Մարքեթինգային քայլեր, որոնք օգնել են Starbucks-ին գրավել համաշխարհային շուկան
Մարքեթինգային քայլեր, որոնք օգնել են Starbucks-ին գրավել համաշխարհային շուկան

Մարքեթինգային քայլեր, որոնք օգնել են Starbucks-ին գրավել համաշխարհային շուկան

Աշխարհի  միլիոնավոր մարդիկ սուրճ բառը լսելիս միանգամից պատկերացնում են Starbucks: Նախկինում այն հերթական սուրճի խանութն էր, որը ժամանակի ընթացքում դարձավ սուրճի համաշխարհային ցանց ու հիմա էլ դեռ շարունակում է զարգանալ ու տարածվել: Իհարկե, Starbucks-ում հրաշալի սուրճ են մատուցում, բայց, ի վերջո, ինչպե՞ս են նրանք կարողացել գրավել միլիոնավոր մարդկանց: Իհարկե մարքեթինգային հնարամիտ  լուծումներով, որոնցից մի քանիսն էլ բացահայտում ենք ստորև:

  1. Starbucks-ն օգտագործում է տարբեր տեսակի կահույք` համակարգելու հաճախորդների քանակը:

Այս բրենդի երկրպագուները հավանաբար նկատել են, որ Starbucks-ն ուզում է, որ նրանք երկար չնստեն, այդ պատճառով օգտագործում են ոչ հարմարավետ կահույք: Խնդիրը սրճարանի տեղադիրքն է: Մարքեթինգային քայլեր, որոնք օգնել են Starbucks-ին գրավել համաշխարհային շուկանԵթե Starbucks-ը գերծանրաբեռնված թաղամասում է, և հաճախորդները շատ են, աթոռները հնարավորինս անհարամար են` կոշտ և առանց հենակի: Դա ենթադրում է, որ սուրճ խմելուց ամենաշատը 30 րոպե անց դու տեղ կազատես նոր հաճախորդի համար: Բացի այդ, Starbucks-ում չեք գտնի սուրճի բարձր սարքեր, քանի որ ընկերությունը կարևորում է, որ հաճախորդը տեսնի բարմենին և շփում ունենա:

  1. Մարքեթինգային հին գործինքներից մեկն օգնում է Starbucks-ին մեծ գումարներ աշխատել:

Հոգեբանության մեջ կա FOMO Addiction: The Fear of Missing Out  երևույթը, երբ պոտենցյալ հաճախորդը վախենում է բաց թողնել լավ առաջարկը կամ գնումը: Այս վախը զարգացնել օգնում են գովազնդերն ու հայտարարությունները: Մարքեթինգային քայլեր, որոնք օգնել են Starbucks-ին գրավել համաշխարհային շուկանՕրինակ` մտածում են` բոլորը փորձել են նոր սահմանափակ արտադրությամբ սուրճի տեսակը, իսկ ես` ոչ: Starbucks-ն օգտագործում  է մարդկանց այդ թուլությունն ու ամեն անգամ արտադրում և առաջարկում է նոր էքսկլյուզիվ սրճային ըմպելիք` սպառնալով, որ եթե հիմա չփորձես, այլևս հասանելի չի լինի:

  1. Մենյուի գնապիտակները հատուկ սկզբունքով են գրված:Մարքեթինգային քայլեր, որոնք օգնել են Starbucks-ին գրավել համաշխարհային շուկան

Starbucks-ի սրճարաններում ապրանքների գները միշտ ավարտվում են 0-ով կամ 5-ով: Այս թվերը թույլ են տալիս աննկատ թողնել գնային թանկացումները: Հետազոտություններն ապացուցում են, որ հաճախորդները չեն նկատում ապրանքի թանկացումը, եթե գինը կլորացված չէ:

  1. Զգացողություն, որ դու էլիտայի մասնիկ ես:

Starbucks-ը պրեմիում դասի բրենդ է: Ընկերությունն աշխատում է միջինից մինչև բարձր ֆինանսական մակարդակ ունեցող մարդկանց համար: Սա նշանակում է, որ հաճախորդները մարդիկ են, ովքեր դեմ չեն լինի վճարել հաճելի մանրուքների համար: Մարքեթինգում անգամ կա Starbucks էֆֆեկտ հասկացությունը, դա ենթադրում է, որ ընկերությունը դիրքավորում է  իր բրենդի իմիջը որպես պրեմիում դաս ու վաճառում արտադրանքը բարձր արժեքով: Բայց մարդիկ սիրով վճարում են այդ արժեքը ոչ թե միջավայրի կամ սուրճի լավ որակի համար, այլ մարդիկ հավատում են, որ նրանք գնում են մի բան, որը ոչ բոլորի համար է:

  1. Բրենդի ուժն է ազդել շատերին ընդհանուր զգացողությունների վրա:

Starbucks-ը գիտակցաբար մեծ գումարներ է ծախսում գովազդի վրա: Միայն նախորդ տարի ընկերությունը ծախսել է 260 միլիոն դոլար: Հիշենք Գահերի խաղ սերիալի հետ կապված վերջին միջադեպը: 8-րդ եթերաշրջանի 4-րդ էպիզոդի շնորհիվ Starbucks-ը վաստակել է 2.3 բիլիոն դոլար: Մարքեթինգային քայլեր, որոնք օգնել են Starbucks-ին գրավել համաշխարհային շուկանԵվ դա հասարակ սխալմունքի, անուշադրության շնորհիվ. աշխատակազմի անդամներից մեկը մոռացել էր իր սուրճի բաժակը նկարահանման տաղավարի սեղանին, և բոլորը մտածեցին, թե դա Starbucks-ի բաժակ էր, բայց իրականում այդպես չէր: Սուրճն այլ վայրից էր գնված, բայց ոչ մեկի մտքով չէր էլ անցել, որ դա կարող է այլ բան լինել, քան Starbucks: Նախագծի պրոդյուսերները ներողություն են խնդրում սխալի համար, իսկ Starbucks-ը շարունակում է վայելել անվճար գովազդը:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Այն, ինչ չգիտես Disney-ի մասին
Email մարքեթինգի ոսկե կանոններ, որոնք խախտել չի կարելի. Գայանե Մելքումյան

Առնչվող գրառումներ

3 փաստ, որոնք կստիպեն ավելի լուրջ մտածել վիդեոմարքեթինգի մասին