Հայկական խոհանոցը ներկայացնելը մեր հյուրանոցի մշակույթի մի մասն է.Opera Suite Hotel
Հայկական խոհանոցը ներկայացնելը մեր հյուրանոցի մշակույթի մի մասն է.Opera Suite Hotel

Հայկական խոհանոցը ներկայացնելը մեր հյուրանոցի մշակույթի մի մասն է.Opera Suite Hotel

 Opera Suite hotel-ի մարքեթինգի մենեջեր Լևոն Գևորգյան

Առավոտյան՝ լույսը բացվելուն պես, ինչպե՞ս եք կազմակերպում օրը հյուրանոցում:

— Opera Suite հյուրանոցը կոմպլեքսային է, ունի 106 հյուրանոցային համար, ռեստորան, բար: Առավոտյան աշխատանքը սկսում ենք բաժանելով մասերի, հասկանալով խնդիրները և դրանց լուծումների քայլերը, ադպես սովորաբար է լինում, երբ գլոբալ խնդիրներ չեն լինում:

-Գլոբալ խնդիրները որո՞նք են:

-Սեզոնային են, ինչպես գիտեք կա low և high սեզոններ և ամեն մի սեզոնի համար առանձին մոտեցում է պետք:

Ընդհանուր մարքեթինգն ինչպե՞ս եք կազմակերպում:

-Հետազոտվում է շուկան՝ թե որ հյուրանոցն ինչ է առաջարկում, փորձում ենք անել այնպես, որպեսզի առանձնանանք, Հայաստանը փոքր է, Երևանն առավել ևս, հյուրանոցները գնալով շատանում են, մրցակցությունը բարձրանում է, պետք է անընդհատ աչքի ընկնել, պետք է առաջարկել այնպիսի բան,  որը տարբերվող է և աշխատող տարբերակ է: Հայկական խոհանոցը ներկայացնելը մեր հյուրանոցի մշակույթի մի մասն է.Opera Suite Hotel

-Քանի՞ տարեկան է հյուրանոցը:

-5 տարեկան

-Բավական երիտասարդ է, ի՞նչ արդյունքներ եք գրանցել:

-Շուկայում շատ մեծ տեղ է գրավում, եկել հասել է այն պահը, երբ մեզ հետ են կապ հաստատում ոչ միայն հայկական տուրընկերությունները, այլ նաև արտասահմանյանը:

Դա մարքեթինգի շնորհի՞վ է:

-Միանշանակ:

-Այդ արդյունքն ունենալու համար ի՞նչ տարբերակներ եք օգտագործել:

-Փորձել ենք մի քիչ ուրիշ ճանապարհով քայլել, այսինքն՝ շեշտը դրել ենք արտասահմանի վրա, արտասահմանյան տուրընկերությունների հետ ենք համագործակցում ուղիղ առանց միջնորդների:

-Իսկ տուրիստների համար ի՞նչ տարբերոկով եք գրավիչ դարձնում տարածքը, ի՞նչ եք առաջարկում:

-Առաջին հերթին լեզուների իմացությամբ ենք գրավում, մեզ մոտ կադրերի բաժինն այնպիսինն է, որ կարողանում ենք գոհացնել զբոսաշրջիկին: Օրինակ՝ գերմանիայից եկած տուրիստի համար գերամաներեն իմացող աշխատակից ունենք: Հետո հյուրասեր ազգ լինելով՝ փորձում ենք դա ներկայացնել մաքսիմալ ռեալ, որպեսզի զբոսաշրջիկը ոչ միայն լսի դրա մասին, այլ նաև զգա ու հասկանա, որ իսկապես այդպես է:Հայկական խոհանոցը ներկայացնելը մեր հյուրանոցի մշակույթի մի մասն է.Opera Suite Hotel

Ճաշատեսակներով կարողանո՞ւմ եք գրավել բոլորին:

-Հյուրանոցի Սինատրա ռեստորանում հայկական խոհանոցն առկա է, օրինակ նախաճաշի մեջ ընդգրկել ենք մեղր, ընկույզ, ընդեղեն…, այն ամենը, ինչով մենք ենք սնվել մանկուց, դա հյուրանոցային մշակույթի մի մեծ մասն է:

-Այդպիսով ներկայացնում եք հայկական մշակույթը:

-Այո, քանի որ այդ մշակույթի կրողն եմ և փոխանցողը: Ես օրվա վերջում ուրախ եմ լինում, սա դիտարկում եմ ոչ թե առք ու վաճառք, այլ մարդկային հարաբերություններ, այդպիսով զբոսաշրջիկը 2-րդ անգամ էլ կցանկանա Հայաստան գալ, ու եթե այդ անգամ պատմեմ Գառնիի, Գեղարդի մասին, նա հաճույքով կգնա, քանի որ արդեն առաջին անգամ հյուրասիրությունն ու ընդունելությունը տեսել է, երաժշտությունը լսել է, հավանել է: Շուտով համագործակցելու ենք թանգարանների հետ, որ տուրիստը գա և առնչվի նաև մշակույթի հետ:

Առանձին գնացուցա՞կ եք փակցնելու սպասասրահում:

-Նվերի տեսքով է լինելու: Երբ ես Եվրոպա եմ գնում, ինձ այդպես չեն դիմավորում, ես Հայաստանից եմ, այլ կերպ եմ դաստիարակվել, գերմանացին ինձ այդպես չի սպասարկում, ինչպես ես կարող եմ գերմանացուն սպսարկել:

Արդյո՞ք գերմանացին կհասկանա այդ ջերմությունը:

-Պետք է սովորեցնել:

Իսկ Opera Suite-ն այսօր ի՞նչ է առաջարկում, որ չեն առաջարկում մյուս հյուրանոցները:

-Համարների մեջ խոհանոցի առկայությունն է, բիզնես ծրագրով եկած օտարերկրացուն դա անհրաժեշտ է, տեղում սնվելը ժամանակի խնայողություն է:Հայկական խոհանոցը ներկայացնելը մեր հյուրանոցի մշակույթի մի մասն է.Opera Suite Hotel

-Բաղրամյան փողոցում լինելն ինչքանո՞վ է մարքեթինգի մաս կազմում:

-Ինչքան մոտ կենտրոնին, այդքան լավ,  վիճակագրությունը ցույց է տվել, որ ընտրում են այնպիսի հյուրանոց, որը Օպերային թատրոնին մոտ կլինի, բացի այդ մեր հյուրանոցից անկրկնելի տեսարան է բացվում դեպի քաղաք, պարզորոշ երևում է Արարատը:

-Որերո՞դ հարկից սկսած:

-5-րդ հարկից:

-Իսկ 5-րդ հարկից ներքև հանգստացողներն ինչպե՞ս են վայելելու Ձեր նշած տեսարանը:

-13-րդ հարկում ունենք Sky բար, որտեղից ցերեկային ժամերին շատ հոյակապ տեսարան է, լավ մթնոլորտ է սուրճ ըմպելու համար:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան 

Բիզնես հիմնելու և երկար տարիներ շուկայում մնալու գաղտնիքները. Մարատ Օգանեզով
Որքան մեծ է էնտուզիազմն, այնքան քիչ գումար է պետք. ԿԱՎ

Առնչվող գրառումներ

Netflix-ը հավանություն է տվել հայկական սերիալի սցենարին.