PayVa application-ն առաջարկում է чек-ից անցնել check in-ի.Վլադիմիր Դանիելյան
PayVa application-ն առաջարկում է чек-ից անցնել check in-ի.Վլադիմիր Դանիելյան

PayVa application-ն առաջարկում է чек-ից անցնել check in-ի.Վլադիմիր Դանիելյան

PayVa application-ի հիմնադիր Վլադիմիր Դանիելյան

-Գաղափարը ստեղծվել է մոտ 7-8 ամիս առաջ իսկ պաշտոնապես  իրավական գործունեությունը 2 ամիս է ինչ սկսել է: PayVa application-ը նախատեսված է կոորպորատիվ վճարային կտրոնային գործընթացները չեղարկելու նպատակով:  Օրինակ՝ կազմակերպություններ կան, որոնք իրենց աշխատողներին բենզինի կամ սննդի կտրոններ են տրամադրում, որպեսզի թղթային գործընթացից այլևս խուսափի՝ գործատուն PayVa application-ի միջոցով կարող է վիրտուալ կտրոն բացել, լիցքավորել  հաշիվը՝ աշխատողի համար դինամիկ և հասանելի դարձնելով որևէ  ծառայությունից օգտվելը, դա կլինի տաքսի ծառայությունից, սննդի կետերից օգտվելը, նաև բենզին ձեռք բերելը: Աշխարհում այդ խնդիրը կոչվում է  expense report (ծախսերի վերաբերյալ հաշվետվություն), բոլոր կազմակերպություններն ունեն իրենց աշխատողների համար expense report tools: PayVa application-ն առաջարկում է чек-ից անցնել check in-ի.Վլադիմիր ԴանիելյանԱշխարհում բոլոր կազմակերպություններն իրենց աշխատողների համար գումար փոխանցում են որևէ վճարային համակարգի միջոցով, հիմնականում դա լինում է կոորպորատիվ կրեդիտային քարտերի միջոցով, քանի որ  դրանք իրականում հա՛մ թանկ են, հա՛մ իրենցից ներկայացնում են խնդիր՝ հասանելի են  բոլոր տեղերում և աշխատակիցը կարող է  ընդհուպ առձեռն դարձնել գումարը, այս պարագայում կազմակերպությունները աշխատակցից  պահանջում են ֆինանսական շարժի հաշվետվություն, որի համար պահանջվում է երկար ընթացք ՝ աշխատակիցը պարտավոր է ներկայացնել ՀԴՄ կտրոններ, որոշակի թղթեր ստորագրել և այլն, իսկ PayVa application-ի պարագայում application-ի միջոցով փոխանցված գումարն արդեն տեսանելի է՝ օրինակ՝ եթե աշխատողի համար փոխանցվել է սննդի կամ բենզինի համար նախատեսված գումար, եթե աշխատողը գնում է բենզին լիցքավորելու, չի կարող լանչից օգտվել, այդ արգելքը ստիպում է նրան, որպեսզի աշխատակիցը կարիք չունենա expense report լրացնելու: Կազմակերպության ֆինանսական օրենքները ոչ մի կերպ չեն խախտվում: Կազմակերպության հաշվապահների համար էլ հաշվապահական գործընթացը կրճատվում, հեշտանում և հստակեցվում է:

-Փոխանցումը եթե բանկային քարտերի միջոցով չէ, ապա ինչպե՞ս է իրականացվում:

-Ամբողջությամբ PayVa application-ի միջոցով, կազմակերպությունը միայն PayVa-ի հետ պայմանագիր կնքելով՝  հասանելի է դարձնում բոլորին ՝ տաքսի ծառայություններին, lunch house-ներին, բենզալցակայաններին: Եթե խոսենք ինչ օգուտ է տալիս ընկերություններին, ապա պատկերն այսպիսինն է՝  ընկերությունը կնքելով մեկ պայմանագիր  PayVa-ի հետ՝ հնարավորություն է ստանում աշխատել այնքան կազմակերպությունների հետ, որոնք նունպես պայմանագիր ունեն PayVa-ի հետ, և հնարավորություն են ստանում միանալ համակարգին,  սա գործը հեշտացնում է և՛ կազմակերպությունների, և՛ աշխատակիցների համար: Լինում են դեպքեր, երբ շախատակիցը չի ուզում տվյալ ծառայությունից օգտվել, իրեն հարմար չէ, տաքսի ծառայության վարորդների հետ խնդիրներ են առաջացել, բայց կազմակերպությունը չի կարողանում հրաժարվել այդ ծառայությունից, քանի որ պայմանագիր ունի կնքած: Մեր ծառայության դեպքում աշխատողը ծառայությունն ընտրելու հնարավորություն կունենա: Մենք էլ մեր հերթին ֆիլտրելու ենք ծառայությունները, մեզ ուղղակի չեն կարող միանալ այն կազմակերպությունները, որոնք բարձր որակ չեն ապահովելու:  Այս գաղափարախոսությունը սկսել ենք Ամազոնի օրինակով՝ պատասխանատվությունը վերցնել մեզ վրա, դառնալ գործատուի և աշխատացի համար պատ, մեկ հավաքատեղի, որի միջոցով նրանք կկարողանան հաղորդակցվել առանց որևէ խնդիրների:PayVa application-ն առաջարկում է чек-ից անցնել check in-ի.Վլադիմիր Դանիելյան

-APP-ը պետք է ունենա և՛ գործատուն, և՛ աշխատակիցը միաժամանա՞կ:

-HR-ը կունենա արդեն կենտրոնացված վեբ հարթակ, որտեղ նա զուտ մեկ անգամ ամբողջ բաժնի կամ հստակ աշխատողի  համար վիրտուալ կտրոն կստեղծի:

-Այսինքն սա APP  է, որն առաջարկվում է կազմակերպություններին ոչ թե անհատներին, օրինակ՝ ինձ:

-Այո B2B է:

-Իսկ ինչի՞ հիման վրա ստեղծեցիք այս  APP-ը, ո՞ր  երկրի փորձն եք փոխանակում:

-Մտահաղացումն այստեղ է ստեղծվել, բայց քանի որ աշխատել եմ մի կազմակերպությունում, որտեղ սննդի համար գումարը փոխանցում էին առձեռն, դա ինձ համար խնդիր էր, կա նաև ուրիշ օրինակ, ընկերոջս օրինակն է, իր ընկերությունն էլ A4 ֆորմատի թղթի վրա գծում էր քառակուսիներ համապատասխան օրերի քանակով, և աշխատողն ինքն էր տվյալ քառակուսիները կտրատում և տարնում ներկայացնելու սննդի կետում, այստեղից էլ սկսեցինք մտածել, որ լավ կլիներ տեխնիկական ավտոմատ համակարգ լիներ և գնայինք դա ցույց տայինք, ոչ թե թղթայինը: Այստեղից էլ чек տարբերակից check in տարբերակի անցնելու գաղափարն առաջացավ: Application-ը գործում է այսպես՝  աշխատողը գնում է  ու check in է լինում,  այդտեղ Application-նն իր տեղը գտնում է ու աշխատողն App-ի միջոցով փոխանցում է համապատասխան գումարը:

Այսինքն՝ կարիք չկա՞, որ lunch house-ն ունենա PayVa application:

-Ոչ

-Որքանո՞վ հեշտ կլինի տաքսի ծառայությունից օգտվելու դեպքում:

-Tեղադրելու ենք QR կոդեր, որոնք սքանավորելուց հետո փոխանցում եք գումարը, նույնիսկ առանց վարորդի հետ բառ փոխանակելու, եթե չեք ուզում շփվել վարորդի: Վարորդի կողմից մանրը վերադարձնելու 100 դրամ չունեմ «վիճակ»-ն այլևս չի լինի:

Ինչպե՞ս եք մարքեթինգը կազմակերպում:

-Direct տարբերակն ենք գործածում, որոշ կազմակերպությունների հետ արդեն նախնական համաձայնություն ունենք և հաջորդ ամսվա վերջից պայմանագրային է լինելու, հետագա մարքեինգն արդեն կազմակերպվելու է սոցիալական մեդիայի ու էլի direct տարբերակի, բայց ավելի շատ mail-ի ու messaging-ի միջոցով:

-Ապագան որտե՞ղ եք տեսնում:

-Ամբողջ նպատակը Հայաստանում կայանալուց հետո արտերկրում գործունեություն ծավալելն է և ներկայանալը որպես հայկական մաքուր սթարթափ:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Հայկական ամենահամեղ հավելվածի ստեղծման պատմությունը. Էդուարդ Քանքանյան
Դարձրու՛ գաղափարդ իրական բիզնես. Առաջին Բիզնես Դպրոցը Հայաստանում. Ծովինար Սարգսյան

Առնչվող գրառումներ

Բիզնես սկսելու համար պետք է «մեծ» մտածել. Միքայել Կարապետյան