Dasaran-ի մարքեթինգային քայլերը, որոնք բերել են հեղինակություն և ճանաչում. Սուրեն Ալոյան
Dasaran-ի մարքեթինգային քայլերը, որոնք բերել են հեղինակություն և ճանաչում. Սուրեն Ալոյան

Dasaran-ի մարքեթինգային քայլերը, որոնք բերել են հեղինակություն և ճանաչում. Սուրեն Ալոյան

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր, նախագահ Սուրեն Ալոյան

Dasaran կրթական ծրագիրը հիմնադրվել է 2009թին տնտեսագետ, մարքեթինգի և HR մասնագետ Սուրեն Ալոյանի կողմից: Dasaran-ն ունի ավելի քան 1.000.000 գրանցված օգտատեր: 2016 թվականաին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարարական ծրագրերից մեկը։

Dasaran-ի մարքեթինգային քայլերը, որոնք բերել են հեղինակություն և ճանաչում. Սուրեն Ալոյան

-Dasaran.am, dasaran.net միջազգային հարթակների գործունեությունն իրականացնում է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն։ Dasaran կրթական ծրագիրը գործում է արդեն 10 տարի՝ ստեղծելով իր շուկան։ Մեր հարթակից օգտվում են աշակերտներ, շրջանավարտներ, ծնողներ, ուսուցիչներ, տնօրեններ և կրթության ոլորտում քաղաքականություն մշակողներ: Մենք ստեղծել ենք կայք, որը հնարավորություն է տալիս մեկ հպումով ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, հետևաբար, մեր բոլոր մարքեթինգային քայլերն իրականացնում ենք թվային մարքեթինգի միջոցով՝ օգտագործելով հենց մեր ստեղծած շուկան և թվային մարքեթինգի հնարավոր հարթակները՝ ֆեյսբուքը, լինկդինը, թվիթերը: 10-ամյա գործունեության ընթացքում աշխատել ենք ձևավորել շուկա, ինչն ավելի բարդ է, քան շուկայում տեղ գտնելը:

— Dasaran-ը ստեղծելու համար ի՞նչը խթան հանդիսացավ:   

-Dasaran-ն ստեղծելն ուներ սոցիալական նպատակ՝ մշակել մի այնպիսի հարթակ, որը կմիավորի Երևանը, 10 մարզերը, Արցախը և Սփյուռքը՝ կրթությունը հասանելի դարձնելով բոլորին՝ անկախ սոցիալական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից, տրամադրելով այլընտրանքային ուսուցման հնարավորություն բոլոր հայ աշակերտներին:

Dasaran-ի մարքեթինգային քայլերը, որոնք բերել են հեղինակություն և ճանաչում. Սուրեն Ալոյան

-Աջակցություն ունե՞ք:

-2015 թվականից սկսեցինք համագործակցել Հարվարդի համալսարանի մասնագիտական խմբի հետ՝ ստեղծված տվյալների բազան մանրամասն վերլուծության ենթարկելով, դարձնելով առավել ինֆորմատիվ։ Այս համատեքստում մշակվեց E-stat առցանց վիճակագրական-վերլուծական գործիքը, որը հնարավորություն է տալիս կրթության ոլորտի պատասխանատուներին մշակելու տվյալահեն քաղաքականություն՝ ստանալով թարմացվող տվյալներ։ Ի սկզբանե առաջին պիլոտային ծրագիրն իրականացվել է պետության հետ համագործակցության արդյունքում, իսկ 7 տարի անց պետության կողմից տրամադրվեց նաև ֆինանսական աջակցություն։

-Ինչքա՞ն ժամանակ պահանջվեց ուսուցիչների մոտ խուճապը հաղթահարելու համար, չէ՞ որ էլեկտրոնային մատյան ունենալը հավելյալ աշխատանք էր նրանց համար:

-Չի կարելի ասել, որ խուճապը վերջնականապես հաղթահարվել է, քանի որ հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների մոտավորապես 40%-ն ավագ սերնդի ներկայացուցիչներ են, որոնց համար նորարարական տեխնոլոգիաների կիրառումը դժվարամատչելի է։ Էլեկտրոնային հարթակի կիրառումը նպաստում է հանրակրթության ոլորտի թափանցիկության ապահովմանը, թափանցիկ գնահատման, ինչպես նաև ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը։ Այն հնարավորություն է տալիս ծնողներին առցանց հետևելու երեխաների առաջադիմությանը, տեսնելու բացակայությունները, տնային առաջադրանքներն ու գնահատականները, ինչպես նաև ստանալու իրենց երեխաների ուսուցման գործընթացին առնչվող այլ տեղեկություններ։ Հարթակի կարևոր գործառույթներից մեկն էլ այն է, որ ուսումնական տարվա ընթացքում ուսուցիչները, կատարելով ամենաօրյա անհրաժեշտ մուտքագրումները և ծախսելով ընդամենը 1-3 րոպե, տարեվերջում հեշտությամբ կարողանում են հաշվարկել տարեկան ամփոփիչ գնահատականը։

Dasaran-ի մարքեթինգային քայլերը, որոնք բերել են հեղինակություն և ճանաչում. Սուրեն Ալոյան

Dasaran-ի մարքեթինգային լավագուն լուծումը ո՞րն է:

-Մեր հիմանական մարքեթինգային քայլն ուղղված է կայքի մաքսիմալ հարմարավետության միջոցով կրթությունը մատչելի տարբերակով հասանելի դարձնելուն: Dasaran կրթական ծրագիրը տնօրենների, փոխտնօրենների, ուսուցիչների, ծնողների համար պարբերաբար սեմինարներ է անցկացնում, ինչպես նաև տարբեր տարիքային խմբի աշակերտների համար՝ բազմաբնույթ կրթական-ուսուցողական միջոցառումներ։ Կրթական ծրագիրն իր գործունեության ընթացքում մշակել է 60-ից ավելի կրթական-ուսուցողական խաղ, որոնք  թույլ են տալիս համատեղել ինտերակտիվ ու այլընտրանքային կրթությունը: Google որոնողական համակարգում ձեռք է բերել հեղինակություն իսկ այցելությունների թվով Հայաստանում առաջիններից մեկն է։

-Կազմակերպության խաղանիշը ո՞րն է:

-Մեր հաջողության գրավականը մեր թիմն է: Աշխատում ենք մի ընտանիքի նման՝  մեկ գաղափարի համար։ Մեր նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների միջոցով նպաստել կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը։

-Արդյո՞ք  Dasaran-ը որևէ երկրի ծրագրի օրինակն է:

-Dasaran-ն իր հարմարավետությամբ, ծավալով և ֆունկցիոնալությամբ չունի նմանօրինակը։ Պատահական չէ, որ 2016 թվականաին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարարական ծրագրերից մեկը։  Միայն Էստոնիան է, որ նմանատիպ մոդել ունի և ապահովում է մոտավորապես 60% ծածկույթ։ Որոշ զարգացած երկրներում դպրոցներն ունեն իրենց առանձին համակարգերը, որոնք միմյանց հետ կապված չեն:

Dasaran-ի մարքեթինգային քայլերը, որոնք բերել են հեղինակություն և ճանաչում. Սուրեն Ալոյան

-Վերջերս կազմակերպությունում IT մասնագետների հետ խնջույք էր կազմակերպվել, նոր ծրագրե՞ր կան:

-Dasaran-ը IT լուծում է կրթության դաշտում: Մենք փորձում ենք համագործակցել և լավ ընկեր լինել Հայաստանում և Հայաստանից դուրս գործող IT ընկերությունների հետ: Այժմ ունենք մի հետաքրքիր ծրագիր, որը կամուրջ կդառնա դպրոցականների և IT ոլորտի ներկայացուցիչների միջև: Ծրագրի նպատակներից է ոչ միայն հետաքրքրություն առաջացնել IT ոլորտի հանդեպ, այլև  հնարավորություն ընձեռել անմիջականորեն շփվելու ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստանալով հետաքրքրող հարցերի պատասխանները։ Որոշեցինք Dasaran-ում ստեղծել մի նոր բաժին, որը հնարավորություն կտա աշակերտին և IT ոլորտի ներկայացուցչին զրուցելու տեսակապի միջով։  Ստեղծված շփման հարթակում ամսվա ընթացքում մեկ անգամ IT մասնագետը նվազագույնը մեկ ժամ կտրամադրի աշակերտին՝ փորձի փոխանակման և նրան մոտիվացնելու նպատակով:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Գիտելիքի փոխարեն հմտություն. Ի՞նչ է տալիս Skillrocks կրթական նախագիծը. Աննա Մանֆրեդի
#SSS-ի հաջողության գաղտնիքը. ի՞նչ դեր է խաղացել դրանում մարքեթինգը. Հասմիկ Զմոյան

Առնչվող գրառումներ

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը 96% ճանաչելիություն ունի. Էմմա Մոժարովա