2020-ի  Insta-թրենդները
2020-ի  Insta-թրենդները

2020-ի Insta-թրենդները

Թրենդից խոսելիս` ստիպված պետք է առանձնացնել համաշխարհային թրենդներ, հետսովետական տարածք և Հայաստան: Որովհետև համաշխարհային թրենդները մի երկու տարի ուշացումով հասնում են ԱՊՀ տարածք, իսկ որոշ ժամանակ անց նոր Հայաստան:

Ի՞նչ և ինչպե՞ս պոստել Ինսթագրամում, ի՞նչն է թրենդային 2020-ին, այս և այլ հարցերի պատասխանն օգնել է գտնել Ինսթագրամ մարքեթինգի փորձագետ Շողիկ Վարդանյանը:

Բնական, թեթև քոնթենթ

Աշխարհը գնում է դեպի չֆիլտրված բովանդակություն: Թրենդային են live-երը, այնպիսի պոստերը, որոնք ցույց կտան, թե ինչ է տեղի ունենում հենց այդ պահին. դա կլինի ապրանք, վայր, թե ծառայություն. կարևոր է, որ մարդն իրեն զգա այդտեղ: Եթե Ինսթագրամում քո քոնթենթը կրկնում է կայքի բովանդակությունը, ուրեմն ինչ-որ բան այն չես անում: Ինսթագրամը խրախուսում է ցույց տալ բեքսթեյջ, մարդկային դեմք, էմոցիա:

Լսարանի ստեղծած քոնթենթ

Հիմա շատ տարածված է user generated content-ը. երբ մարդկանց թույլ ես տալիս քո բրենդի մասին քոնթենթ ստեղծել ու դու դա պոստում ես: Օրինակ` եթե հաճախորդը եկել է ռեստորան և իր համտեսածի մասին պոստ է անում` թեկուզ ոչ պրոֆեսիոնալ: Սա ավելին է, քան պրոֆեսիոնալ ֆիլտված լուսանկարը, քանի որ մարդկանց 70%-ը հակված է վստահելու հաճախորդի առաջարկին ու խորհրդին:  Մի քանի տարի առաջ շատ նորաձև էր խիստ մշակված քոնթենթը. էջը միագույն լինի, մեկ ընդհանուր ոճի և այլն: Ճիշտ է այս թրենդը չի մեռնի, որովհետև գեղեցիկ է ու մարդկանց դուր է գալիս, բայց հիմա Ինսթագրամի ալգորիթմը սկսել է ակնարկել, որ ավելի կարևոր է այդ պահի գեղեցկությունը, շատ էմոցիան, քան պրոֆեսիոնալ ֆոտոսեսիան:

Գնալով կվերանան առաջխաղացման մոխրագույն և սև մեթոդները

Եթե առաջխաղացման մեթոդները բաժանենք սպիտակի, մոխրագույնի և սևի, ապա սպիտակները կմնան, իսկ մյուս երկուսը կմեռնեն: Սևի դեպքում /երբ օգտատերը հետևորդներ է գնում/ Ինսթագրամը զգուշացնելուց հետո արգելափակում է այդ էջը` համարելով, որ դա ներխուժում է իր աշխատանքի մեջ: Նույնը նաև սպասվում է մոխրագույններին /մասֆոլովինգ, մասլայքինգ, մասլուքինգ/: Այս սոցիալական ցանցն ամեն կերպ ուզում է ցույց տալ /հավանումները փակելը/ , որ պետք է կենտրոնանալ լավ քոնթենթ ստեղծելու վրա, ինչպես նաև ինքնուրույն դատել դա քեզ դուր է գալիս, թե` ոչ:

Ամփոփելով` ես ակնկալում եմ, որ այս փոփոխությունները կբերեն հայաստանյան շուկայում քոնթենթի որակի լավացման, որովհետև բացարձակ մեծամասնությունը մատների արանքով է նայում այս ամենին` ակնկալելով լավ արդյունք: Բացի այդ հույս ունեմ, որ կբարձրանա մասնագետների որակը, որովհետև հիմա պահանջարկը շատ մեծ է:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Ի՞նչ կարդալ 2020-ին. գրքեր մարքեթինգի մասին
Բրենդի ձայնը՝ մարքեթինգային կարևոր բաղադրիչ

Առնչվող գրառումներ

47 Օնլայն և անվճար ռեսուրս թվային մարքեթինգ սովորելու համար