Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել սոցիալական նախագծերի մարքեթինգը. Հռիփսիմե Մկրտչյան
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել սոցիալական նախագծերի մարքեթինգը. Հռիփսիմե Մկրտչյան

Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել սոցիալական նախագծերի մարքեթինգը. Հռիփսիմե Մկրտչյան

Green Shop 4eco-ի համահիմնադիր Հռիփսիմե Մկրտչյան

Green Shop 4eco-ն իր տեսակի մեջ առաջին նախաձեռնությունն է Հայաստանում: Վերամշակված իրեր վաճառելու ու այդ հասույթով ավելի շատ թափոններ հավաքագրելու գաղափարը հիմնադիրները վերցրել են 4Ocean միջազգային ընկերության գործունեության օրինակից:Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել սոցիալական նախագծերի մարքեթինգը. Հռիփսիմե Մկրտչյան Այդ ընկերության աշխատակիցներն օվկիանոսից դուրս են բերում պլաստիկը, վերամշակում, պատրաստում ապարանջաններ և վաճառում դրանք սիմվոլիկ արժեքով։ Հասույթն ամբողջությամբ ուղղվում է նախաձեռնությանը։

Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել սոցիալական նախագծերի մարքեթինգը. Հռիփսիմե ՄկրտչյանԱյս պահին մեզ ոչ ոք չի ֆինանսավորում, իսկ թափոններ տվողների հոսքը մեծացել է այնքան, որ նույնիսկ չենք հասցնում սպասարկել: Սկզբում  մենք մոտենում էինք բակեր, որ իրենց հարմար լիներ և կարողանայինք մարդկանց խրախուսել թափոն հավաքել: Ծախսերը գնալով մեծանում էին: Օրինակ` վերջին հավաքի ժամանակ 4 տոննա թափոնի համար մենք վճարել ենք մոտ 120 000 դրամ միայն փոխադրամիջոցին, իսկ թափոնի հանձնումից այդքան գումար չի ստացվում: Եթե դրան գումարենք տոպրակները, ձեռնոցները, բավականին կլորիկ գումար է կազմում: Այդպես մտածում էինք ինչ օղակներ գտնել, որոնք կօգնեին մեր նախաձեռնությանը:

Green Shop 4eco-ի նպատակը հենց այդ ակցիաների ծախսերը նվազեցնելն էր: Վերամշակման հումքից ստացված ապրանքները գործարանային գնով ստանալով և մի փոքր ավելի թանկ վաճառելով, հնարավոր է դառնում գոնե թեթևացնել տրանսպորտի ծախսը: Այդպես նաև գովազդվում և խրախուսվում է հայկական արտադրանքը:

Չնայած նման սոցիալական նախագծերն իրենք իրենց են տարածվում, բայց այստեղ մարքեթինգային ճիշտ քայլերի անհրաժեշտություն նույնպես կա:  Green Shop 4eco-ն կիսվում է իր ռազմավարությամբ:

  1. Նախաձեռնության գաղափարը տարածեցին Էկոհարթակի օգնությամբ, որտեղ հավաքվում են մարդիկ, որոնք մտահոգված են Հայաստանում թափոնների տեսակավորմամբ, աղբի վերամշակմամբ և հենց նրանք առաջինն էին, ովքեր սկսեցին գնումներ կատարել խանութից:
  2. Նախաձեռնությանը ծանոթ կամ մասնակցած մարդիկ սկսեցին պատմել իրենց ընկերներին, ծանոթներին:
  3. Վիրուսային մարքեթինգի կիրառում, որի արդյունքում գաղափարը սկսեց տարածվել մեծ թափով, և մարդիկ եթե անգամ չէին մասնակցում, ապա գոնե լսել էին նախաձեռնության մասին:
  4. Շատ օգնեց նաև ֆեյսբուքյան ակտիվ էջերում նախաձեռնության մասին գրառումները:
  5. Ճիշտ և հաջող խորագիր: Թուղթն աղբ չէ, որը դարձել է թևավոր խոսք և կիրառվում է նաև Պլաստիկն աղբ չէ, Ապակին աղբ չէ, Պոլիեթիլենն աղբ չէ տարբերակներով:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Այն, ինչ չգիտես Reebok-ի մասին
Այն, ինչ չգիտես Google-ի մասին

Առնչվող գրառումներ

Հաղորդակցման կանոններն ու սխալները  ռազմական դրության ժամանակ. Աստղիկ Ավետիսյան