Starbucks-ի պատմությունը սիրո մասին է…
Starbucks-ի ստեղծման պատմությունը սովորեցնում է՝ մինչև հարստանալը, պետք է սիրահարվել: Ընկերությունը ստեղծվել է 1971 թվականին 3 ընկերոջ՝
անգլերենի ուսուցչի, պատմության ուսուցչի և գրողի կողմից, որոնք հիմնած ընկերությունը կոչել են Գերման Մերվինի «Մոբի Դիք» վեպի հերոսներից մեկի՝ կապիտանի օգնական Սթարբեքի անունով, շարունակելով ծովային թեման՝ ընկերության լոգոտիպը դարձնում են ծովային ջրահարսը: Starbucks-ի հաջողությունն ու ճանաչելիությունը, սակայն, Հովարդ Շուլցին է պատկանում, ով լինելով ընկերության աշխատակից՝ այնուհետև գնում է ընկերությունը և հաջողության հասցնում:
Առանձնացնենք 10 հետաքրքիր փաստ Starbucks-ի մասին.
- Starbucks-ի մեկ բաժակ սուրճը դոլարով ամենաթանկն է վաճառվում Չինաստանում, իսկ ամենաէժանը՝ Մումբայում (Բամբեյ):
- ԱՄՆ-ից դուրս առաջին խանութ-սրճարանը Ճապոնիայում է բացվել:
- Starbucks-ի գլխավոր մրցակիցները MacDonald’s-ն ու Dunkin Dounts-ն են:
- Աշխարհում գրեթե 24.000 Starbucks կա:
- Starbucks-ի ամերիկյան մի քանի խանութ-սրճարանից այցելուները կարող են գնել նաև գինի կամ գարեջուր:
- Մի քանի երկրներում ընկերությունը ստիպված է եղել փակել առևտրային կետերը տեղական շուկային չհամապատասխանելու պատճառով: Ընկերությունը փակել է իր բոլոր խանութները Իսրաելում և Չինաստանում:
- Starbucks Ռուսաստանում բացվել է 2007 թվականին, իսկ Սանկտ Պետերբուգում` 2012-ին:
- Starbucks կգտնվի աշխարհի գրեթե 73 պետությունում:
- Գոյություն ունի Starbucks-ի ցուցանիշ:
- Հայստանում Starbucks, ցավոք, դեռ չկա:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան