«Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի թրեյնինգային ծրագրերի կոորդինատոր Էլինա Բենիամինյան
-«Սենսեյ» մարքեթինգի ակադեմիան առաջարկում է կարճաժամկետ, երկարաժամկետ և միջազգային թրեյնինգներ մարքեթինգի և մենեջմենթի ոլորտներում, իսկ սեփական մարքեթինգն ինչպե՞ս է կազմակերպում:
-«Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի մարքեթինգն իրականացվում է տարբեր մարքեթինգային գործիքների միջոցով, մշտապես ուսումնասիրում ենք ոլորտի և շուկայի նորարարությունները, ինչպես նաև վերապատրաստվող ցանկացողների պահանջմունքները: Շուտով սկսելու ենք իրականացնել “80 ժամ մարքեթինգի շուրջ” թրեյնինգային ծրագիրը, որը նախատեսված է սկսնակ մասնագետների համար: Թրեյնինգը շեշտը դնելու է գործնական գիտելիքների վրա և թրեյնիգի շրջանակում նախատեսում ենք ոլորտի փորձագետների մասնակցությունը, ինչը սկսնակներին հնարավորություն կտա գիտելիքներ և խորհուրդներ ստանալ հենց ոլորտի առաջատար մասնագետներից:
— Որտեղի՞ց եք հասկանում մարքեթինգ սովորել ցանկացողների պահանջմունքները:
-Մշտապես հարցնում ենք մեր թրեյնինգների շրջանավարատներին, ոմանք անցնելով թրեյնինգներից մեկը՝ցանկանում են անցնել մեկ այլ թրեյնինգ և հենց իրենք են մեզ հուշում այդ պահանջմունքների մասին: Բացի այդ հետևում ենք ներկայումս շուկայում առաջարկվող մարքեթիգային թրեյնինգներին: Նշեմ, որ կարճաժամկետ և միջազգային թրեյնինգներից բացի անցկացնում ենք նաև կոորպորոտիվ թրեյնինգներ և կցանկանաի նշել, որ «Սենսեյ»-ն ընդհանուր առմամբ ունեցել է շուրջ 1000 շրջանավարտ:
-Կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների տևողության ժամկետները նշեք խնդրեմ, հաստատ ընթերցողին կհետաքրքրի:
—Կարճաժամկետ դասընթացները, որոնք տարբեր թեմաներով են՝վաճառք, բրենդինգ, գովազդ, կոմունիկացիա, PR ևն, լինում են 3-ից 5 օր տևողությամբ, երկարաժամկետը տևում է 4-ից 5 ամիս: Առաջարկում ենք Նիդերլանդների մարքեթինգի ինստիտուտի “NIMA Marketing-A” թրեյնինգը, որի շրջանակում ունեցել ենք 250-ից ավել շրջանավարտ, ովքեր աշխատում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրի առաջատար կազմակերպություններում:
-Էլ ո՞ր երկրների փորձն եք կիրառում:
-Կիրառում ենք հիմնականում եվրոպական երկրների փորձը, ինչպես նշեցի իրականացնում ենք Նիդերլանդական NIMA թրեյնինգը, և բացի այդ, «Սենսեյ»-ը կազմակերպել է նաև բազմաթիվ կրթական այցեր Ֆինլանդիա, Ավստրիա և Գերմանիա: Մասնակիցների համար փորձի փոխանակման համար այս այցերը հրաշալի տարբերակ են:
—Բուհական կրթությունից ինչո՞վ է տարբերվում «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի թրեյնինգային ծրագրերը:
-Բուհական կրթությունը և մեր կողմից առաջարկվող թրեյնինգները տարբեր են այն առումով, որ նախ և առաջ ուսանողը բուհում տվյալ մասնագիտությունն ստանում է 4-5 տարի, իսկ մենք առաջարկում ենք 4-5 ամիս տևողությամբ խտացված դասընթաց և տեսականից զատ շեշտը դնում ենք գործնականի վրա: Անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցը թրեյնինգից դուրս նույնպես սովորի, կատարի գործնական առաջադրանքներ, աշխատի իր գիտելիքների վրա:
-Դաշտը բա՞ց էր, ինչո՞ւ որոշեցիք հենց մարքեթինգի ուղղությամբ կրթական կազմակերպություն հիմնել:
-«Սենսեյ»-ը հիմնադրվել է 2011 թ.: Այդ ժամանակ արդեն իսկ կային կազմակերպություններ, որոնք առաջարկում էին մարքեթինգային թրեյնինգներ: Սակայն, «Սենսեյ»-ը մուտք գործեց շուկա մի յուրօրինակ նախագծի շրջանակներում, որը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի հետ առաջին համագործակցությունն էր: Խոսքը վերաբերում է ՖիլիպԿոտլերի սեսիաներին, որոնք իր շուրջ հավաքեցին ոլորտի մոտ 1400 մասնագետի ոչ միայն Հայաատանից, այլև Եվրոպայից և ԱՊՀ երկրներից:
-Ի՞նչ երաշխիքներ եք խոստանում թրեյնինգների մասնակցներին և մասնակցել ցանկացողներին:
-NIMA թրեյնինգային ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալու Եվրոպական որակավորում, կարճաժամկետ թրեյնինգները նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերում՝ կոնկրետ ուղղվածությամբ: Մեր շրջանավարտների շարքում հաճախ ենք հանդիպում սկսնակ ձեռներեցների, որոնք մասնակցում են մեր թրեյնինգներին գործնական գիտելիքներ և խորհրդատվություն ստանալու նպատակով: Կցանկանայի նշել, որ ցանկացած թրեյնինգի շրջանակում մեր թրեյներները, ովքեր ոլորտի առաջատար մասնագետներից են և ունեն շուրջ 15 տարվա գործնական փորձ, անցկացնում են խորհրդատվություն և տալիս ուղղություններ՝ հաջողակ գործունեություն իրականցնելու համար:
-Ի՞նչ մասնագետ պետք է լինել թրեյնինգին մասնակցելու համար:
—Խտրականություն չկա, կարող են գալ և՛ ֆիզիկոսները, և՛ճարտարապետները, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նոր մասնագիտություն ունենալ:
-Արդյո՞ք մարքեթինգն է բիզնեսի հաջողության նշաձողը:
-Կարծում եմ, որ մարքեթինգն անհրաժեշտ է ցանկացած ոլորտում գործող կազմակերպության համար, որոշ դեպքերում կարող է տվյալ կազմակերպության ամբողջ գործունեության հաջողությունը կախված լինել հենց մարքեթինգից:
-Մարքեթինգը միայն բիզնեսո՞ւմ է անհրաժեշտ:
-Ոչ միայն բիզնեսում, ինչպես ասում է Ֆիլիպ Կոտլերը. «Մենք՝ յուրաքանչյուրս, ամեն օր զբաղվում ենք մարքեթինգով»: Մարքեթինգը մեր կյանքում շատ է անկախ մեր գիտակցությունից, օրինակ՝ մեր հագնվելու ոճը, մեր խոսելը, կամ օրինակ՝ երբ մենք սպառողի դերում ենք և գնումներ ենք կատարում, երբ նոր ծանոթություն ենք ձեռք բերում:
-Կարո՞ղ ենք ասել, որ սոցիալական մեդինան ամենապահանջված մարքեթինգային գործիքն է:
-Կարծում եմ այո, քանի որ դա պահանջ է, կազմակերպություններ կան, որոնք կայք չունեն, սակայն իրենց համար նպատակային որևիցե մի սոց.ցանցում ունեն էջ: Սա նրանով է պայմանավորված, որ սոց.ցանցերը հարմար գործիք են ինֆորմացիա որոնողների համար: Շարունակելով թեման՝ կցանկանամ նշել, որ «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիան իրականացրել է ռեբրենդինգ՝ նոր կոորպորատիվ ոճը լիովին համապատասխանում է կազմակերպության անվանը և “սենսեյի” մշակույթին: Մի քանի շաբաթ է ինչ հասանելի է ակադեմիայի բոլորովին նոր կայքը: Ընթերցողը sensei.am կայքից ինֆորմացիա կստանա ընկերության գործունեության, առաջարկների, թրեյներների մասին, մեզ կարողեն գտնել նաև ֆեյսբուքում:
Հեղինակ` Մարինե Գասպարյան