Գնային քաղաքականություն. ինչպե՞ս են թվերը ստիպում գնում կատարել
Գնային քաղաքականություն. ինչպե՞ս են թվերը ստիպում գնում կատարել

Գնային քաղաքականություն. ինչպե՞ս են թվերը ստիպում գնում կատարել

Գաղտնիք չէ, որ գնապիտակի վրա նշված գինը կարևոր դեր է կատարում գնման որոշում կատարելիս: Իսկ ինչպե՞ս անել, որ այդ թվերը` հատկապես խոշորները,  չվախեցնեն գնորդներին: Ո՞ր գնային սահմանն է համարվում նորմալ և ընդունելի գնորդի կողմից և ո՞րն է վանող:

Գների ձևավորման ռազմավարությունը կարելի է բաժանելու երկու տեսակի`

  1. Տնտեսական, երբ կառավարում եք գները` իջեցման, բարձրացման, զեղչման եղանակով:
  2. Հոգեբանական, երբ կառավարում եք գները տաբեր գործիքներով հոգեբանորեն ազդելով գնորդի վրա` առանց գների իրական ու զգալի փոփոխության:

Վերջին դեպքին են պատկանում, օրինակ` չկլորացված գները, աչքին հաճելի գները, հերթականության էֆֆեկտը, զեղչի ենթադրյալ մեծությունը:

Չկլորացված գներ

Գնաձևավորման շատ տարածված մեթոդ է, որով ապրանքի գինը նշվում է կլոր գնից մի փոքր ցածր, օրինակ` 2999 դրամ` 3000-ի փոխարեն:

Դրական կողմերը

  • Հաճախորդը ուշադրություն է դարձնում գնապիտակի առաջին թվին, այդպիսով 2999 դրամ տեսնելով, մոտ տպավորություն է ստեղծվում, թե գումար է խնայում:
  • Օրինակ` 2950 դրամ գինը պիտակին տենսելիս տպավորություն է ստեղծվում, որ տվյալ արտադրողը շատ լուրջ ու հստակ հաշվարկներով է գին սահմանում` դրանք սահմանելով հնարավորինս մատչելի գնորդի համար:

Բացասական կողմերը

  • Գնորդներից շատերն, ովքեր ծանոթ են այդ մեթոդին, առավել վատ են վերաբերվում 2999դրամ չկլորացված գնին, քան 3000դրամ ավելի թանկ արժեքին: Նրանք շատ լավ հասկանում են, որ այդ 1 կամ 10 դրամն, ըստ էության, ոչ մի նշանակություն չունի ոչ գնոդի, ոչ էլ վաճառողի համար: Իսկ վերջիններս դա կիրառելով, փաստորեն, խաբում են գնորդին:

Աչքին հաճելի գներ

Գոյություն ունեն թվեր, որոնք հատկապես հաճելի են մեր աչքին: Դրանց շարքում են շրջանաձև թվերը`3, 6, 8, 9, 0: Վերջիններիս մի քիչ զիջում են 2-ն ու 5-ը: Իսկ ամենավերջին տեղում են 1, 4, 7-ը: Չնայած 7-ն ինչ-որ տեղ կարելի է բացառություն համարել, քանի որ այն ընկալվում է որպես հաջողակ թիվ:

Դրական կողմերը

  • Այս մեթոդի կիրառումն հաջողված է նրանով, որ գնորդի մտքով երբևէ չի էլ անցնի, որ իրեն առաջարկում են հատուկ ընտրված թվեր, օրինակ` 2980 դրամ: Բացի այդ` հաճախ վաճառքի մասնագետները միքսում են 2 մեթոդ` չկլորացված գին և աչքին հաճելի թվեր: Այդպիսով նրանք ուժեղացնում են ազդեցությունը գնորդի վրա:

Թվերի հերթականություն և դասավորություն

Այն, թե ինչպիսի ազդեցություն կունենան թվերը գնորդի վրա, կախված է նաև դրանց դասավորությունից գնապիտակի վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ առաջնային ուշադրություն դարձնում են այն պիտակներին, որոնք նրանք տեսնում են շարքում առաջինը: Այսպիսով` թանկ ապրանքի վաճառքի ծավալը հնարավոր է մեծացնել դրանք ճիշտ դասավորելով. տվյալ ապրանքը պետք է դրված լինի մարդու աչքի ուղղությամբ: Ի դեպ, այդ տեղի համար սուպերմարկետներում անգամ արտադրողները հավելյալ գումար են վճարում:

Զեղչված գներ

Միջին վիճակագրական գնորդը զեղչ ենթադրում է 5-30 տոկոսի սահմանում: 5 տոկոսից ցածր զեղչն անգամ բավականին թանկ ապրանքների դեպքում, ոչինչ չի ասի գնորդին: Իսկ 30 տոկոսից բարձր զեղչը գնորդի մոտ ենթագիտակցորեն կասկած է առաջացնում. եթե ապրանքը լավն է, ինչու է այդքան զեղչվում, իսկ միգուցե զեղչերից առաջ գներն արհեստական բարձր են եղել դրված: Բայց բոլոր դեպքերում այս մտորումները չեն ավարտվի հօգուտ վաճառողի, իսկ գնորդի մոտ կթողնեն մութ կասկածներ:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Այն ամենն, ինչ չգիտես Nokia-ի մասին
Այն, ինչ չգիտես Բարբիի մասին

Առնչվող գրառումներ

Ո՞րն է աշխարհի ամենաթանկ գովազդը