Գիրք կարդացողը միշտ էլ ղեկավարում է հեռուստադիտողին. Արմեն Մարտիրոսյան
Գիրք կարդացողը միշտ էլ ղեկավարում է հեռուստադիտողին. Արմեն Մարտիրոսյան

Գիրք կարդացողը միշտ էլ ղեկավարում է հեռուստադիտողին. Արմեն Մարտիրոսյան

Antares Media Holding-ի գործադիր մարմնի ղեկավար Արմեն Մարտիրոսյան

Որպես նախաբան՝ մարքեթինգն ինչպե՞ս կբնութագրեք:

-Մարքեթինգը տարանջատել բիզնեսից կամ կյանքի որևէ այլ բնագավառից, նույնն է, ինչ մարդու ուղեղն անջատել մարմնի մնացած մասերից, քանի որ ուղեղն է թելադրում օրգանիզմի աշխատանքը: Սկսած ապրանքի կամ ծառայության ստեղծման փուլից մինչև վաճառքի վերջնական փուլ՝ մարքեթինգ է կոչվում կամ մարքեթինգի մաս:

-Մարքեթինգը ե՞րբ հրատարակչությանը պետք եկավ, չէ՞ որ 90-ականներին մարքեթինգ հասկացողություն չկար հայ իրականության մեջ:

-Մենք 4-րդ կուրսի ուսանողներ էինք, երբ ստեղծում էինք Անտարեսը, ունեինք դասախոսներից հանձնարարական տպագրության հետ կապված, այդ ընթացքում այնպիսի աղմուկ բարձրացրինք մեր շուրջը, որ Հայաստանի ազգային ֆիլմադարանը 2 գիրք պատվիրեց տպագրելու, որոնք դարձան մեր առաջին հրատարակած գրքերը՝ «Ազնավուրը կինոյում»՝ հայերենով և ռուսերենով: Դա հենց մարքեթինգի մի փոքր տարրի՝ գովազդային գործընթացն ապահովելու շնորհիվ էր, որ մեր առաջին գիրքը դարձավ ոչ այն գիրքը, որը նախատեսում էինք տպագրել, այլ պատվիրածը:

-Մարքեթինգում ի՞նչն եք կարևորում :

-Ամենակարևորը նպատակին  հասնելն է: «Աստծուն» հասնել մարդու միջոցով, ընթերցողի միջոցով, գործընկերոջ միջոցով, Անտարեսի աշխատակցի միջոցով, և այդ նպատակին հասնելու համար ոչ ստանդարտ քայլերը, մենք նույնիսկ ստանդարտից դուրս թղթերի տեսականի ենք ներմուծում, ոչ ստանդարտ ներկեր ենք օգտագործում, գովազդային կամ մարքեթինգային քայլեր ենք կիրառում: Անտարեսն ընկալել որպես հրատարակչություն, սխալ է, այն տպագրական, գովազդային, մարքեթինգային ծառայություններ մատուցող ձեռնարկություն է և գումարն այդտեղից է աշխատում, մենք մեր գործունեությամբ ապահովում ենք շահույթ, առողջ օրգանիզմ ենք, ուղղակի մեր ամբողջ շահույթը ծախսում ենք գրքերի վրա: Գրքերն ինքնածախսածածկվող չեն Հայաստանում, դեռ բիզնես չէ, հուսով եմ կդառնա, ամեն ինչ անում ենք, որ Հայաստանում գիրքը դառնա բիզնես, և ինչ-որ արդյունքների հասել ենք այսօր: 4 տարի առաջ միջին տպաքանակը, որ տարվա մեջ վաճառվում էր 40 գիրք էր, այսօր՝2018-ի դրությամբ, մենք հասցրել ենք մոտ 100-ի, հույս ունենք, որ տարվա մեջ կհասցնենք մոտավորապես 1000 հատի, որը կծածկի իր տպագրական ծախսը և ևս մի քանի տարի հետո՝ այս պահից սկսած 7 տարվա մեջ, մենք կհասնենք նրան, որ մոտ 3000-5000 հատ կվաճառվի և կծախսածածկվեն նաև թարգմանությունները:

Գիրք կարդացողը միշտ էլ ղեկավարում է հեռուստադիտողին. Արմեն Մարտիրոսյան

Մի քանի տարի հետո նախատեսում եք գրքի վաճառքը վերածել բիզնեսի մի մասի, մտածում եք մարդկանց մտածելակերպի մեջ է ինչ որ բան փոխվելո՞ւ, թե օգտագործելու եք մարքեթինգային գործիքներ, որոնցով մարդկանց կսովորեցնեք գիրք գնելու արվեստը:

Դրսում մի ասացվածք կա՝ գիրք կարդացողը միշտ էլ ղեկավարում է հեռուստադիտողին: Անտարեսն ամենախոշոր հրատարակչությունն է, տպագրում է տարեկան 200-250 անուն գիրք, և իմ կյանքի ընթացքում 3500-ից ավելի անուն գիրք եմ հրատարակել, բայց, ցավոք, դա դեռ բիզնես չէ, և մենք դա անում ենք, թող ամպագորգոռ չհնչի, որպես լուսավորչական ծրագիր: Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն եմ՝ գրականությունը ծնեց հեղափոխությունը, հեղափոխությունը պարտքը կվերադարձնի և գրականությանն  էլ ավելի կխթանի: Միգուցե դասական մարքեթինգ է այս քայլը, թող ընթերցողը որոշի, բայց մենք արդեն 8 տարի է, ինչ հանրակրթական դպրոցներում անցկացնում ենք ընթերցանության օլիմպիադա 6-րդ դասարանցիների մեջ, և սա այն տարիքն է, որտեղից կողմնորոշում է սկսում, այդպիսով՝ ինքնարժեքի բարձրացման խնդիր ենք լուծում: Կրթական ոլորտում, այն աշխատանքը, որը կատարում ենք, բերում է նրան, որ ամբողջ շուկայի համար մեծացնում է ընթերցողների քանակը: Մենք հետազոտում ենք համաշխարհային շուկան, հանդիպում ենք աշխարհի տարբեր մասնագետների հետ, որոնք մտահոգված են չընթերցելու խնդիրներով: Ես ուզում եմ, որ իմ երեխաների շրջապատը լինի գրագետ, դու նույնպես ուզում ես, որ քո շրջապատը լինի բարեկիրթ, գրագետ, և մենք պետք է հարմոնիկ զարգացման խնդիր լուծենք ամբողջ հասարակության համար:

-Մարքեթինգն ինչպե՞ս եք կազմակերպում:

-Վերցնենք Սամսունգը՝ որպես ամենահաջողված մարքեթինգային ընկերություններից մեկը, նա իր մարքեթինգն այնպես է կազմակերպում, որպեսզի մարդիկ գնան տեխնիկայի վաճառքի սրահներ գնեն իր ապրանքը, ու հավանականությունը մեծ է, որ հենց Սամսունգ կգնեն, քանի որ ցանկացած խանութ-սրահի 50%-ից ավելին Սամսունգինն է, այ թե դա ինչպես է անում, թե ինչպես է պայմանավորվում խանութների տերերի հետ, դա այլ հարց է, մենք այս քաղաքականությունն ենք որդեգրել Սամսունգից՝Սամսունգին երկար տարիներ սպասարկելով: Քանի որ մեր գրքերն ամենամեծ ծավալն ունեն Հայաստանյան այլ հրատարակիչներից, այնպես ենք անում, որ մարդը գնա խանութ և գնի մեր գիրքը:

Գիրք կարդացողը միշտ էլ ղեկավարում է հեռուստադիտողին. Արմեն Մարտիրոսյան

-Ինչպե՞ս հասաք այդ մակարդակին:

-Ճիշտ «Աստծու» ընտրելով, եթե մենք նայեինք, թե ինչքան ենք գումար աշխատելու, մեր «Աստվածը» լիներ գումարը, մենք չէինք հաջողի:

-Քանի որ Անտարեսը նաև մարքեթինգային խորհրադատու կազմակերպություն է, մարքեթինգի մեջ առաջնայինը ի՞նչն եք կարևորում:

-Մենք մարդուն ենք դնում առաջին տեղում, առհասարակ ամեն ինչի ամենագլխավորը մարդն է, իրար մեջ խոսելիս ասում ենք, որ մեր դեպքում «Աստվածը» սպառողն է, ընթերցողն է, պատվիրատուն է: Ունենալով հզոր հրատարակչություն, նորարարություններ՝ երբ մենք ուսումնասիրում ենք պատվիրատուի խնդիրը, ցանկությունը, հնարավոր է, որ իր ցանկացածը տպագրենք արտասահմանում կամ  մրցակից հրատարակչությունում, քանի որ որակային, գնային առումով իրեն այդպես է հարմար: Գործի գլխում կանգնած է այն մարդն, ով սպառում է, ով պատվիրում է: Նույնն էլ կազմակերպության ներսում է, կապ չունի՝ ինչքան էլ թանկ ներդրում անենք տեխնիկայի համար, մեզ համար ամենա-ամենակարևորը մարդն է:

-Անտարեսի մարքեթինգային նշաձողը ո՞րն է՝ լոգոն, տառատեսակը, ո՞րն է մնացել անփոփոխ երկար տարիներ:

-Անունն է անփոփոխ, լոգոն ձևափոխվել է, գունավոր տառերով Անտարես էր գրված: Բողոքներ ունեինք անվան հետ կապված, անտառի հետ էին կապում՝ չիմանալով գերաստղի մասին, այժմ հասանք նրան, որ շատ ժամանակ լոգոտիպից անունն էլ ենք հանում, քանի որ լոգոտիպը ճանաչված է, բրենդ է: Անտարեսի գրքի կազմը սկսում է լոգոտիպ տեղադրելուց, տեղադրում ենք, հետո մնացածը կառուցում ենք, քանի որ մեր ընթերցողը վստահում է այդ լոգոտիպին, և նա շատ ժամանակ չիմանալով գրքից, գրքի բովանդակությունից, ուղղակի վստահում է լոգոտիպին և չի խաբվում:Գիրք կարդացողը միշտ էլ ղեկավարում է հեռուստադիտողին. Արմեն Մարտիրոսյան Այսօր հայաստանյան գրական շուկայի խնդիրներից մեկն էլ այն է, թե ինչ ես փոխանցում ընթերցողին, օրինակ՝ շուկայում կա մինչև 10-ը տարբեր թարգմանությամբ «Փոքրիկ իշխան», բայց թե ի՞նչ ես ուզել փոխանցել, սա է կարևորը: Եվս մեկ օրինակ բերեմ՝ Անտարեսի տպագրած մաթեմատիկայի գրքով սովորած երեխան վարկի տակ չի մնա հաստատ, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր գրքերով անցած երեխաները, որպես կանոն, կյանքի նկատմամբ խնդիրները կարողանում են լուծել, այսինքն՝ մեր գրքերը կյանքի համար գործիքներ են:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Ինչպե՞ս է ճիշտ նեյմինգն օգնելու ներկայանալ միջազգային շուկայում. Արամ Նիկոլյան
Երբ լոգոն մարքեթինգային լուծում է ստացել, զարդերը՝ ստեղծագործական. Հերմինե Ասլանյան

Առնչվող գրառումներ

Երբ արհեստն ու արվեստը պապիկից թոռ սինթեզվում են բիզնեսում. Արմեն Դավթյան