Սակայն, 70-ականներին ֆեմինիստկաները սկսում են պայքարել իրենց իրավունքների համար՝ կարտոֆիլ փաթեթավորելով և բուտերբրոդի տեսքով վաճառելով: McDonald’s-ի ղեկավարությունն ընդունում է այս ներդրումը, գալիս հայտարարի, որ պետք է աշխատեն ոչ գեղեցիկ կանայք, առանց շպարի և տղամարդկանց համար նախատեսված նմանատիպ հագուստով:

Այն, ինչ չգիտես McDonald's-ի մասին

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

4 ժամ հերթ կանգնել ջահ ձեռք բերելու համար. թե ինչպես «BŪRO»-ն մարքեթինգային լուծման համար չի խնայում ոչ մի ռեսուրս
Այն ամենն, ինչ չգիտես Nokia-ի մասին

Առնչվող գրառումներ

Այն, ինչ չգիտես Amazon-ի մասին