Լավագույն գովազդը որակյալ արտադրանքն է․ ինչպե՞ս գրավել միջազգային շուկան. Ահարոն Թադևոսյան
Լավագույն գովազդը որակյալ արտադրանքն է․ ինչպե՞ս գրավել միջազգային շուկան. Ահարոն Թադևոսյան

Լավագույն գովազդը որակյալ արտադրանքն է․ ինչպե՞ս գրավել միջազգային շուկան. Ահարոն Թադևոսյան

 «ՍՊՍ Սիգարոն» ընկերության կոմերցիոն տնօրեն Ահարոն Թադևոսյան

-Ծխախոտի շուկայում տասնյակից ավելի բրենդներ կան․ ինչպե՞ս եք կարողանում առանձնանալ։

-Առանձնանալ կարողանում ենք մեր արտադրանքի մրցակցային առավելություններով, առանց որոնց բարդ կլիներ առհասարակ շուկա մտնել։ Իսկ այդ առավելությունները մեզ մոտ բազմաթիվ են․ Ծխախոտափունջը- արտադրության համար օգտագործվում է բացառապես թարմ բերքի բարձրորակ թութուն` ներկրված լատինամերիկյան և աֆրիկյան հայտնի պլանտացիաներից:Լավագույն գովազդը որակյալ արտադրանքն է․ ինչպե՞ս գրավել միջազգային շուկան. Ահարոն Թադևոսյան

Ինովացիոն տեխնոլոգիաները- աշխարհում առաջին անգամ կոնդիցիոնման ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվում է թութունի բազմափուլ մաքրազտում: Արդյունքում՝ հումքից հեռացվում են  թունավոր նյութերը՝ քլոր, ազոտ պարունակող պեստիցիդները, հետերոպոլիմիացությունների բարդ մոլեկուլները: Մաքրազտման շնորհիվ վերանում են ծխելուց հետո բերանում առաջացող տհաճ դառնահամը և դառնահոտը: Վերոնշյալ տեխնոլոգիաների կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ վերամշակման բոլոր նորամուծություններով հանդերձ, պատրաստի ծխախոտափունջը վերջնարդյունքում պահպանում է ծխախոտին բնորոշ համը և հոտը: Բացառիկ ֆիլտրեր- ընդհանրապես ծխախոտարդյունաբերության ոլորտում բացառիկ երևույթ է ընկերությունում ստեղծված բնական նյութի՝ ՊԵՌԼԻՏԻ  հիմքով կոմբինացված ֆիլտր-ծխափողը, որը կլանում է ծխախոտի այրման ժամանակ արտազատվող բազմաթիվ թունավոր նյութերը, կատարելով ծխի լիակատար միկրոֆիլտրացիա: Միկրոֆիլտրացիայի արդյունքում ներքաշվող ծխի մեջ մնում է նվազագույն, անփոփոխ չափաքանակի խեժի և նիկոտինի պարունակություն:Լավագույն գովազդը որակյալ արտադրանքն է․ ինչպե՞ս գրավել միջազգային շուկան. Ահարոն Թադևոսյան

-Ինչ եք կարծում ի՞նչն է առաջնահերթ գրավում «Սիգարոնի» գնորդին։

— Առաջին հերթին, ըստ իս, մեր ծխախոտի դիզայնը, որովհետև բավականին հատուկ մոտեցում է ցուցաբերվել, որպեսզի հենց ինքը ծխախոտահատիկը ներկայանալի լինի: Ես կառանձնացնեի նաև հարմարավետությունը։ Կոմբինացված ֆիլտր ծխափողն, ի տարբերություն սովորական ֆիլտրերի, ունի զգալի կոշտություն, իսկ ֆիլտրի յուրահատուկ երկարությունը թույլ է տալիս զերծ պահել աչքերը ծխախոտի ծխից, ինչպես նաև՝պաշտպանել մատները ծխախոտային դեղնությունից, ինչը պակաս կարևոր չէ հիգիենայի տեսանկյունից: Նոր Սիգարոնների ֆիլտրը եզրավորված է նուրբ հիգիենիկ ֆոլգայի շերտով: Այն թույլ չի տալիս, որ ֆիլտրը փափկի խոնավությունից` ծխելիս առաջացնելով հավելյալ հարմարավետության զգացում:

— Ծխախոտն այն եզակի արտադրանքներից է, որի վրա անմիջապես հակագովազդն է փակցված։ Հետաքրքիր են այս արտադրատեսակի մարքեթինգային առանձնահատկությունները։ Ինչպիսի՞ մարքեթինգային ռազմավարություն ունի ընկերությունը։ 

-Այսօր ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շատ խիստ սահմանափակում կա ծխախոտի գովազդի՝ գրեթե 99 տոկոս: Այս դաշտում շատ քիչ մանևրելու տեղ կա: Մնում է կարողանալ որակյալ արտադրանք թողարկել, որ մարդ առաջին հայացքից տեսնի, փորձի, հավանի ու այդպես շղթան աշխատի: Լավագույն գովազդը որակյալ ու ներկայանալի արտադրանք ունենալն է։ Այս դեպքում, երբ մարդ փորձում է, հավանում է ու առաջարկում կողքիններին։ Մենք հպարտորեն կարող ենք ասել, որ ունենք աշխարհի լավագույն ծխախոտներից մեկը:

— Վերջին տարիներին մեծ տարածում են գտել էլեկտրական ծխախոտները։ Կարո՞ղ ենք ասել, որ սրանք առհասարակ ծխախոտի արտադրության ամենամեծ մրցակիցներն են։

-Նման կարգի արտադրանքները վերջին տարիներին են ի հայտ եկել, չեմ շտապի գնահատական տալ: Ճիշտ է դրանք ունեն իրենց սպառողները,  բայց, այնուամենայնիվ,  ավանդական ծխելու ցանկություն ունեցող մարդիկ նախընտրում են ավանդական ծխախոտ՝ ընտրելով լավագույնը եղածների մեջ։

— Այնուամենայնիվ, կա՞ն ընկերություններ, որոնց ձեզ մրցակից եք համարում։Լավագույն գովազդը որակյալ արտադրանքն է․ ինչպե՞ս գրավել միջազգային շուկան. Ահարոն Թադևոսյան

— Այս առումով մի բան կնշեմ․ մեր «Ռոյալ» տեսակի ծխախոտը մրցակցությունից դուրս է, քանի որ ամբողջ աշխարհում նմանը չունի, հետրևաբար բացակայում է մրցակցության երկրորդ կողմը։

-Ինչպե՞ս եք գրավել միջազգային շուկան, ի՞նչ տարբերություններ կառանձնացնեք հայաստանյան և դրսի շուկաների միջև։

— Տարբեր երկրներում տարբեր կերպ է կանոնակարգվում։ Մեր գործընկերների հետ քննարկում և հասկանում ենք, թե ինչն է թույլատրելի օրենքի սահմաններում։ Բացի այդ կա նաև նախասիրությունների հարց․ տարբեր երկրներում տարբեր պահանջներ կան սպառողների մոտ, թեկուզ տեսակների առումով` հաստ-բարակ: Օրինակ՝ Հայաստանում նախընտրում են սլիմ տեսակը, եվրոպական երկներում հակված են ավելի հաստ ձևի ծխախոտի: Մեր պորտֆոլիոն ստեղծվել է սկզբունքով, որ հարմարեցված ու հասանելի լինի բոլորին: Այս պահի դրությամբ արտահանում ենք 20-ից ավելի ուղղությամբ և ամեն տարի կրկնակի աճ ենք գրանցում։

-Այս տարի ընկերության հիմնադրման 20 ամյակն է լրանում, ո՞րը կհամարեք «Սիգարոնի» ամենամեծ ձեռքբերում։

-Ամենամեծ ամփոփիչ արդյուքն այն է, որ եթե նախկինում Հայաստանից հիմնականում կոնյակ էին ուզում որպես ամենացանկալի նվեր, հիմա շատերը «Սիգարոն» են ուզում։ Դա մեծ ձեռքբերում է, որը խոսում է բարձր որակի ու լավ թիմի մասին։

 — Ընկերության համեմատաբար նոր արտադրանքը՝ օղին, ինչո՞վ է առանձնանում շուկայում։

-Մեր ընկերությունն օղին նույնպես արտադրում է այլ տեխնոլոգիայով: Շատ մանրամասներ չեմ կարող ասել․ արտադրական գաղտնիք է: Միայն նշեմ, որ մասնագետների կողմից մի քանի տարի  տևած փորձարկումների արդյունքում մշակվել և արտադրության մեջ է ներդրվել սպիրտի և ջրի բազմափուլ ֆիլտրացման գերժամանակակից մի համակարգ, որը եզակի է իր տեսակի մեջ և արմատապես տարբերվում է մինչ այժմ աշխարհին հայտնի, օղեգործության մեջ կիրառվող ֆիլտրացման համակարգերից: Ֆիտրացման այս համակարգը լիակատարորեն զտում է էթիլային սպիրտի թունավոր խառնուրդները` իսպառ վերացնելով տհաճ համ և հոտ պարունակող տարրերը, չեզոքացնում է խումարային սինդրոմ-ը (похмельный синдром): Սրա շնորհիվ մեր արտադրանքը մինչև բազմակի անգամ ավելի է զտված այլ առաջնակարգ օղիների համեմատությամբ:

Լավագույն գովազդը որակյալ արտադրանքն է․ ինչպե՞ս գրավել միջազգային շուկան. Ահարոն Թադևոսյան-Մտածե՞լ եք արդեն սպառողների շրջանակը մեծացնելու մասին և ինչպես է պետք դա անել։

-Մենք չենք շտապում, մեզ համար կարևոր է, որ կարողանանք գտնել ճիշտ գործընկերը, որը կգնահատի մեր արտադրանքը և ճիշտ  կներկայանցի այդ շուկային: Չպետք է խաբվել այդ պահի մեծ շահույթին, դա կարող է կարճ տևել: Ավելի լավ է լուրջ գործընկեր գտնել՝ քիչ, բայց երկարատև շահույթով։

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Բիզնես սկսելու համար պետք է «մեծ» մտածել. Միքայել Կարապետյան
Հայկական արտադրության օրթոպեդիկ ներքնակներ․ փոքր արտադրամասից՝ միջազգային բրենդ․ Հայկ Ցիրունյան

Առնչվող գրառումներ

«Ռադիո Վան» ռադիոկայանը՝  «Լավագույն Հայկական բրենդ»- 2020