Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան

«Արմենիա Վայն» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն

Քրիստինե Վարդանյան

Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան-Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ 2008 թ-ին հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը։ Գինու ստեղծման պատմությունը սկսվեց 2006 թ-ին Արմավիրի մարզում տնկված այգիներից, հասնելով Հայաստանի խաղողագործական շրջաններից մեկը՝ Արագածոտնի մարզ, որտեղ էլ տեղակայված է գինեգործարանը։ Այսօր՝ 11 տարի անց, գինեգործարանը խաղող է մթերում խաղողագործական չորս շրջաններից ավելի քան 7000 տոննա խաղող՝ տարեկան ունենալով 4 մլն հանգիստ գինու, 1,5 մլն շիշ փրփրուն գինու, 3,5 մլն շիշ կոնյակի արտադրություն։ «Արմենիա Վայն»-ն ունի սեփական այգիներ, որտեղ աճեցվում են թե՛ հայկական, թե՛ ֆրասիական խաղողի տեսակներ։

  • Հայաստանի աշխարհագրական և կլիմայական պայմանները բացառիկ են խաղողի աճեցման համար, ինչը մեզ հնարավորություն է ընձեռում խաղող աճեցնել մեծ բարձրություններում՝ (ծովի մակարդակից 850-ից մինչև 1650 մետր):
  • Բարձրադիր դիրքը ստեղծում է տերրուարի առանձին տարրերի հետաքրքիր և ինքնատիպ մի միություն, որը նույնպես նպաստում է այդ ամենին։

Վերջին տարիներին բավականին փոխվեց մարդկանց կողմից գինու մշակույթի ընկալումը։ Եթե նախկինում մարդիկ գինին դիտարկում էին, որպես զուտ միջոցառումների ժամանակ օգտագործվող սիմվոլիկ խմիչք, ապա վերջին շրջանում այն դարձել է ոչ միայն մարդկանց առօրյա սննդակարգի մի մաս, այլ նաև օրվա լավագույն ժամանցի ուղեկից, գինին սկսել են ընկալել, որպես ոչ թե խմիչք, այլ վայելքի, նոր գաղափարների, մտքերի և ընկերների հետ զրույցի ընկեր։

 -Խոսքն «Արմենիա Վայն»-ի մասին է, թե՞ գինեգործական այլ ընկերություններ էլ նկատի ունեք:

-Նկատի ունեմ գինու ընդհանուր շուկան, իհարկե նաև «Արմենիա Վայն»-ը։ Ընդամենը մեկ տասնյակ և այսօր արդեն ընկերությունն իր մրցանակակիր գինիներով և գերժամանակակից գործարանով հանդիսանում է Հայաստանի արդի գինեգործության խորհրդանիշը:

Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան

-Ինչո՞վ է առանձնանում «Արմենիա Վայն»-ը:

-Շատ են առաձնահատկությունները և տարբերակիչները, պետք է նշեմ անպայման, որ «Արմենիա Վայն»-ի տեսականին ներկայացված է այնպիսի գինիներով, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս բացահայտել Հայաստանն իր տերրուարի հարստությամբ և տեղածին ու եվրոպական խաղողի սորտերով: Եվ պատահական չէ, որ մեր կարգախոսներից մեկում հենց ասում ենք՝ «Բացահայտեք Հայաստանը մեր գինիներում»։ Այն ներառում է դասական կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներ, խաղուն գինիներ և աղանդերային գինիներ, ինչպիսին են Մուսկատը և նռան հիմքով գինին:

  • 21-րդ դարի օրինակելի այգիներ Արմավիրի մարզի Արտամետ և Կողբավան գյուղերում, օրգանական այգիներ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում:
  • Պետք է նշեմ անպայման կաթիլային ոռոգման մասին (Իսրայելական արտադրության ոռոգման համակարգ), որի օգնությամբ մենք կարողանում ենք վերահսկել յուրաքանչյուր վազին տրվող ջրի քանակը, ինչպես նաև ավելի խնայողաբար օգտագործել Հայաստանի համար այդքան արժեքավոր ջրային ռեսուրսները:
  • Ամբողջովին մոդեռնիզացված տեխնիկա, որն ապահովում է գինու բարձր որակ։
  • Անպայման ուզում եմ առանձնացնել բարձրակարգ հայաստանյան և օտարերկրյա մասնագետներին։ «Արմենիա Վայն»-ի գինու խորհրդատուն ֆրանսիայի հենց Բորդո քաղաքից է՝ Ժան Բատիստ Սաուլան, կոնյակագործը հենց կոնյակ ռեգիոնից՝ Օլիվիե Շապտը, իսկ փրփրուն գինիների խորհրդատուն իտալիացի է։ «Արմենիա Վայն»-ի գլխավոր գինեգործը Գրիգոր Ալեքսանյանն է, ով ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ, սովորել և աշխատել է Ֆրանսիական լավագույն գինեգործական կենտրոններում։

Ի վերջո, ամենամեծ արտահանողներից մեկն ենք, ավելի քան 24 երկիր արտահանում ունենք և ամենամեծ մթերողներից մեկը, համագործակցում ենք ավելի քան 600 մատարարկարի հետ։

Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան

 -Բրենդավորման հարցում ո՞վքեր են օգնել:

— Դիզայներների մեծ ստեղծագործական թիմ ունենք, որոնց հետ մշտապես համագործակցում ենք: Ֆրանսիայից, Իտալիայից խորհրդատու գործընկերներ ունենք, որոնք մշտապես «Արմենիա Վայն»-ի կողքին են:

«Արմենիա Վայն»-ի գինիներն են՝ Արմենիա, Երևան, Տակառ, Սևուկ, Նազանի և Թարիրի: Իհարկե բրեդավորմանը նախորդել է գաղափարի ստեղծման փուլը և մեր բոլոր գինիներն ունեն իրենց լեգենդները, պատմությունները։ Օրինակ՝ եթե խոսեմ Թարիրի գինու բրնեդավորման մասին, այս գինու հիմքում դրված է Թարիրի թագուհու մասին  սեպագիր հուշերը, որտեղ պատմվում է այն մասին, որ Մենուա թագավորը իր դստերը նվիրել է Թարիրի այգիները, որպեսզի ծլեցնի և ծաղկեցնի։ Հաճախ մեր ներքին քննարկումներում ասում ենք, որ Թարիրին առաջին բիզնես լեդին է, ով զբաղվել է խաղողագործությամբ (ծիծաղում է)։ Դիմապիտակի վրա օգտագործել ենք հենց սեպագրից որոշակի դետալներ։

Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան

Նազանի շարքը, որի բրենդինգի հիմքում հայ հեզաճկուն կնոջ նազանքն է դրված, իսկ երբ գինեգործին եմ խնդրում պատմել, այնքան սիրով է պատմում, որ կթվա, թե իր սիրած կնոջ մասին է պատմում (ժպտում է):

Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան

Հետաքրքիր շարք ունենք՝ «Երևանը», որի բրենդինգում օգտագործվել են հին հայակական տարազի զարդանախշերը։

Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան

Մարքեթինգի մասնագետները չպետք է ասեն իրենց սիրած արտադրանքի մասին, բայց պիտի ասեմ, որ Սևուկը շատ եմ սիրում, սիրում եմ իր ունեցած լեգենդի համար, սիրում եմ իր որակի համար, իր պատմության համար, ըստ ավանդազրույցի՝ Արտաշես թագավորը Սաթենիկին Սևուկ անունով ձիով է փախցրել, և ինչպես ասում է ավանդազրույցը ՝ «Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը…»: Շշի դիմապիտակին հենց ձիու պատկերն է, այն հայկական շուկայում սահմանափակ տեղերում է վաճառվում:Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան

Գինիների շարքից «Տակառ»-ն իմ ընկալմամբ ու շուկայում տեղ գտած դիրքով նրբագեղության չափանիշ է՝ իր համեստ դիմապիտակով, և ինձ համար դիմապիտակների էտալոնային տարբերակներից մեկն է:

Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե ՎարդանյանՎարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան 

-«Արմենիա Վայն»  գինիները խաղողի ի՞նչ տեսակներից են պատրաստվում ։

Ունենք հայկական, ֆրասիական, կովկասյան խաղողի տեսակներ՝ Արենի, Կարմրահյութ, Հաղթանակ, Կանգուն, Ոսկեհատ, Ռքացիտելի, Սապեռավի, Մեռլա, Մուսկաթ օտտոնել, Կաբերնե Սովինյոն, Ալիգոտե, Շենին բլան, Կախեթ, որոնք օգտագործվում են թե՛ առանձին, թե բլենդավորմամբ։ Օրինակ՝ Թարիրիի դեպքում ֆրանսիական և հայկական սորտերի համադրություն է: Երբեմն ասում ենք, որ այստեղ ֆրանսիացու ու հայի ամուսնություն է, բայց տղայի կողմը հայերն են եղել (ծիծաղում է):

Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան

-Մրցակցային դաշտում ինչպիսի՞նն  է «Արմենիա Վայն»:

-«Արմենիա Վայն»-ն իր ուրույն տեղն ունի շուկայում մշտապես և՛ մատուցմամբ, և՛իր տեսակներով: Մենք բազմիցս միջազգային մրցույցթներում արժանացել ենք միջազգային փորձագետների մրցանակների: Վերջերս էլ «Դեկանտեր» համաշխարհային մրցույթում հայաստանյան գինիները մասնակցեցին գինիների մրցանակաբաշխությանը, որտեղից հայկական գինիները17 մրցանակով հետ վերադարձան, որից միայն 7-ը «Արմենիա Վայն»-ինն էր, սա վկայում է այն մասին, որ մենք մշտապես հետևողական ենք՝ թե՛ որակի, թե՛ արտաքին ձևավորման, թե՛ մատուցման հարցում։

Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան

-Մարքեթինգային խաղանիշը ո՞րն է:

-Ամենաառաջին ու կարևորը որակն է և հոգատարությունը սպառողների հանդեպ, որը երկարաժամկետ հաջողության երաշխիք է։

-Ի՞նչ տարբերակով եք բարձրաձայնում այս ամենի մասին։

— Մենք իհարկե կիրառում ենք բոլոր ժամանակակից մարքեթինգային գործիքները, սակայն սպառողին գրավելու ամենաարդյունավետ ճանապարհը՝ բերնեբերան հաղորդակցության տարբերակն է, երբ գոհունակ սպառողն  իր «փորձառությունն» ու տպավորություն է կիսում մեր արտադրանքի վերաբերյալ։

Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Մարդիկ գալու են գաղափարի, լավ ժամանակ անցկացնելու, selfie անելու համար. Վիկտորիա Մաթևոսյան
Շոկոլադը բացիկի պես է. մարքեթինգային լուծումներ շոկոլադի բիզնեսում. Դիրան Բաղդադյան

Առնչվող գրառումներ

Նվազագույնը 60 ժամ յուրաքանչյուր ակնոցի համար. հայկական Twinz բրենդի հաջողության գաղտնիքը