Ինչպե՞ս շենքի հարուստ նախապատմությունը դարձնել մարքեթինգային ռազմավարության հիմք. Ոստան
Ինչպե՞ս շենքի հարուստ նախապատմությունը դարձնել մարքեթինգային ռազմավարության հիմք. Ոստան

Ինչպե՞ս շենքի հարուստ նախապատմությունը դարձնել մարքեթինգային ռազմավարության հիմք. Ոստան

MBG Hospitality ընկերության կրեատիվ և PR մենեջեր Աննա Սալոմե

«Եղիազարյանի տան շինարարությունն առաջ է գնում. շուտով առաջին հարկը պատրաստ կլինի։ Հիանալի տուն է ստացվում»,- 1904 թ. իր նամակներից մեկում ներկայիս Աբովյան 8 հասցեում գտնվող շենքի մասին գրել է դրա ճարտարապետ Վասիլի Միրզոյանը։ Շենքն արդեն 135 տարեկան է, այն պատկանում էր Քաղաքային դումայի պատգամավոր, հասարակական գործիչ, վաճառական Բարսեղ Եղիազարյանին: Վերջինիս ժառանգները առաջին աշխարհամարտի տարիներին տան երկրորդ հարկը զիջել են բարեգործական ընկերության անվան տակ հիմնված Հայկական հիվանդանոցին՝ նախատեսված վիրավոր զինվորների համար: Շենքի փոքր պաշտգամբից էլ ավելի ուշ բոլշևիկյան հռետորները հայտնել են Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման լուրը:

Չէ, այդ հասցեում թանգարան մի փնտրեք, այնտեղ դուք կարող եք սուրճ խմել, հաճելի ժամանակ անցկացնել ընկերների հետ:

Ինչպե՞ս շենքի հարուստ նախապատմությունը դարձնել մարքեթինգային ռազմավարության հիմք. ՈստանԱյս դուռը շենքի ամենահին ու ճանաչելի մասն է, որն այժմ բացվում է դեպի Ոստան ռեստորան, որը գործում է 2017 թվականից: Իսկ թե ինչպես շենքի հարուստ նախապատմությունը դարձնել մարքեթինգային ռազմավարության հիմք, ինչպես փոխանցել շինության էներգետիկան և ճիշտ վաճառել միջավայրը պատմել է MBG Hospitality ընկերության կրեատիվ և PR մենեջեր Աննա Սալոմեն:

Շենքի պատմականությունը որպես այցեքարտ

-Շենքի պատմականության վրա շեշտադրում նոր ենք սկսել անել` արխիվներից պեղելով ու ստանալով շատ արժեքավոր ինֆորմացիա, որն էլ պատրաստվում ենք ներկայացնել տարբեր ուղղություններով: Նախ՝ լինելու է ինֆոգրաֆիկա, որը ինֆորմացիան հասանելի դարձնելու ամենահեշտ գործիքն է՝ հատկապես սոցիալական ցանցերում։ Ունենալու ենք նաև ուղեցույցային տպագիր տարբերակ, որոնք կուղղորդեն հատկապես զբոսաշրջիկներին։ Ինչպե՞ս շենքի հարուստ նախապատմությունը դարձնել մարքեթինգային ռազմավարության հիմք. ՈստանՄինչ օրս շահագործման չի ենթարկվել պատմական պաշտգամբը․ հիմա թույլ ենք տալու հաճախորդներն այստեղ գոնե սուրճ խմելու հնարավորություն ունենան։ Ճաշել սկզբունքորեն չի կարելի, որովհետև դեպի Աբովյան փողոց նայող պաշտգամբ է, և եթե, օրինակ, պատառաքաղ ընկնի, բավականին խնդրահարույց կլինի: Միաժամանակ չի կարելի նստել ու երկար մնալ, որպեսզի բոլորն ունենան օգտվելու հնարավորություն: Մենք հատուկ առաջարկ ենք մտածում, որ կարողանան, օրինակ, 2 ժամով ամրագրել՝ սուրճ խմելու։  Մենք սրտացավորեն ամբողջ շեշտը դնում ենք պատմականության, համեղ խոհանոցի ու տեղի բացառիկ էներգետիկայի վրա, բայց այս սեզոնին բացօթյա հատվածը՝ Երևանյան բակը, նույնքան մրցունակ է դարձել: Ինչպե՞ս շենքի հարուստ նախապատմությունը դարձնել մարքեթինգային ռազմավարության հիմք. ՈստանՈրովհետև վերը թվարկվածը նպաստում է, որ հաճախորդին բերես հասցնես շենք, բայց դրանից հետո մեծ հաշվով անում է ծածկապատշգամբը՝ վերանդան: Ոստանի բացօթյա հատվածը կառուցել ենք այս ամառ՝ պահպանելով ճարտարապետական լուծումները, որոնք նույնպես յուրօրինակ են։ Շատերին կանչում է նաև ռեստորանի ներսում աճած թթենին։ Պատմականության վրա շեշտադրումը երևում է անգամ ճաշացանկում, Ոստանում կարող եք գտնել, օրինակ, Արգիշտի թագավորի սիրած ուտեստը։ Հիմա մշակում ենք դրանց՝ թագավորին վայել մատուցման ձևը։

Ոստանի դուռը բրենդբուքի կարևոր մաս

-Բրենդինգի առումով էլ ամբողջ շեշտը պատմականության վրա է։ Ոստանի դուռը Ոստանի բանալին է և նույնականացումն ապահովող, ճանաչելի դարձնող առաջին միավորն է։ Ոստանի դռանն ընդհանրապես ձեռք չենք տվել, ոչ էլ նորոգվել է․ այն բավականին հին է՝ շենքի ամենահին ատրիբուտն է։ Բրենդբուքի նախշը կառուցվել է դռան զարդանախշերը վերականգնելով: Երբ, օրինակ, ֆեյսբուքում հայտարարություն ենք անում, դռան նկարն արդեն բավական է, որ այն ճանաչելի լինի:

Տարբերվող մոտեցում սպասարկման մեջ

-Սպասարկման և բիզնես մշակույթի տեսանկյունից մենք խիստ կարգուկանոն չհանդուրժող ընկերություն ենք, մեր ընկերության բոլոր աշխատակիցներն իրենց հաստիքներում ազատ են ստեղծագործական մոտեցում ցույց տալ խնդրին: Մեզ մոտ դա սկզբունքային է: Մեր ռեստորաններում մատուցողը կարող է թեթև հաճոյախոսել, կատակել և այլն, ինչը շատ այլ հայկական ռեստորաններում արգելված է։

Social marketing և ճանաչելիություն

-Ոստանի մասին բերնեբերան են իմանում և՛ Հայաստանի հյուրերը, և՛ զբոսաշրջիկները: Ֆեյսբուքով մենք գրագետ ՍՄՄ ենք անում, նաև աշխատում է TripAdvisor-ը, բայց կարծում եմ՝ Ոստանի հաջողությունն է այն, որ մարդիկ իրար պատմում են, թե ինչ հրաշալի է այստեղ, խորհուրդ են տալիս անպայման այցելել։ Քանի որ ամբողջ շեշտը դրել ենք էներգիան փոխանցելու, միջավայրը վաճառելու վրա, մեծ հաշվով, բերնեբերան մարքեթինգն է աշխատում:

Fail՝ Ոստանի պատմությունից

-Մայիսի 15-ին պլանավորել էինք նշել Summer Season opening` ծածկապատշգամբի՝ վերանդայի  բացումը, բայց այն ամբողջությամբ պատրաստ չէր, միայն մի հատվածի կառուցումն էր ավարտված։ Ժամանակագրությունը չխախտելու համար կիսակառույց հատվածը գորգերով փակեցինք և իվենթն, իհարկե, արեցինք։

Այսինքն՝ շինարարական աշխատանքների և մարքեթինգային պլանների վերջնաժամկետները չէին համընկել։ Իսկ մեսիջը, որ ռեստորանի բացօթյա հատվածն արդեն գործում է, պետք էր տալ, որովհետև վերանդան աշխատելու էր ամռանը։

Եվ դա, կարծում եմ շնորհիվ գրագետ աշխատանքի, մեզ լավագույնս հաջողվեց:

Հեղինակ` Ժաննա Ավագյան

 

Բիզնեսը մարզերում․ փոքր տարածքից՝ բոհեմյան միջավայր․ «Բոհեմ արվեստանոց-թեյարան». Գոհար Մնացականյան
Նվազագույնը 60 ժամ յուրաքանչյուր ակնոցի համար. հայկական Twinz բրենդի հաջողության գաղտնիքը

Առնչվող գրառումներ

Լոգոն ու անունը մտածել ենք միանգամից ու հենց առաջին ամսում վաճառք ենք ունեցել. Գոհար Նալբանդյան