Ինչպե՞ս ընտրել մարքեթինգի մասնագետ ձեր բիզնեսի համար.Դիանա Ավետյան
Ինչպե՞ս ընտրել մարքեթինգի մասնագետ ձեր բիզնեսի համար.Դիանա Ավետյան

Ինչպե՞ս ընտրել մարքեթինգի մասնագետ ձեր բիզնեսի համար.Դիանա Ավետյան

Morgan Consulting Agency-ի տնօրեն Դիանա Ավետյան

-Հետաքրքիր է՝ անձամբ Դուք ի՞նչ կրթություն եք ստացել:

-Իմ առաջին մասնագիտությունը կիրառական մաթեմատիկան է, ես ժամանակին ծրագրավորող էի, հետո ընդունվեցի Ամերիկյան համալսարան: Առաջիններից եմ՝ 1994 թվականին եմ ավարտել` մարքեթինգի մասնագիտացումով: Այն ժամանակ էլ արդեն զգում էի, որ դա իմ մեծ սերն է: Բայց շատ երկար առիթ չի եղել աշխատելու, որոշ ժամանակ աշխատում էի ծրագրերի ղեկավար և այլն, բայց հետո վերադարձա, սկսեցի զբաղվել մարքեթինգով՝ երկու ուղղությամբ` դասավանդում և խորհրդատվություն:

-Ինչու՞ է անհրաժեշտ այս ոլորտում հավելյալ մասնավոր կրթություն ստանալը:

-Որքան էլ ցավալի է, բայց բուհը չի տալիս ամբողջական գիտելիք մարքեթինգի մասին: Շատերն ավարտում եմ նման բուհեր, բայց այդպես էլ գործից գլուխ չեն հանում: Այսինքն` մարքեթինգ մեծ հաշվով հասկացող իրականում քիչ կա, ինչը շատ վատ է: Արդեն 25 տարի է շուկայական տնտեսությունը զարգանում է, իսկ այդտեղ մարքեթինգի անհրաժեշտությունը անհերքելի է: Հենց այդ ճանապարհով էլ մի շարք բիզնեսներ մեռնում են, ու մարդիկ սկսում են բոլորին մեղադրել, բացի իրենցից: Մեծ մասամբ պատճառներից հիմնական այն է, որ իրենք լավ չեն պատկերացնում` ինչպես պետք է շուկա ներկայացնեն իրենց առաջարկը` մարքեթինգային ռազմավարության բացակայություն է:Ինչպե՞ս ընտրել մարքեթինգի մասնագետ ձեր բիզնեսի համար.Դիանա Ավետյան

 -Իսկ ինչու՞ է այդպես, չէ՞ որ այդքան շատ է խոսվում մարքեթինգի կարևորության մասին:

-Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում փոքր բիզնեսի սեփականատերը սկսում է ամեն ինչին գումար ու ժամանակ հատկացնել, բացի մարքեթինգից: ժամանակ են հատկացնում, օրինակ, իրավաբանական գրանցմանը, հարկային բոլոր պարտավորությունները ճիշտ կատարելուն, որովհետև օրենքով դա պահանջվում է, իսկ ոչ մի մարքեթինգ օրենքով չի պահանջվում, ու այդպես էլ դա հետաձգվում է, հետին պլան է մղվում ու անհետանում է տեսադաշտից:

-Իսկ ինչպե՞ս մարդիկ ընտրեն, թե մարքեթինգային որ դասընթացին պետք է մասնակցել:

— Ես հարցին մի քիչ այլ կողմից մոտենամ: Իսկ բիզնեսն ինչպե՞ս ընտրի ճիշտ մասնագետ: Շատ հաճախ բիզնեսները չեն կարողանում ընտրել մասնագետ: Իրենք ուզում են վերցնել մեկին, ով կզբաղվի իրենց մարքեթինգով: Իսկ ինչ չափանիշով ընտրել, ինչպես իմանալ, որ նա հարմար է ինձ, ու այդպես շատ բիզնեսներ երկար ժամանակ են կորցնում և բնականաբար նաև գումար, որովհետև չեն կարողանում ճիշտ ընտրել: Իսկ ինչին է պետք ուշադրություն դարձնել. կան մի քանի բանալի հարցեր: Առաջին հերթին մարդն ամբողջապես պատկերացնու՞մ է` ինչ է նշանակում ընկերության մասին տեղյակ պահել աշխարհին, պետք է նաև հստակեցնել գործիքները և դրանցից օգտվելու նպատակահարմարությունը: Իսկ մեծ հաշվով բիզնեսը պիտի տեսնի ինքը ինչի մասին է, ով է իր հաճախորդը, ոչ թե բոլորին համոզի ու սպասի, որ մի մասը կհամոզվի: Դա իրականում մարքեթինգի մեծագույն սխալներից է: Հարկավոր է պատկերացնել, թե հաճախորդն ով է, ինչու մարդկանց ինչ-որ խմբի հարկավոր է այն, ինչ ես վաճառում եմ: Մինչև դա հստակ չպատկերացվի, մնացածը հնարավոր է սխալ ընկալվի: Ինչպե՞ս ընտրել մարքեթինգի մասնագետ ձեր բիզնեսի համար.Դիանա Ավետյան

-Ինչու՞ որոշեցիք, որ պետք է նման դպրոց հիմնել, ու ինչո՞վ է այն տարբերվում շուկայում եղածներից:

-Ես դասավանդում եմ, դասավանդել սիրում եմ ու այդպես երկու բան միավորվեց` դասավանդելու ցանկությունս ու իմ սերը մարքեթինգի նկատմամբ: Ու ես միայն մարքեթինգի վրա չեմ կենտրոնանում, կան թեմաներ, որոնք Հայաստանում շատ անհրաժեշտ են, ես միշտ ուշադրության կենտրոնում եմ պահում մարդկանց պահանջները: Թվային մարքեթինգն, իհարկե, առաջին տեղում է, բայց շատ մեծ կարիք կա վաճառքի դասընթացի, հաճախորդների սպասարկման դասընթացի: Մենք արագ ենք արձագանքում: Հիմա աշխարհում շատ լավ նյութեր կան և դրանք շատ հեշտ հասանելի են, և եթե դասավանդելու ցանկությունն ու հմտությունը կա, այդ նյութերից ինչ-որ մի լավ բան ստեղծելը հեշտ է: Մեր դպրոցի առաջարկած դասընթացները հիմնականում կարճաժամկետ են, որովհետև մարդիկ զբաղված են և շատ արագ են արդյունք ուզում: Մենք անգամ ունենք տարբերակ, որ անում ենք շաբաթ-կիրակի օրերին. մինիմալ տարբերակը հինգ-հինգ ժամով փորձում ենք տալ այն, ինչ մարդիկ կհասցնեն ընկալել և գումարած նյութեր, որ հետո տանը կարդան: Մենք տալիս ենք այն հիմքը, ինչի վրա իրենք աշխատանքի ընթացքում կարող են արդեն կառուցել: Կան նաև երեկոյան դասեր, որ մարդիկ կարողանան գալ նաև աշխատանքից հետո:Ինչպե՞ս ընտրել մարքեթինգի մասնագետ ձեր բիզնեսի համար.Դիանա Ավետյան

 -Մե՞ծ է հետաքրքրությունը, արդյո՞ք դպրոցն արդարացնում է իրեն որպես բիզնես մոդել:

-Սովորաբար խմբերը մեծ չեն լինում: Ամենայն հավանականությամբ էլի այդ խնդիրը կա. մարդիկ չեն կողմնորոշվում դա իրենց ուզածն է, թե ոչ, և հետո կյանքն այնքան զբաղված ու արագ է դարձել, երբեմն անգամ գրանցվելուց հետո չեն հասցնում գալ: Գալիս են բիզնեսմեններ, մարդիկ, ովքեր ցանկանում են պատկերացնել, թե ինչպես առաջ տանել իրենց բիզնեսը, և նաև մարդկանց մի խումբ, որը ցանկանում է մասնագիտական փոփոխություն: Գաղտնիք չէ, որ հիմա ամենից շատ աշխատանքային հայտարարությունները թվային մարքեթինգի մասին են: Մարդիկ ուզում են արագ սովորել, պատկերացում կազմել ու սկսել աշխատել: Երբեմն էլ բիզնեսն ինքն է ֆինանսավորում, որ աշխատողը վերապատրաստվի:Ինչպե՞ս ընտրել մարքեթինգի մասնագետ ձեր բիզնեսի համար.Դիանա Ավետյան

-Իսկ մարքեթինգային ինչպիսի՞ ռազմավարություն եք իրականացնում, ո՞ր գործիքներն եք օգտագործում:

-Բնականաբար թվային մարքեթինգի գործիքներն եմ օգտագործում: Բայց այն ամբողջության մեջ է աշխատում: Ես հիմա չեմ կարող ասել, որ միայն ֆեսյբուքով եմ անում, որովհետև ես ֆեյսբուքով մարդկանց տանում եմ այնտեղ, որտեղ կարող են կարդալ, նյութեր նայել, հասկանալ իրենք ինչ են ուզում: Պետք չէ մոռանալ ձագարի սկզբունքի մասին. շատ մարդիկ լսում են դրա մասին, ավելի քիչ քանակությամբ հետաքրքրվում են և շատ ավելի քիչ քանակությամբ գնորդ են դառնում: Իսկ այդ ճանապարհն անցնելու համար տարբեր թվային գործիքներ են անհրաժեշտ: Առաջին փուլի համար սոցիալական ցանցերը հրաշալի են, բայց մնացածի համար ուրիշ գործիքներ են անհրաժեշտ: Շատ հաճախ, երբ մարդիկ փորձում են միայն սոցիալական ցանցերի միջոցով այդ ամբողջ ճանապարհով հնարավոր գնորդին անցկացնել, անհաջողության են մատնվում: Այսինքն՝ ձագարի տարբեր հատվածներում պետք է տարբեր գործիքներ օգտագործել, որպեսզի ամենավերջում թեկուզ փոքր խումբ գնորդ դառնա ու մշտական դառնա, էլի գնի, ուրիշներին էլ խորհուրդ տա:

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

Որքան մեծ է էնտուզիազմն, այնքան քիչ գումար է պետք. ԿԱՎ
Ո՞րն է հաջողակ բրենդավորման գաղտնիքը. Լիլիթ Շաքարյան

Առնչվող գրառումներ

Քաղաքական իմիջ․ ինչպե՞ս են ստեղծվում քաղաքական գործիչների կերպարները․ Նվարդ Մելքոնյան