Այն, ինչ չգիտես Reebok-ի մասին
Այն, ինչ չգիտես Reebok-ի մասին

Այն, ինչ չգիտես Reebok-ի մասին

Reebok-ը մարզակոշիկի և սպորտային հագուստի արտադրող է, որն իր հետքն է թողել փոփ մշակույթի վրա` թենիսի, մարզասրահի և բասկետբոլի կոշիկներով:  Այս բրենդը շատ հայտնի է և ընդունված շատերի կողմից, ունի իր տեղը լավագույն մրցակիցների՝ Adidas-ի և Nike-ի հետ:

Ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ Reebok-ի մասին.

  1. Այն, ինչ չգիտես Reebok-ի մասինReebok անունն ունի աֆրիկյան արմատներ. այդպես են անվանում աֆրիկյան արագավազ եղջերավոր կենդանուն: Սա լավ տարբերակ էր կոշիկները համեմատելու կենդանիների արագության և սրընթացության հետ` դրանով ներկայացնելով կոշիկի առավելությունները:
  2. Reebok բրենդը հայտնվեց 1895 թվականին, երբ վազքի սիրահար Ջոզեֆ Ֆոստերը որոշեց ստեղծել աշխարհում առաջին սպորտային կոշիկները հատուկ տակացուներով` ցանկացած մակերևույթի վրա ավելի հարմարավետ վազքի համար: Ի սկզբանե կոշիկները թողարկվում էին J. ‘W. Foster & Co անվան տակ: Այդպես բրենդը տարածվեց վազորդների շրջանում:Այն, ինչ չգիտես Reebok-ի մասին
  3. Reebok-ը հայտնի չէր մինչև 1979 թվականը: Կոշիկները ցուցադրվեցին Չիկագոյի կոշիկների միջազյանին ցուցահանդեսում, որտեղ ապրանքանիշը նկատեց Պոլ Ֆայերմենը: Նա աշխատում էր բացօթյա դիստրիբյուտորի հետ և հավանում է կոշիկների յուրահատկությունն ու որակը: Նա հասկացավ, որ այս գործոնները բավարար էին Հյուսիսային Ամերիկայում կոշիկները հայտնի դարձնելու համար: Ֆայերմենը պայմանավորվեց Reebok-ը ԱՄՆ-ում լիցենզավորել և սա եղավ Reebok-ի պաշտոնական մեկնարկը ԱՄՆ-ում:Այն, ինչ չգիտես Reebok-ի մասին
  4. Թագավորական հարսանիքին մի միանձնուհի կրում էր սև մարզակոշիկ Reebok-ից:
  5. 1982 թվականին Reebok-ը առաջին անգամ պատմության մեջ թողարկեց կանանց համար նախատեսված հատուկ սպորտային կոշիկներ: Դա աէրոբիկայի համար նախատեսված մոդել էր, որն ամբողջ աշխարհում մեծ տարածում գտավ:
  6. Հայտնի ամերիկացի բասկետբոլիստ Շաքն անձամբ է ստեղծել Reebok-ի գոզանդներից մի քանիսը, իսկ հետո նրա անունով մարզակոշիկների շարք է թողարկվել:Այն, ինչ չգիտես Reebok-ի մասին
  7. Չնայած, բրենդն ի սկզբանե թողարկվում էր Մեծ Բրիտանիայում, դրա գլխամասային գրասենյակն այժմ գտնվում է Բոստոնում, որտեղից իրականացվում են բոլոր գործընթացները:
  8. 2006 թվականին adidas-ը գնեց Reebok բրենդը, որպեսզի համատեղ ուժերով թողարկեն թարմ և հետաքրքիր արտադրանք:

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

 

 

Այն, ինչ չգիտես Starbucks-ի մասին
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել սոցիալական նախագծերի մարքեթինգը. Հռիփսիմե Մկրտչյան

Առնչվող գրառումներ

47 Օնլայն և անվճար ռեսուրս թվային մարքեթինգ սովորելու համար