Էռնեկյանների այս ծրագրի նպատակը եղել է գինեգործության վերականգնումը Հայաստանում. Բեատրիս Արզլանյան
Էռնեկյանների այս ծրագրի նպատակը եղել է գինեգործության վերականգնումը Հայաստանում. Բեատրիս Արզլանյան

Էռնեկյանների այս ծրագրի նպատակը եղել է գինեգործության վերականգնումը Հայաստանում. Բեատրիս Արզլանյան

        KARAS WINES-ի  մարքեթինգի և հաղորդակցման մենեջեր Բեատրիս Արզլանյան

-Կարաս գինու նախընտրողները շատ են, այս արդյունքը գրանցվել է որակի թե՞ մարքեթինգի արդյունքում:

-Իրականում որակն էլ, մարքեթինգն էլ շատ կարևոր են մեր ընկերության համար, Էռնեկյան ընտանիքի այս ծրագրի նպատակը եղել է լավ որակի գինիներով Հայաստանում գինեգործության վերականգնումը և որ այս արտադրության գինիները կարողանան մրցունակ լինել նաև արտերկրում: Այս որակը ընկերության համար շատ կարևոր է, բայց  բնականաբար 21-րդ դարում մարքեթինգը նույնպես շատ կարևոր է: Մենք փորձում ենք տարբեր ռազմավարություններ մշակել՝ շուկայում էլ ավելի ճանաչողություն ունենալու համար: Տարեց տարի գինիների շարքը համալրվում է նոր գինու արտադրությամբ, որին էլ տեղական և արտասահմանյան շուկայում ճանաչում բերելու համար անհրաժեշտ է մարքեթինգը: Սկզբնական շրջանում Էռնեկյաններն աշխատել են որակ ստանալ, հետո սկսել է մարքեթինգի մասին մտածելու ժամանակը, որպեսզի ստացած որակը կարողանան  ներկայացնել: Էռնեկյանների այս ծրագրի նպատակը եղել է գինեգործության վերականգնումը Հայաստանում. Բեատրիս Արզլանյան

-Ինչպե՞ս եք իրականացնում մարքեթինգը:

-Պարբերաբար հարցումներ ենք անում մարդկանցից, թե ո՞ր գինին են նախընտրում, և ստանում ենք պատասխան, որ Կարասն իրենց աառաջին որոշումն է: Տարվա ընթացքում համտեսի օրեր ենք կազմակերպում: Տուրեր ենք կազմակերպում դեպի խաղողի ընկերության այգի, որն ամբողջ տարին բաց է, նույնիսկ եթե 2 հոգով ուզում են գնալ, այգու դռները նրանց առջև բաց են, կարող են շրջել այգում, խաղող փորձել, այնտեղ կա դիտակետ, որտեղից երևում է այգու ամբողջ տեսարանը, որից հետո կարող են այցելել գործարան, կծանոթանան բերքահավաքից հետո հաջորդող գործընթացին մինչև շշալցում, հետո համտեսի սրահի հերթն է, մարդկանց կարծիքը շատ կարևոր է: Երբ նոր գինի է արտադրվում, ներկայացնում ենք տարբեր ռեստորաններում, զեղչեր ենք անում: Վերջին ակցիանՆոր տարուն էր սուպերմարկետներում:

Քանի՞ երկիր է արտահանվում:

-Մոտ 15, Հայաստանից հետո ամենամեծ շուկան Ռուսաստանում է,  հետո ԱՄՆ-ում, Եվրոպայում, Անգլիայում, էստոնիայում, Հունաստանում, Լիբանանում, և այլն: 50%-ը մնում է Հայաստանում, մյուս 50-ն արտահանվում է:

Էռնեկյանների այս ծրագրի նպատակը եղել է գինեգործության վերականգնումը Հայաստանում. Բեատրիս Արզլանյան

-Ո՞րն է մարքեթինգային հիմնական շեշտադրումը:

-Մենք փորձում ենք տարբերվել մնացած արտադրողներից դիզայնով, նորարարությամբ: Գինին շատ խնամք է պահանջում՝ արտադրելուց մինչև շշալցում:

Օրինակ՝ որքա՞ն ժամանակ:

-Մի քանի ամիս կամ տարի, քանի որ գինու որոշ տեսակների արտադրությունը մինչև մարկետ հասնելը տևում է 2 կամ 3 տարի, ընթացքը սկսում է բերքահավաքից, հետո տեղափոխվում գործարան մինչև պիտակների դիզայն, վերջին փուլը  սուպերմարկետներ և ռեստորաններ առաքելն է, որից հետո հաճախորդի ընտրությանն է մնում:

-Ինչո՞վ է առանձնանում Կարասի գինին, չէ՞ որ նույն խաղողից է պատրաստվում, ի՞նչ հատուկ տեխնոլոգիաներ են օգտագործվում արտադրության մեջ:

-Առանձնահատկությունը արտադրության գաղտնիության մեջ է (ծիծաղում է): Ընկերությունն ունի 2301 հա հողատարածք, որից 400 հա-ն է մշակված միջազգային և տեղական խաղողի 30 տեսակ տնկիով: Մենք փորձում ենք ամեն տարի բերքահավաքների ամենալավ խաղողներն օգտագործել:Էռնեկյանների այս ծրագրի նպատակը եղել է գինեգործության վերականգնումը Հայաստանում. Բեատրիս Արզլանյան

Կարաս անվանելը մարքեթինգային ռազմավարության մի մա՞սն է եղել:

-Էռնեկյաններն իրենց արտադրած գինին կոչելով Կարաս՝ ցանկացել են հայկական մշակույթը ճանաչում ստանա արտերկրում, մատնանշվի, որ Հայաստանը եղել է  գրեթե առաջին երկրներից, որտեղ գինի է արտադրվել:

-Իսկ լոգոյի մեջ ի՞նչ փոփոխություններ են եղել այս տարիների ընթացքում:

-Մենք միշտ օգտագործել ենք Կարաս անունը 2 լեզվով՝ անգլերենով և հայերենով: Լոգոն է փոխվել է, կարասի նշանի կողքին ավելացել է Արարատի նկարը: Չնայած որ  համագործակցում ենք «Փրոփր քոմփանի» դիզայներական կազմակերպության հետ, միևնույնն է ամբողջ թիմով տնօրենի հետ միասին մասնակցում ենք պիտակից սկսած դիզայներական որոշմանը, գինիների շշերի պիտակները տարբերվում մեկը մյուսից, բայց բոլորը Կարասի «ընտանիքի» մեջ են:

Քանի՞ տեսակի գինի է արտադրվում:

-Մոտ 10, այս տարի ունենք 100% տեղական տեսակի խառնուրդով նոր արտադրություն: Այս ամիս կթողարկվի նոր սերիան, որը սահմանափակ քանակությամբ է լինելու, մոտ 700 շիշ, ընկերության ամենաբարձր որակի գինին է լինելու:Էռնեկյանների այս ծրագրի նպատակը եղել է գինեգործության վերականգնումը Հայաստանում. Բեատրիս Արզլանյան

-Ինչու՞ այդքան քիչ, հատուկ ուղղվածությա՞մբ է վաճառվելու:

-Ոչ, ոչ: Այն կարող են գտնել և՛ ռեստորաններում, և՛ գինու մասնագիտացված խանութներում, էքսկլյուզիվ գինի է լինելու՝ իր տուփով և բուկլետով: Այն այդքան սահմանապակ է լինելու, քանի որ ընկերության այգուց մեկիկ-մեկիկ ձեռքով հավաքված ու խնամված խաղողից է պատրաստված և ունի 3 տարվա հնեցում, որի արդյունքում ստացվել է ամենաբարձր որակի գինին:

-Դուք ինքներդ էլ բնականաբար նախընտրում եք Կարասը։

-Այո իհարկե (ծիծաղում է), միշտ խմում եմ Կարաս, բայց իհարկե մնացած հայկական գինիներն էլ պարտադիր փորձում եմ, քանի որ գիտեմ, որ հայկական գինիների արտադրությունն այժմ զարգացած է և շատ լավ որակի  գինիներ ունենք, փորձում եմ ու համեմատում:

 

 

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Ինչպե՞ս է մարքեթինգն աշխատում նորաձևության ոլորտում. մասնագիտական բացառիկ դասընթաց․ Աննա Սալոմե
Մարքեթինգի դերը դեղագործական ընկերություններում․ Նոնա Գրիգորյան

Առնչվող գրառումներ

Ինչպե՞ս է մարքեթինգն աշխատում նորաձևության ոլորտում. մասնագիտական բացառիկ դասընթաց․ Աննա Սալոմե