Սկզբում բիզնեսը թե՞ մարքեթինգը, հաքերությունը թե՞ դասական մարքեթինգը. Գևորգ Պողոսյան
Սկզբում բիզնեսը թե՞ մարքեթինգը, հաքերությունը թե՞ դասական մարքեթինգը. Գևորգ Պողոսյան

Սկզբում բիզնեսը թե՞ մարքեթինգը, հաքերությունը թե՞ դասական մարքեթինգը. Գևորգ Պողոսյան

«The Crowdfunding Formula»-ի համահիմնադիր, GlobalAM ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյան

Թե ի՞նչ սահմանում ունի մարքեթինգը, արդյո՞ք բիզնեսին այսօր այն խիստ անհրաժեշտ է, հատկապես սթարթափերին, Գևորգ Պողոսյանը տվեց հետևայլ մեկնաբանությունը՝ մարքեթինգն իրականում տարբեր բացատրություններ, մոտեցումներ, սահմանումներ ունի, բայց եթե բառացի մեկնաբանենք, այն  շուկայավարումն է, այսինքն՝ այն ինչը կապված է շուկայի հետ, կազմակերպության հարաբերությունը շուկայի հետ՝ հաճախորդների ուսումնասիրությունից սկսած, մասնավորապես շուկայում մրցակիցներին ուսումնասիրելը, տենդենցները, նորությունները, ինչպես նաև՝ թե կարծիք ստեղծողներն ովքեր են, ինչպես են ազդում շուկայի վրա, ինչ խնդիրներ կան, կամ դրանք շուկայում ինչպես են լուծում ստանում, ինչպես են հետագայում լուծվելու, այս ամենը մարքեթինգի մեջ ներառվող գործառույթներ են,  փիառը (PR) ևս մարքեթինգի մեջ ենք դիտարկում, վաճառքն էլ, հաճախորդին ներգրավելը, հաճախորդին պահելը նույնպես մարքեթինգի մի մաս է:Սկզբում բիզնեսը թե՞ մարքեթինգը, հաքերությունը թե՞ դասական մարքեթինգը. Գևորգ Պողոսյան Գևորգ Պողոսյանն ասում է, որ այսօր հին և նոր պատկերացումները մարքեթինգի մասին շատ են տարբերվում, նկատի ունենալով՝ digital մարքեթինգն ու ավանդական մարքեթինգը: Մասնագետը նշում է, որ իրարից տարբերվում են հիմնականում նրանով, որ նոր մարքեթինգ ասվածը growthhacking են կոչում, Պողոսյանը խորհուրդ է տալիս, որ ընթերցողը, որպեսզի այսօրվա մարքեթինգի մասին ինֆորմացիա ստանա, growthhacking-ի վրա անպայման ուշադրություն դարձնի: Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում growthhacking-ը, նա պարզաբանում է, որ բառացիորեն աճի հակերն է: Hack անել նշանակում է  համակարգերը կոտրել, շրջանցել, ներթափանցել տարբեր բազաների մեջ և ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան՝ կախված նրանից թե կազմակերպությունն ինչ խնդիր է իր առաջ դրել, կարող է մի դեպքում հաճախորդ ավելացնելու խնդիր է դրել, մի ուրիշ դեպքում՝ իր շրջանառությունն աճեցնելու, շահույթն ապահովելու հարցերը: Growthhacking-ի դերն այն է, որ կոտրելով են այդ աճն ապահովում, ինչո՞ւ, քանի որ եղած համակարգերն արդեն հին են, ստանդարտ են, բոլոր գրքերում ու բոլոր վեբինարներում դրանց մասին անընդհատ լսում են, այսինքն՝ մարքեթինգի մասնագետները, վաճառողները նույն մեթոդները ևս կիրառում են, հետևաբար, այն մեթոդները, որոնք բոլորը կիրառում են, արդեն յուրահատուկ չեն ու հաճախորդի աչքին նմանատիպ ինչ որ բազա է ձևավորվում: Օրինակ՝ եթե մի քանի ատամնաբուժական ընկերություն նմանատիպ են իրենց գովազդը մատուցում, բոլորը միաժամանակ հայտարարում են` թե ատամ են  բուժում, աղմուկ է առաջանում, բայց եթե ինչ որ մեկն այս ընթացքում գովազդում է` թե  ձեզ կօգնի, որ կարողանանք ամեն ինչ ծամել, սա տարբերվում է այդ աղմուկի մեջ, քանի որ հաճախորդին այդ պահին հետաքրքրում է ուտելու գործընթացը: Իսկ growthhacking-ի գործը ամեն պահի հաճախորդների ուշադրությունը գրավելու լավագույն մեթոդը գտնելն է, որը լրիվ նորություն պիտք է լինի, քանի որ, եթե այդ մեթոդը երեկ նոր էր, անցնում է մի առ ժամանակ, այն դառնում է հին, որովհետև բոլորը սկսում են կիրառել այն, հետևաբար, դու էլի մի նոր բան պետք է կիրառես, որպեսզի հաճախորդի ուշադրությունը նորից ետ բերես դեպի քեզ: «Իսկ ուշադրությունը մարքեթինգում հիմնական վալյուտան է»,-ասում է մասնագետը,- «Մարքեթինգում մի մոդել էլ կա, որը երբեք չի հնանում, այն կոչվում է AIDA, attention՝ ուշադրություն, interest՝ հետաքրքրություն,  desire՝ ցանկություն action՝ գործողություն: Սկզբում բիզնեսը թե՞ մարքեթինգը, հաքերությունը թե՞ դասական մարքեթինգը. Գևորգ ՊողոսյանԵթե դու մարքեթինգն իրականացնում ես այս 4 տարրերը հաշվի առնելով՝ այն ճիշտ կաշխատի: Մարքեթինգ չլինի՝ վաճառք չի լինի: Եթե աշխարհի ամենալավ արտադրանքն ունենաս, բայց չկարողանաս ներկայացնել, վաճառք չես ունենա, շատ «տաշած քարեր»՝ գիտնականներ, արտադրանքներ, և այլն, մնում են գետնին, հետևաբար,  բիզնեսը սկսում է գործել այն պահին, երբ որ եղած արտադրանքը, արժեքը ներկայացվում է, հասցվում է մարդկանց: Ցանկացած բիզնես սկսում է խնդրից, սկսում ես ուսումնասիրել, և երբ քեզ թվում է, որ դու կարող ես լուծել այդ խնդիրը, հենց այդեղից սկսում է բիզնեսը, կարճ ասած՝ եթե խնդիր չկա, բիզնես չկա»: Այն հարցին, թե մարքեթինգ անելու համար բիզնես մտածելակե՞րպ է պետք, մասնագետը պատասխանում է, որ բիզնես անելու համար է մարքեթինգի մտածելակերպ պետք: Անդրադառնալով սթրթափերին, Պողոսյանն ասում է, որ ինչպես բոլոր կազմակերպությունները, սթարթափերն էլ սովորական ֆիրմաներ են, ուղղակի մեկնարկից հետո շատ արագ տեմպերով են աճում, սրա հետ կապված էլ տարբեր սահմանումներ կան, եթե կազմակերպությունը շաբաթական 5 տոկոս աճ է գրանցում, արդեն սթարթափ է, ֆինանսական աճի մասին չէ խոսքը, այլ հաճախորդ ներգրավելու և մնացած շուկայական հարաբերություններում աճի, քանի որ սկզբնական շրջանում դեռ ուսումնասիրությունների մեջ է: Վերջում անդրադառնալով իր ծավալած գործունեությանը՝ Գևորգ Պողոսյանը նշեց, որ  նպատակը Հայստանում սթարթափ էկոհամակարգ կառուցելն է,- «Ուզում ենք, որ Հայաստանում լինի աջակցող միջավայր սթարթափերի համար, մեր նպատակը մի հանհգույց ստեղծելն է, որ կմեկտեղի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, որոնց շնորհիվ սթարթափերը կկարողանան միջազգային շուկա դուրս գալ: Ուզում ենք, որ մեր սթարթափ էկոհամակարգը աշխարհում բարդ խնդիրներ լուծող էկոհամակարգ լինի»:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Հաջողակ մարդկանց բիզնես-խորհուրդները
Օրվա սկիզբն ու արդյունավետությունն ըստ մագնատների

Առնչվող գրառումներ

Օրվա սկիզբն ու արդյունավետությունն ըստ մագնատների