47 Օնլայն և անվճար ռեսուրս թվային մարքեթինգ սովորելու համար
47 Օնլայն և անվճար ռեսուրս թվային մարքեթինգ սովորելու համար

47 Օնլայն և անվճար ռեսուրս թվային մարքեթինգ սովորելու համար

Ինչպե՞ս սկսել մասնագիտանալ թվային մարքեթինգի ոլորտում։ Գրանցվել տարբեր վճարովի կուրսերի, զբաղվել ինքնակրթությամբ թե կարդալ գրքեր. Տարբերակները բազմազան են, իսկ ընտրությունը դժվար։

Այս հարցը բարձրացվում է գրեթե ամենուր, օնլայն ֆորումներում, ֆեյսբուքյան խմբերում, reddit-յան համայնքներում, մարքեթինգ կոնֆերանսներում, YouTube-յան ալիքների մեկնաբանություններում և այլն։

Այսօր կխոսեմ այն հնարավորությունների մասին, որոնք առկա են Հայաստանում թվային մարքեթինգ սովորելու և մասնագիտանալու համար։

Ըստ իս, ինչ որ բան սովերելու համար կա երկու հնարավոր տարբերակ։ Կամ ինքներս պետք է գտնենք օգտակար ռեսուրսներ(օֆֆլայն կամ օնլայն) և սկսենք զբաղվել ինքնակրթությամբ, կամ պետք է գտնենք որակյալ վճարովի կուրսեր և փորձենք դրանց շրջանակներում սովերել այդքան մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունը:

Նախ ներկայացնեմ իմ անձնական կարծիքը, թե որին եմ ես տալիս նախընտրություն և թե ինչու։

Ինքնակրթությունն ինձ համար նախընտրելու է վճարովի կուրսերից, քանի որ պատճառ չեմ տեսնում վճարել տարբեր կուրսերի համար, որոնց ընթացքում տրամադրվող ինֆորմացիան կա համացանցում և այն էլ անվճար։ Վստահ եղեք, տեսականի մասին որակյալ ռեսուրսներ գտնելը շատ հեշտ է, իսկ մասնագիտանալու համար ոչ թե հարկավոր է վճարել տարբեր կուրսերի համար, այլ ուղղակի պրակտիկ կիրառել տեսական գիտելիքները։

Ստորև առանձնացրել եմ 47 օնլայն ռեսուրսներ և բլոգեր, որտեղից հրապարակվում են միայն որակյալ նյութեր մարքեթինգային տարբեր ռազմավարությունների և հնարքների մասին։

Եթե կան բլոգեր, որոնք բաց եմ թողել, կխնդրեմ կիսվեք մեկնաբանություններում։ Ես միանգամից կավելացնեմ դրանք այս ցանկում։

Օնլայն Ռեսուրսներ

  1. Օնլայն մարքեթինգի մասին նախնական պատկերացում կազմելու համար կարող եք դիտարկել Quicksprout-ի պատրաստած հետևյալ ուղեցույցը, որը բաղկացած է 14 գլխից և բավականին մանրամասն ներկայացնում է օնլայն մարքեթինգի հիմնական գործառույթները։
  2. Որոնողական համակարգերի օպտիմիզացիայի(SEO)-ի համար կարող եք կարդալ Moz-ի, Backlinko-ի, Ahrefs-ի և Searchenginejournal-ի, Seocopywriting-ի, Semrush-ի, SEObook-ի, Yoast-ի, Google Webmasters-ի և Seroundtable-ի բլոգերը։
  3. Social Media Marketing-ի համար կարող եք ուսումնասիրել Buffer-ի,SocialMediaExaminner-ի, Hootsuite-ի, Socialmediaexplorer-ի, Socialmediatoday-ի, Mari Smith-ի, Agorapulse-ի, Dustn.tv-ի, Topdogsocialmedia-ի, Sociallysorted-ի և Suebzimmerman— ի բլոգերը։
  4. Content Marketing-ի համար կարող եք ուսումնասիրել Copyblogger-ի, ContentMarketingInstitue-ի, Contently-ի, բլոգերը։
  5. Conversion Rate Optimziation-ի համար կարող եք ուսումնասիրելCrazyEgg-ի, Convert-ի, ConversionRateExperts-ի, Conversionvoodoo-ի և Conversionxl-ի բլոգերը։
  6. Email մարքեթինգի համար կարող եք այցելել Drip-ի, CampaignMonitor-ի, MailChimp-ի, Verticalresponse-ի, GetResponse-ի, Marketo-ի և Mailjet-ի բլոգերը
  7. Օնլայն մարքեթինգի տարբեր ճյուղերի մասին նորությունների, հետաքրքիր և օգտակար խորհուրդների համար կարող եք հետևել Hubspot-ի, DigitalMarketingInstitute-ի, NeilPatel-ի, MarketingLand-ի, BusinessGrow-ի, SearchEngineWatch-ի, TopRankBlog-ի, Impactbnd-ի, SmartInsights-ի բլոգերը։

Հուսով եմ այս ցանկը օգտակար կլինի Ձեզ համար։

Ո՞ր բլոգերն եմ ես բաց թողել։ Խնդրում եմ կիսվիր մեկնաբանություններում այն բլոգերի հղումներով, որոնց մասին չի նշվել նյութի մեջ և ես սիրով կավելացնեմ այն նյութում։

Հեղինակ՝ Ռոման Դանեղյան

Բրենդինգի արդյունքում հասարակ գուլպան հասնում է անգամ երկրի առաջին դեմքին․ Կարեն Բաբաջանյան
Ինչպե՞ս են գույները ստիպում մեզ գնումներ կատարել

Առնչվող գրառումներ

Apple-ի մարքեթինգը՝ հզոր ուժ