Որքան մեծ է էնտուզիազմն, այնքան քիչ գումար է պետք. ԿԱՎ
Որքան մեծ է էնտուզիազմն, այնքան քիչ գումար է պետք. ԿԱՎ

Որքան մեծ է էնտուզիազմն, այնքան քիչ գումար է պետք. ԿԱՎ

ԿԱՎ-ի հիմնադիր Կարապետ Եղոյան

Որքա՞ն գումար է պետք նման հյուրատունռեստորան ունենալու համար:

-Կախված է էնտուզիազմից, որքան մեծ է էնտուզիազմն, այնքան քիչ գումար է պետք:

՞նչն է Ձեզ գրավել այստեղ, ինչու՞ եք որոշել հենց այս մոտիվներով անել:

-Ինձ գրավել էին այս տարածքի հնությունն ու հին իրերը: Իսկ, առհասարակ, միշտ ցանկացել եմ աշխատել զբոսաշրջիկների հետ, որովհետև շատ է հետաքրքրել, թե մյուս ազգերն ինչպիսին են ու ինչպես  են մտածում: Նպատակս եղել է ստեղծել մի վայր, որտեղ զբոսաշրջիկը կգա ու կտեսնի լավ Հայաստան, որ այստեղից գնա մաքսիմում լավ տպավորություններով:Որքան մեծ է էնտուզիազմն, այնքան քիչ գումար է պետք. ԿԱՎ

՞նչ եք առաջարկում դուք, որ չկան մյուս տեղերում:

-Մարդիկ այստեղ կարող են համտեսել հետաքրքիր, չկրկնվող ուտեսներ, կարող են տեսնել ստեղծագործող հայ մարդուն ու նրա գործերը և զգալ այդ յուրահատուկ աուրան:

-Միայն մեծ ցանկություն ունենալը բավակա՞ն է:

-Այս ընթացքում ես հասկացա, որ բիզնեսում շատ բաներ կան, որ ես չգիտեմ: Ու իմ լավ ընկերներից մեկին` Վահե Կիրակոսյանին, ով այս ոլորտում բավական փորձառու է, առաջարկեցի, ու մենք այս ամենը սկսեցինք միասին: Գործին միացան նաև մյուս ընկերներս, որոնց առաջարկություններով ու խորհուրդներով այսօր ունենք այն, ինչ տեսնում եք: Ու գործընթացը դեռ շարունակվում է. այն ինչ տեսնում եք ԿԱՎ-ի 25 տոկոսն է:Որքան մեծ է էնտուզիազմն, այնքան քիչ գումար է պետք. ԿԱՎ

՞նչ դժվարության է պետք պատրաստ լինել:

-Որ սկզբում եկամուտ չես ունենալու. հիմա  մենք անդադար ներդրումներ ենք անում, գումար ենք ծախսում, բայց եկամուտ ունենալու մասին խոսելը դեռ շուտ է, և դա նորմալ է:

՞րն է ԿԱՎ-ի մրցակցային առավելությունը, ինչպե՞ս եք գրավելու մարդկանց: 

-Մենք ունենք մառան, որտեղ նախատեսել ենք հետաքրքիր մասթերկլասներ անցկացնել` կավագործության մասին: Կավագործի արհեստանոցը գործելու է, ու մարդիկ կարող են անմիջական մասնակիցը դառնալ այս գործընթացի` տեսնեն պատրաստման ընթացքը ու նաև իրենք պատրաստեն: Ասեմ, որ հետաքրքրությունը բավականին մեծ է, դրանով պայմանավորված, կարծում եմ, որ սա պարբերական բնույթ կունենա:Որքան մեծ է էնտուզիազմն, այնքան քիչ գումար է պետք. ԿԱՎ

 -Կարևորու՞մ եք մարթեքինգը ու ի՞նչ քայլեր եք անում այս ուղղությամբ:

-Հայաստանում շատ լավ է աշխատում сарафанное радио ասվածը, երբ մարդիկ մեկը մյուսին պատմում են, որ այստեղ կամ այլ տեղ լավ է, ու այդպես շղթան աշխատում է: Մենք, իհարկե, որոշակի ֆիքսված բյուջե ունենք, որը հատկացնում ենք սոցիալական ցանցերում գովազդներին: Ունենք աշխատակից, ով զբաղվում է այդ հարցերով, ունենք փորձառու մենեջեր, ով զբաղվոմ է  աշխատակազմի, մենյուի հարցերով, որոնք ամենակարևոր բաղադրիչներից են:Որքան մեծ է էնտուզիազմն, այնքան քիչ գումար է պետք. ԿԱՎ

-Չեք կարծու՞մ, որ գտնվելու վայրը մարդկանց երբեմն հետ կպահի այստեղ գալուց:

-Երբ ինձ պետք է լինում մի տեղ գնալ, ես այդտեղ անպայման հասնում եմ: Դա բնավ խնդիր չէ ու, ըստ իս, շատերն են այդ կարծիքին:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

Հայկական խոհանոցը ներկայացնելը մեր հյուրանոցի մշակույթի մի մասն է.Opera Suite Hotel
Ինչպե՞ս ընտրել մարքեթինգի մասնագետ ձեր բիզնեսի համար.Դիանա Ավետյան

Առնչվող գրառումներ

Հայկականը պետք է լինի ամենալավը. Լիլիթ Մարտիրոսյան