Մարքեթինգային խորամանկ քայլեր, որոնց շնորհիվ  հայտնի բրենդները ճանաչում են ստացել
Մարքեթինգային խորամանկ քայլեր, որոնց շնորհիվ  հայտնի բրենդները ճանաչում են ստացել

Մարքեթինգային խորամանկ քայլեր, որոնց շնորհիվ հայտնի բրենդները ճանաչում են ստացել

Հաջողության հասնելու համար, երբեմն պետք է գնալ սլաքին հակառակ. ահա թե ինչպես են վարվել մեզ շատ ծանոթ ու սիրված բրենդերը:

Red BullՄարքեթինգային խորամանկ քայլեր, որոնց շնորհիվ  հայտնի բրենդները ճանաչում են ստացել

Երբ Red Bull-ի հեղինակ Դիտրիխ Մատեշիցը էներգետիկ խմիչքը դուրս բերեց մեծ շուկա, հիմնական մրցակիցները  Coca-Cola-ն և Pepsi-ն էին: Բոլորի հայեցակարգը նույնն էր՝ տոնուս հաղորդել և խթանել: Այդ ժամանակ Դիտրիխ Մատեշիցը դիմեց ռիսկային քայլի՝ 2 անգամ բարձրացրեց խմիչքի գինը և փոքրացրեց տարայի չափսը՝ տալով մարտկոցի տեսք, իսկ խանութների դարակներում դասավորությունը ոչ թե խմիչքների բաժնում իրականացրեց, այլ ցանկացած ուրիշ:

ParliamentՄարքեթինգային խորամանկ քայլեր, որոնց շնորհիվ  հայտնի բրենդները ճանաչում են ստացել

Սկզբնական շրջանում Parliament-ի գներն ավելի ցածր են եղել, քան իր հիմնական մրցակից Marlboro-ինը և, բնականաբար, ուներ համեստ վաճառք, մինչև չբախվեց մասայական մրցակիցների հետ, որոնց մեջ իր բացառիկ զտիչի հատկությունները ոչ ոք չէր գնահատում: Ապագա բրեդը մեկ տարի դադարեցրեց գործունեությունը շուկայում, որից հետո վերադառձավ ավելի բարձր գնով, քան Marlboro-ինն էր և միանգամից հայտնվեց բարձրակարգ գոտում:

TimberlandՄարքեթինգային խորամանկ քայլեր, որոնց շնորհիվ  հայտնի բրենդները ճանաչում են ստացել

Նույն կերպ է վարվել նաև  Timberland-ը: 1980-ականներին Timberland-ի համար վատ ժամանակներ էին, ընկերությունն արտադրում եր բարձրակարգ կոշիկներ, իսկ գինն ավելի էժան էր, քան այդ ասպարեզում լիդեր Topsiders ընկերությունը: Թվում էր, թե բարձրակարգ որակը ցածր գնով պետք է աշխատի, բայց գործերը վատ էին գնում, հետո ընկերությունը շատ մի պարզ որոշում կայացրեց՝ իր արտադրանքի գինը բարձրացրեց Topsiders-ից, որից հետո ապրանքի առքը կտրուկ բարձրացավ, որն էլ հիմնավորում է Դևիդ Օգիլվի «Ինչքան բարձր է գինը, արտադրանքն այնքան ցանկալի է գնորդի աչքում» ասույթը:

Տաքսի MikeՄարքեթինգային խորամանկ քայլեր, որոնց շնորհիվ  հայտնի բրենդները ճանաչում են ստացել

Աննախադեպ պարզ եւ արդյունավետ մարքեթինգի օրինակ է կանադական տաքսի Mike-ի մարքեթինգային քայլը: Ի՞նչ է անում Mike-ը: Փոխարենն իր մասին բրոշյուրներ հրատարակելու ՝ տպագրում է ուղեցույցներ սրճարանների, բարերի, քաղաքի այլ հաստատությունների, բոլոր այն զվարճանքի կենտրոնների վերաբերյալ, որտեղ Mike-ը կօգնի հասնել:

Alka-SeltzerՄարքեթինգային խորամանկ քայլեր, որոնց շնորհիվ  հայտնի բրենդները ճանաչում են ստացել

Alka-Seltzer-ի խորամանկ քայլը հետևյալն էր 60-ական թվականներին: Այնպես չէր, որ դեղահաբերը չէին վաճառվում, սակայն այն կրկնակի դարձնելու համար արտադրողը դիմեց տարրական մարքեթինգային քայլի՝ գովազդային հոլովակում բաժակի մեջ գցելով ոչ թե 1հաբ, ինչպես նախկինում էին անում, այլ 2, որն էլ տվեց սպասված արդյունքը:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Ո՞րն է աշխարհի ամենաթանկ գովազդը
Հաջողակ մարդկանց բիզնես-խորհուրդները

Առնչվող գրառումներ

Այն, ինչ չգիտես Google-ի մասին