Այն, ինչ չգիտես M&M’s-ի մասին
Այն, ինչ չգիտես M&M’s-ի մասին

Այն, ինչ չգիտես M&M’s-ի մասին

Առաջին անգամ M&M’s-ը շուկայում հայտնվել է 1941 թվականին, այսօր այն վաճառվում է աշխարհի ավելի քան 100 երկրում:

  1. M&M’s-ը հապավում է`/Mars & Murrie’s/ կազմված այն արտադրողների ազգանունների առաջին տառերից: Նրանցից Ֆորեսթ Մարսը հիմնադրել է նաև հայտնի բրենդներ, ինչպիսիք են Mars-ը, Bounty-ն, Twix-ը:Այն, ինչ չգիտես M&M’s-ի մասին
  2. M&M’s շոկոլադները ստեղծվել էին այն կոնֆետների ոճով, որոնց Ֆորեսթ Մարսը հանդիպել էր Մեծ Բրիտանիայում 30-ականներին: Նա նկատել էր, որ բրիտանացի զինվորներն ուտում էին շոկոլադե հաստ  շերտով պատված կոնֆետներ: Այն, ինչ չգիտես M&M’s-ի մասինՆման շերտը պաշտպանում էր կոնֆետները հալչելուց, ինչը շատ հարմարավետ էր զինվորներին: Երկրորդ համաշխարհայինի տարիներին M&M’s-ի արտադրության ծավալները կտրուկ աճեցին, քանի որ այն մտավ բանակի սննդակարգի մեջ:
  3. The milk chocolate melts in your mouth – not in your hand- սա M&M’s-ի հայտնի կարգախոսն է` Կաթնային շոկոլադ, որը հալչում է ոչ թե ձեռքումդ, այլ բերանում:
  4. Ֆրանսիացի մեղվապահները 2012-ին արտադրեցին կապույտ և կանաչ մեղր: Պարզվեց, որ մեղուները դադարել էին նեկտարի համար թռչել Էլզասի դաշտավայրեր, այլ թռչում էին M&M’s-ի արտադրամասի աղբավայր, որտեղից հավաքում էին շոկոլադե գունավոր կոնֆետների մնացորդները:Այն, ինչ չգիտես M&M’s-ի մասին
  5. 2008 թվականին Ռոբերտ Ջոն Բյորկ անունով երաժիշտն, ով մերկ կիթառ էր նվագում փողոցում, դատի է տվել M&M’s ընկերության:Այն, ինչ չգիտես M&M’s-ի մասին Նա վերջինիս մեղադրել է իր կերպարը M&M’s-ի գովադզում օգտագործելու մեջ: Ի վերջո կողմերին հաջողվել է համաձայնության գալ:Այն, ինչ չգիտես M&M’s-ի մասին
  6. Ընկերության հավաստմամբ M&M’s-ը առաջին կոնֆետն է, որը թռչել է Տիեզերք: 1982-ին M&M’s-ը ներառված է եղել տիեզերագնացների սննդային պաշարների ցանկում:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Email մարքեթինգի ոսկե կանոններ, որոնք խախտել չի կարելի. Գայանե Մելքումյան
Այն, ինչ չգիտես Դուբայի մասին. քաղաքային մարքեթինգ

Առնչվող գրառումներ

Այն, ինչ չգիտես Տոկիոյի մասին. քաղաքային մարքեթինգ