Բիզնես սկսելու համար պետք է «մեծ» մտածել. Միքայել Կարապետյան
Բիզնես սկսելու համար պետք է «մեծ» մտածել. Միքայել Կարապետյան

Բիզնես սկսելու համար պետք է «մեծ» մտածել. Միքայել Կարապետյան

 

 «Spinnaker Group» ՍՊԸ համահիմնադիր-տնօրեն Միքայել Կարապետյան

-Հայաստանում բազմաթիվ տուրիստական ընկերությունների շարքում ինչո՞վ է «Spinnaker Group»-ն  առանձնանում:

-Այս պահին տուրիզմի ոլորտում նոր ծրագիր ենք մշակում, որը շուկայում չկա, եթե կա էլ, կարելի է ասել, որ շատ փոքր մասշտաբով է, հավանաբար, մեկ շաբաթից կհայտարարենք դրա մասին: Ծրագիրը խմբային, ակտիվ, արկածային ճամփորդություններով է հագեցած լինելու: Նախապես կհայտարարվեն օրերը, ուղղությունները և ծրագրերը: Փորձում ենք ակումբային դարձնել, տարբեր հետաքրքրություն ունեցող մարդկանց համախմբել՝ պատմական, երկրաբանական, էկո տուրերի, լեռնագնացության շրջանակներում: Եթե մարդ այս ճամփորդությունը միայնակ իրականացնի, ավելի թանկ է վճարելու, բայց 10 հոգու դեպքում 50%-ով էժան է վճարելու:

Ինչո՞ւ որոշեցիք տուրիստական ընկերություն հիմնել, չէ՞ որ շուկայում շատ-շատ են:

-Այո, շատ-շատ են, սակայն, տուրիզմով զբաղվելն  ինձ համար ոչ միայն բիզնես է, այլև ինձ հետաքրքիր է ճանապարհորդելն ու բացահայտելը: Սկզբում ներգնա տուրիզմով սկսեցինք գործունեությունը, հետո, երբ շրջանակները լայնացան՝ արտագնա տուրիզմով և ավիատոմսերի վաճառքով:

Բիզնես սկսելու համար պետք է «մեծ» մտածել. Միքայել Կարապետյանտավախություն չկա՞ր, որ չեք հաջողի:

-Այդ մտավախությունը միշտ կա, բայց դա կապ չունի, եթե մտադրված ես մի բան անել, պիտի անես, բացի այդ, սա այն ոլորտն է, որ կապերի և ծանոթությունների շնորհիվ հաճախորդները շատանում են:

Բիզնեսը ռիսկեր է՞ պահանջում:

-Իհարկե, ցանկացած ռիսկ:

՞նչ է բիզնեսը:

-Ինչ որ բան ստեղծելու մոլուցքն է, իսկ այսօրվա կապիտալիստական աշխարհում՝ նաև եկամուտ ստանալու մեծ ակնկալիք:

յս պահին ընկերությունն ինչե՞ր է առաջարկում:

-Մեկ շաբաթից կհրապարակենք 4 ուղղությամբ ճամփորդություն՝ Նեպալ՝ Հիմալայան լեռնաշղթայի, Նորվեգիա՝ Սկանդինավյան կուլտուրայի սիրահարների, Թաիլանդ-Կոմբոջա և Վիետնամ՝արկածախնդիրների համար, սրանք նախապես մշակված ծրագրերով մայիսից մինչև օգոստոս ժամանակահատվածի համար նախատեսված ճամփորդություններ են լինելու, օրերի մասին մարդիկ նախապես կիրազեկվեն:

-Ի՞նչ տարբերակներով են իրազեկվելու:

-Բոլոր հնարավոր մարքեթինգային, գովազդային տարբերակներով՝ արտաքին բաներներով, թռուցիկներով, սոցիալական մեդիայով՝ ֆեյսբուք, ինստագրամ, և այլն…

Այսինքն՝ մարքեթինգի բոլոր գործիքներն օգտագործելու եք:

-Գրեթե բոլորը գործադրելու ենք, որպեսզի արդյունք ստանանք: Մեր թիրախը լինելու են ոչ թե այն 100.000 հոգին, որոնք գնում են Եգիպտոս, Արաբական Միացյալ էմիրություններ կամ Հունաստան, այլ մեր թիրախը լինելու են հետաքրքրություններ  բացահայտելու մոլուցք ունեցող այն 500 հոգին, որոնք գնում են շատ ավելի հեռավոր, քիչ լսելի երկրներ:

-Բիզնեսը կայացնելու համար ի՞նչ է պետք, առողջ ամբիցիա՞:Բիզնես սկսելու համար պետք է «մեծ» մտածել. Միքայել Կարապետյան

-Միշտ աշխատել, միշտ մտածել նորը, չվախենալ լինել առաջինը, ավելի շատ «մեծ» մտածել, խելամիտ աշխատել, աշխատել ու էլի աշխատել և լավ թիմ ունենալ:

Ունե՞ք:

-Այո: Թիմը մեծացնելու համար միշտ անհրաժեշտ են լինում նոր աշխատակիցներ, որոնց միշտ փնտրում ենք ու միշտ ավելացնում:

-Ընկերությունը տարօրինակ անվանում ունի, ինչքանո՞վ է ընկալելի ու հիշվող:

-Ընկալելի չէ և միանգամից հիշվող չէ, բայց մի քանի անգամ տեսնելուց և լսելուց հետո հիշվում է:

րդյո՞ք դա մարքեթինգի թույլ կետ չէ:

-Թույլ կետ է, բայց նաև իր դրական կողմ էլ ունի՝ երբ մարդ կարդալիս մտածում է, թե սա ի՞նչ կարող է նշանակել:

Ինտրիգա ե՞ք առաջացնում:

-Այո (ծիծաղում է), սպիննակերը առագաստանավերի առաջին քաշող առագաստն է, որն օգտագործել ենք ընկերության լոգոյի մեջ:

Բեռնափոխադրման մտահաղացումը ե՞րբ առաջացավ:

-Պարզապես հնարավորություն եղավ որոշակի նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու հիման վրա այդ ոլորտում էլ աշխատանքներ տանել, որի մասին մանրամասները կպատմի Սուրեն Հակոբյանը՝ «Spinnaker Group» ընկերության լոջիստիկայի բաժնի տնօրենը: Հույս ունեմ, որ ապագայում նաև կունենանք 3-րդ ոլորտը:Բիզնես սկսելու համար պետք է «մեծ» մտածել. Միքայել Կարապետյան

Սուրեն, հաճախորդն ինչպե՞ս է Ձեր մասին իրազեկվում:

-Հայաստանում դժվար չէ հաճախորդ գտնելը, այնքան փոքր է շուկան, որ ամբողջ ինֆորմացիան կգտնես համացանցում:

Այսինքն դուք ե՞ք գտնում հաճախորդին, ոչ թէ հաճախորդը ՝ Ձեզ:

-Սկզբնական շրջանում՝ այո, բայց երբ գործունեության որոշակի աստիճանի վրա գտնվեցինք, արդեն հաճախորդն ինքն է մեզ գտնում: Այժմ այն պահն է, որ այդքան էլ չենք զբաղվում մարքեթինգով, մեր մասին արդեն տեղեկացված են, մենք միշտ պատրաստ ենք նոր գորընկերների հետ ընդհանուր հայտարարի գալուց հետո համագործակցել, աշխատում ենք սերտ կապեր ունենալ այս ոլորտում ամեն մի կազմակերպության հետ, քանի որ այդ դեպքում ավելի ճիշտ է ստացվում աշխատանքը քան մրցակցելը, ագրեսիայի ֆոն առաջացնելը, գնային քաղաքականությունն է հիմնական դերը. ճշգրտությունը պարտադիր է:

՞նչ պետք է  ունենալ, որպեսզի բիզնեսը կայանա, սառը դատողությո՞ւն:

-Ոչ միայն, բախտն էլ նշանակություն ունի, ով ինչ ուզում է ասել, միևնույնն է բախտը ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելը մեծ նշանակություն ունի:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

 

 

Բրենդինգը ստացված է, երբ գոնե մեկ հոգի ընտրում է այդ ընկերության արտադրանքը․ Դավիթ Շախլամյան
Լավագույն գովազդը որակյալ արտադրանքն է․ ինչպե՞ս գրավել միջազգային շուկան. Ահարոն Թադևոսյան

Առնչվող գրառումներ

Բիզնես սահմանամերձ համայնքում հնարավոր է. սենյակ, որտեղ ապակին կյանք է ստանում. Նունե Ազիզյան