«Ինդիգո» զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Իրինա Փահլևանյան
-Իմ ամբողջ նպատակն էր ինչ որ նորություն մտցնելը Հայաստանում, մասնավորապես՝ երևանյան շուկայում: Քանի որ, երբ ինքս իմ երեխաների համար փնտրում էի կենտրոններ, հասկացա, որ ժամանակի կորուստ եմ ունենում մեկ պարապմունքից մեկ ուրիշ պարապմունքի տանելիս՝ տեղից տեղ տեղափոխելու պատճառով: Տեղական շուկան ուսումնասիրեցի, մեկնեցի մի քանի երկիր, ուսումնասիրեցի արտասահմանյան փորձը, որպեսզի կարողանամ նոր բան մտցնել հայ իրականության մեջ: Այժմ վստահաբար կարող եմ ասել, որ ստացվել է: 5 տարի առաջ դեռ շատ քիչ էին նման կենտրոնները, հետո սկսեցին բացվել, զարգանալ, նաև որոշները փակվեցին՝ չդիմանալով մրցակցությանը:
—Ձեր կենտրոնը դիմանո՞ւմ է:
-Մենք նորություններ շատ մտցրեցինք: Ուսումնադաստիարակչական կենտոնում զվարճանքն ու ուսուցումը միաժամանակ կիրառելի դարձրեցինք, սկսեցինք առաջարկել հակասրճարանայինը. մենք ստեղծեցինք ամառային-ձմեռային դպրոցները հատուկ ծրագրերով, հատկապես այն ծնողների համար, որոնք այս գաջետների դարում ուղղակի չգիտեն, թե ինչպես զբաղեցնեն իրենց երեխաներին ամբողջ ամառ: Այլընտրանք առաջարկեցինք՝ մենք գնում ենք, երեխային վերցնում դպրոցից, բերում կենտրոն, որտեղ նա սնվում է, դասերն է անում, մասնակցում է տարբեր պարապմունքների և շատ լավ, բովանդակալից ժամանակ է անցկացնում, իսկ երեկոյան ծնողը գալիս տանում է, մենք հեշտացնում ենք ծնողի հոգսը:
-Ի՞նչ խմբակներ ունի կենտրոնը:
-Ինդիգոն ունի և՛ փոքրիկների՝ նախադպրոցականների համար նախատեսված կարճաժամկետ, ինչպես նաև ամբողջ օրվա տարբերակով ծրագրեր, ունի մեծերի համար դասապատրաստում և տարբեր խմբակենր՝ կավագործություն, նկարչություն, մենթալ թվաբանություն, Թաեքվանդո մարզաձև, ունի միջոցառումների կազմակերպման հնարավորություն՝ հակասրճարանը, կազմակերպված միջոցառումների ընթացքում երեխաները կարող են պատրաստել օրինակ՝ օճառ, մոմ և տանել իրենց հետ տուն:
-Ինչպե՞ս սկսեցիք:
-Երբ գաղափարը ծնվեց, առաջին բանի մասին, որ սկսեցի մտածել, համախոհների ճիշտ թիմ հավաքելն էր, քանի որ ցանկացած գաղափար, խենթ մտորումներ պետք է ի կատար ածի քո թիմը, եթե թիմը լավը չէ, չես կարող հաջողել, ինչքան էլ ունենաս շենքային լավ պայմաններ, ռեսուրսներ, կարևորը մարդկային ռեսուրսներն են: 2-րդ քայլը շուկայի ուսումնասիրությունն էր, հարցումները ծնողների շրջանակներում, հիմա էլ ենք պարբերաբար դա անում:
—Որքա՞ն ժամանակ տևեց ուսումնասիրության համար:
-2 տարի պատրաստվել եմ, մինչև բացել եմ Ինդիգոն: Ինձ համար ռիսկային էր ու մարտահրավեր էր, զուտ նրա համար, որ ես ունեի շատ լավ, 8-ժամյա աշխատանք, այ այդ հարմարավետությունից դուրս գալը ռիսկային էր, երբ դու դառնում ես ոչ թե աշխատավարձ ստացող, այլ աշխատավարձ տվող, սա մեծ մարտահրավեր էր: Մենք ուսումնասիրեցինք տարբեր մեթոդոլոգիաներ, չնայած որ ամբողջ աշխարհում ընդունված է ընտրել մեկ մեթոդ և ֆրենչայզ անել, սակայն, ես դեմ եմ մեկ մեթոդի կիրառմանը, քանի որ դա շատ է նեղացնում ընկալումը, մենք վերցրեցինք տարբեր մեթոդներից լավագույնները և մշակեցինք մերը: Շատ մտածեցինք անվան մասին, դա իսկապես մեծ խնդիր էր մեզ համար, արդյունքում ընտրեցինք Ինդիգոն՝ ունենալով 3 փաստարկ՝ 1-ինը հազարամյակի երեխաների փաստը, 2-րդը՝ գույնը, Ինդիգոն ասոցացվում է կապույտի հետ, այն մենք օգտագործում ենք մեր դիզայնի մեջ, մեր արտահագուստները կապույտով են, 3-րդ՝ ունիվերսալ բառ է և չի թարգմանվում, արտասահմանցուն ներկայացնելիս կարիք չի լինում թարգմանելու: Որպես ողջախոհության նշան՝ լոգոյի նշանն ընտրեցինք միաեղջուրը, այն նաև հեքիաթային կերպար է:
—Հետագա մարքեթինգային քայլերը որո՞նք եղան:
-Հետագա մեր մարքեթինգային քայլերը, թե ինչպես հասցնել մեր ստեղծածը և ինչպես ներկայացնենլ, մեզ օգնեց սոցիալական մեդիան: Ֆեյսբուքյան էջ ստեղծեցինք, հետո՝ կայք, այժմ արդեն ինստագրամի էջ, որը բավականին ակտիվ է, յութուբյան ալիք ունենք:
—Ամենաշատը ո՞րն օգնեց:
-Ամենաշատը ֆեյսբուքն ու բերնեբերան տարածելը, չնայած, որ ամսագրերում գովազդ տեղադրեցինք, մասնակցեցի հեռուստահաղորդումների, համագործակցեցինք շատ այլ կազմակերպությունների հետ: Ունենք տվյալների բազա, նաև մեյլինգ ենք անում: Մեր գործունեությունը սկսել ենք քաղաքի կենտրոնից, որտեղ 3 տարի ենք գործել, երբ արդեն բավական քանակակազմ էինք հավաքել, ստեղծել հեղինակություն, տեղափոխվեցինք, եկանք մի տեղ, որտեղ տարածքային առավելությունը շատ է՝ խմբակների գործունեության համար:
-Հաճախորդ կորցնելու վախ չկա՞ր:
-Ոչ միայն չկորցրեցինք, այլև ավելացրեցինք. ծնողները, որոնք իրենց երեխաներին այլ կենտրոններ էին տանում, սկսեցին կրկին բերել մեզ մոտ, քանի որ պայմաններն ավելի ընդլայնվել էին, դա մեզ համար ուրախալի ու ոգևորիչ էր:
-Գումարային առումով՝ ո՞ր խավի համար է հասանելի:
-Իմ սիրելի խավի՝ միջին խավի, այս մարդիկ ամենահեշտ, ամենաադեկվատ, ամենահաճելին են և ես շատ գնահատում եմ ու սիրում եմ մեր ծնողներին, որոշների հետ նույնիսկ ընկերացել եմ: Մենք միայն ծառայություններ մատուցող չենք: Մենք առաջինն էինք, երբ 2016թ. անցկացրեցինք մորը և մանկանը նվիրված մեծ փառատոն, դա երկօրյա փառատոն էր նկարիչների միությունում, որտեղ հավաքվեցին երեխաներին, հղի կանանց առնչվող տարբեր մասնագետներ, որտեղ տեղում ապագա մայրերը կարողացան հավելյալ ինֆորմացիա ստանալ իրենց հետաքրքրող հարցերի շուրջ: Նմանատիպ միջոցառումները հեղինակություն, կշիռ են բերում կենտրոնին, սկսում են վերաբերվել արդեն որպես ավելի լուրջ կառույցի: Մենք համագործակցում ենք նաև տարբեր միջազգային կառույցների հետ, ինչպես օրինակ՝ Վորլդ Վիժնը, Յունիսեֆը…
—Ո՞րն է մարքեթինգի կարևորությունը բիզնեսում ըստ Ձեզ:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան