Telegram-ը կգործարկի կրիպտոարժույթ, Instagram-ը՝ նոր հավելված
Telegram-ը կգործարկի կրիպտոարժույթ, Instagram-ը՝ նոր հավելված

Telegram-ը կգործարկի կրիպտոարժույթ, Instagram-ը՝ նոր հավելված

 

1. Telegram-ը մինչև հոկտեմբերի 31-ը կգործարկի իր Gram կրիպտոարժույթը կամ կսննկանա:

Telegram-ը կգործարկի կրիպտոարժույթ, Instagram-ը՝ նոր հավելված

Ընկերությունը նախատեսում է առաջիկա երկու ամսում առաքել մետաղադրամի «առաջին խմբաքանակները»,- ասված է The New York Times-ի հաղորդագրության մեջ: Եթե մինչև հոկտեմբերի 31-ը չառաքվի, ապա ընկերությունն օրինականորեն կորցնելու է այդ մետաղադրամներն իրականություն դարձնելու համար իր հավաքած 1,7 միլիարդ դոլարը: Հոկտեմբերի 31-ի վերջնաժամկետն իրական է, ըստ Times-ի կողմից վերանայված իրավական փաստաթղթերի՝ ընկերությունը փորձում է այդ մետաղադրամներն հնարավորինս արագ դարձնել իրական:

2. Facebook-ը մշակում է հաղորդագրության նոր հարթակ, որը կոչվում է Threads:

Telegram-ը կգործարկի կրիպտոարժույթ, Instagram-ը՝ նոր հավելված

Այն կոչված է նպաստելու օգտվողների և նրանց ամենամոտ ընկերների՝ «close friends», միջև մշտական կապին: Threads-ը, որը նախագծված է որպես ուղեկից հավելված Instagram-ում, օգտվողներին հնարավորություն կտա ինքնաբերաբար կիսել իրենց գտնվելու վայրով, արագությամբ և այլ ինֆորմացիայով, ինչպես նաև՝ լուսանկարներով, տեսագրություններով՝ օգտագործելով Instagram-ի ստեղծագործական գործիքները: Հավելվածը, որը նախատեսված է Instagram-ում «մտերիմ ընկերների» հետ կապ հաստատելու համար, այժմ փորձարկվում է Facebook- ում:

Threads-ը հավակնում է դառնալ Snapchat-ի մրցակիցը, որտեղ ակտիվ ներգրավվածություն ունեն երիտասարդ օգտատերերը:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Մարքեթինգը ճարտարապետության մեջ. ինչպե՞ս զարգացնել ճարտարապետական փոքր ձեռնարկությունները
Մերչենդայզինգը որպես վաճառքի խթանման արվեստ

Առնչվող գրառումներ

Apple-ի մարքեթինգը՝ հզոր ուժ