Ինչպե՞ս ճիշտ իրականացնել ինտելեկտուալ բիզնեսի մարքեթինգը. Շավարշ Կարապետյան   
Ինչպե՞ս ճիշտ իրականացնել ինտելեկտուալ բիզնեսի մարքեթինգը. Շավարշ Կարապետյան   

Ինչպե՞ս ճիշտ իրականացնել ինտելեկտուալ բիզնեսի մարքեթինգը. Շավարշ Կարապետյան  

Մարքեթինգը բիզնեսի շարժիչն է, առանց դրա ոչինչ հնարավոր չէ:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի ղեկավար Շավարշ Կարապետյան

 

-Ի՞նչ առանձնահատկույթուններ ունի այս բիզնես ոլորտը:

-Կարծում եմ` ամեն ոլորտ ունի իր առանձնահատկությունները: Հրատարակչությունն ինտելեկտուալ բիզնես է, հետևաբար այն  մի փոքր տարբերվում է: Որովհետև այստեղ դու ապրանք չես ներմուծում կամ արտահանում, որի վրա մի փոքր գումար ավելացնես ու վաճառես: Գրքի դեպքում վաճառում ես տեքստը, բովանդակությունը: Ինչպե՞ս ճիշտ իրականացնել ինտելեկտուալ բիզնեսի մարքեթինգը. Շավարշ Կարապետյան   Շատ ժամանակ մարդիկ տեսնում են գիրքը հաստ է, թե բարակ ու ըստ դրա փորձում են գնահատել դրա արժեքը: Այս բիզնեսում բարդությունը հենց գնահատման մեթոդի մեջ է: Դու կարող ես արտասահմանյան բեսթսելլեր թարգմանել, որի հեղինակային իրավունքի համար հսկայական թիվ վճարես` անկախ նրանից  այն 100, թե 50 էջ է: Կամ կարող ես համագործակցել մի հեղինակի հետ, որը բավականին հայտնի է և մեծ հոնորար է ուզում: Այս դեպքում էլ բնականաբար գրքի գինն աճում է: Այսպիսով` մարդուն կարող ես տալ կոնտենտ, որը շատ թանկ ես գնահատում:

-Հետաքրքիր է` ինչպիսի՞  մարքեթինգային ռազմավարություն եք կիրառում:

-Մեզ համար ամեն գիրք առանձին նախագիծ է: Կան հրատարակչություններ, որոնք իրենց գրքերն արտադրում և ուղղակի լցնում են շուկայում: Մենք ամեն գրքին վերաբերվում ենք որպես առանձին նախագծի: Ամեն գիրք ունի առանձին մարքեթինգային և առաջխաղացման պլան. ինչու՞  ենք հրատարակում այս գիրքը, ու՞մ է պետք այն, ի՞նչ կտա մարդկանց, ինչպե՞ ս ենք վաճառելու, Հայաստանում քանի՞  հոգի ունեն այս գրքի կարիքը, մենք ի՞նչ խնդիր ենք լուծում մեր հաճախորդի համար, ի՞նչ արժեք ենք մատուցում այդ գրքով:

-Թվային մարքեթինգի գործիքներից որո՞նք եք նախընտրում, որտե՞ղ են ձեր հաճախորդներն ավելի ակտիվ:

-Թերևս ավելի ակտիվ ֆեյսբուքում են, բայց մենք արդեն հավատարիմ հաճախորդների բազա ենք կառուցում ` CRM համակարգ, և արդեն ունենք բավականին մեծ քանակով հավատարիմ հաճախորդներ, որը ես, անկեղծ, ամենաթանկն եմ գնահատում մարքեթինգի մեջ: Որովհետև հիմա, եթե նոր գիրք ենք հրատարակում, վստահությամբ գիտենք, որ մեր այդ հաճախորդներին կհետաքրքի ու մեյլինգի միջոցով իրենց տեղյակ ենք պահում: Իսկ ֆեյսբուքում, երբ ընտրում ես քո թարգեթային շուկան ու իրենց վրա գովազդ ես դնում, անկախ ամեն ինչից` վստահ չես, թե ինչ արդյունք կտա: Ինչպե՞ս ճիշտ իրականացնել ինտելեկտուալ բիզնեսի մարքեթինգը. Շավարշ Կարապետյան   Չնայած` մեր դեպքում միշտ արդյունքը մեր դրած գումարից ու սպասելիքները գերազանցել է: Ֆեյսբուքում կան տարբեր խմբեր, որտեղ գրքասերներ են հավաքված: Այնտեղ հաճախ են տարբեր հարցումներ կազմակերպվում, թե որն է, օրինակ, ձեր ամենասիրած գիրքը: Շատ ժամանակ Ռեմարկի Հաղթական կամարը նրանց 70 տոկոսի սիրած գիրքն է, բնական է, որ լավ կվաճառվեր: Այդպես մենք ձեռք բերեցինք Ռեմարկի գրքերը հրատարակելու բացառիկ իրավունքը:

-Ինչպե՞ս անել գրառում սոցիալական ցանցերում, որ դրանք բերեն վաճառքի ավելացում:

-Օրինակ` վերջերս Աշխարհի մեծագույն վաճառականը բեսթսելլերը ներկայացնելիս այսպիսի բան արեցինք. կազմը բնականաբար որոշել էինք, բայց ուղղակի ընտրեցինք երկրորդ կազմ ու ֆեյսբուքում հարցում կազմակերպեցինք, թե որն է ավելի համապատասխան` վստահ լինելով, որ մարդիկ առաջինն են ընտրելու: Ինչպե՞ս ճիշտ իրականացնել ինտելեկտուալ բիզնեսի մարքեթինգը. Շավարշ Կարապետյան   Բայց սա միջոց էր, որ գիրքը գովազդվի, ու 10.000-ից ավելի մարդ տեսավ ու շատերը քվեարկեցին: Այսինքն` ընդամենը մի հասարակ քայլով մենք գրքի մասին տեղյակ պահեցինք:

-Ի՞նչ կասեք գրախանութներում ներկայացվածության մասին:

-Մենք ունենք առանձին ստենդներ, որոնք Էդիթ Պրինտի Պատվո հարթակներն են գրախանութներում: Այստեղ ամեն ամիս գրքերը փոփոխվում են: Ստենդի վրա միշտ լինում է 3 գիրք. դա հատուկ է արված, որպեսզի մարդու ուշադրությունը գրավի: Նաև հատուկ է ընտրված կարմիր ձողը. այդ գույնը մարդուն կանգնեցնում է:Ինչպե՞ս ճիշտ իրականացնել ինտելեկտուալ բիզնեսի մարքեթինգը. Շավարշ Կարապետյան   

-Իսկ այլ միջոցներով փորձու՞մ եք հրատարակչությունը ճանաչելի դարձնել:

-Մեզ շատ հաճախ նաև հրավիրում են հարցազրույցների, երբեմն այնքան շատ են լինում հրավերները, որ մերժում ենք: Պետք է չափը հասկանալ, որպեսզի հակառակ էֆֆեկտը չստացվի, այնպես չստացվի, որ վանես մարդկանց` նույն ասելիքը կրկնելով:

Ի վերջո որտեղի՞ց են առավել շատ գնորդներ գալիս:

-Առայժմ հիմնականում գրախանութներից են գնում, բայց դա էլ արդեն կախված է հետագա քայլերից, այսինքն` ինչքան մեծացնես անձնական բազան, այնքան կարող ես հաղթել գրախանութներին: Հիմա մեր գլխավոր նպատակը գրախանութների վաճառքին անցնելն է, որպեսզի նրանցից կախված չլինենք:

Կպատմե՞ք մարքեթինգային ձախողված պլանի մասին:

-Երբ Շերլոկ Հոլմսի հավաքածուն հրատարակեցինք` միանգամից 6 գրքով, հաշվարկն այսպես էր` 6 գիրքը միասին դնելիս հետևում Շերլոկի նկարն էր ստացվում: Ինչպե՞ս ճիշտ իրականացնել ինտելեկտուալ բիզնեսի մարքեթինգը. Շավարշ Կարապետյան   Այդ սկզբունքով` 6 գիրքը միանգամից տպագրեցինք ու հանեցինք շուկա: Մենք հաշվարկել էինք, որ ամբողջը միանգամից կցանկանային ունենալ, բայց սխալվեցինք. մարդկանց գնային առումով դժվար էր այդ 6-ը միանգամից գնելը: Ես սա համարում եմ մարքեթինգային սխալ: Եթե մենք ամիսը մի գիրք շուկա հանեինք, վստահաբար ավելի լավ վաճառք կունենար:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Մի քանի բրենդ` մեկ խանութում. We Make-ի մարքեթինգային ռազմավարությունը
Ներքին մարքեթինգը՝ դրսում դիրքավորվելու կարևոր պայման. թե ինչպե՞ս է Բրեվիսն իրականացնում մարքեթինգը. Ալեքսանդր Պլատո

Առնչվող գրառումներ

Մարքեթինգի դերը դեղագործական ընկերություններում․ Նոնա Գրիգորյան