Արդյո՞ք մարքեթինգը դեր ունի պետական կառավարման օղակներում. Հովհաննես Թովմասյան
Արդյո՞ք մարքեթինգը դեր ունի պետական կառավարման օղակներում. Հովհաննես Թովմասյան

Արդյո՞ք մարքեթինգը դեր ունի պետական կառավարման օղակներում. Հովհաննես Թովմասյան

Մարքեթինգային փորձագետ և պրոդյուսեր Հովհաննես Թովմասյան

Պետական կառավարման օղակներում մարքեթինգի դերի մասին զրուցել ենք մարքեթոլոգ Հովհաննես Թովմասյանի հետ: Նա ասում է, որ պետական կառավարման օղակներում մարքեթինգի մասին շատ քիչ է արծածվում. «Իմ խորին համոզումներից մեկն այն է, որ վերջին ժամանակաշրջանում շատ է խոսվում այն մասին, որ պետական աշխատանքն այդքան էլ հրապուրիչ չէ մասնավոր սեկտորի հետ համեմատած, քանի որ քիչ է վարձատրվում, բայց այդ մոտեցումը համարում եմ սխալ, քանի որ այստեղ ոչ միայն ֆինանսների հարց է, այլ պարզապես այստեղ մոտեցումն է այլ՝ որակավորված մասնագետները լիարժեք չեն կարող այնտեղ իրենց հնարավորությունները ռեալիզացնել, այդ իսկ պատճառով բարձրակարգ մասնագետներերին հետաքրքիր չէ պետական օղակներում աշխատելը: Պետական կառավարման գրեթե բոլոր օղակներում բացակայում են կամ շատ քիչ են մարդիկ, ովքեր տիրապետում են մարքեթինգին՝ որպես գիտության կամ ռազմավարական ուղության, նրանք զինված չեն այդ գիտելիքներով և պրակտիկայով, այսինքն՝ եթե տնտեսագետ է, ուրեմն տնտեսագետ է, եթե ֆինանսիստ է, ապա ֆինանսիստ է, եթե իրավաբան է, ապա իրավաբան է, և չկա շուկայական հարաբերությունների հստակ մոտեցում՝ հիմնված մարքեթինգային բազայի վրա: Պետական գործիչները, որոնք իրականացնում են որոշակի ուսումնասիրություններ, այնուհետև, հիմնվելով այդ ուսումնասիրությունների վրա՝ կայացնում են որոշումներ, նախանշում են երկրի զարգացումը հաշվի չառնելով հենց մարքեթինգային դրույթները` տանուլ են տալիս ծրագրերի ավարտական փուլը, չեն ստանում հանրության կողմից արված աշխատանքին համապատասխան գնահատական: Ինձ թվում է, որ արդեն ժամանակն է մարքեթինգը՝ որպես ինստիտուցիոնալ գիտելիք, որպես առարկայական, պրակտիկ գիտության մի ուղղություն, դարձնել նրանց առօրյայի ուսուցանվող առարկաներից մեկը: Գիտակցելով մարքեթինգի կարևորությունը՝ մասնավոր սեկտորի նախագծերը հիմնականում հաջողված են, քանի որ նրանք օգտագործում են մարքեթինգի գրեթե բոլոր ուղղությունները: Կայացած բիզնես-մոդելների և հաջողված “քեյսերի” մեխանիզմների կիրառմամբ դառնում են հաջողակ ընկերություններ: Կարծում եմ, որ ժամանակն է մարքեթինգային դրույթները ամբողջությամբ ինտեգրել կառավարության որոշ օղակներ՝ ընդհուպ մինչև ՊՆ»:

Արդյո՞ք մարքեթինգը դեր ունի պետական կառավարման օղակներում. Հովհաննես ԹովմասյանՄասնագետն օրիանկներ է բերում, որ Հայստանում այսօր մարքեթինգը որոշ կազմակերպությունների մոտ ասոցացվում է սոցիալական մեդիայի (ֆեյսբուքյան էջ վարելու) կամ գովազդային դրույթների հետ, սակայն, նաև հակադարձում է, որ աստիճանաբար այդ մոտեցումը կոտրվում է և, որ ընկերություններն արդեն հասկանում են իրական մարքեթինգի իրական դերը, որը ոչ միայն ընթացիկ աշխատանքների սպասարկման հետ է կապված, այլ առհասարակ, ցանկացած գործառույթ պլանավորելու, ռազմավարություն մշակելու հետ: Թովմասյանն ասում է. «Քանի որ շատ մոդայիկ է դարձել հասարակայնության հետ կապերի ուղղությունը, PR հասկացողությունը, ես ուրախ եմ ու կողմ եմ նման տենդենցին, քանի որ ժամանակն աստիճանաբար նույնիսկ թերի մասնագետներին կբերի ակադեմիական դաշտ: Մարքեթինգն աստիճանաբար կարևորվում է, կարծում եմ, որ որևիցե մեկին այսօր պաշտոնի կամ ոլորտ վստահելիս կամ առհասարակ կադրային քաղաքականություն վարելիս, պետք է հաշվի առնել, թե արդյո՞ք այդտեղ ներգրավված են մասնագետներ, որոնք իսկապես գիտեն, թե ինչ է շուկայական հարաբերությունը, ինչ է մարքեթինգը, ինչ է հասարակայնության հետ կապերը: Ու կարևորն իմանան դրա մասին ոչ թե մի քանի հոդվածներից, այլ իսկապես ունենան գիտելիք, բազա, դրական փորձ: Մարքեթինգը մի այնպիսի շնչող ոլորտ է, որ անընդմեջ նորամուծություններ են ի հայտ գալիս, համաշխարհային տնտեսությունն է փոխվում, մոտեցումներն են փոխվում, տարբեր երկրների ռազմավարական տեսակետից դրույթներն են փոխվում, և անհնար է ուղղակի անտեսել այդ արդիականացումները, պետք է լինել տեղեկացված և հետևողական»:

Արդյո՞ք մարքեթինգը դեր ունի պետական կառավարման օղակներում. Հովհաննես Թովմասյան

Մասնագետը համոզված է, որ մարդը կարող է լավ տնտեսագետ լինել, բայց եթե չտիրապետի մարքեթինգի դրույթներին, ապա շատ դժվար կլինի իր գիտելիքներն օգտագործել ի նպաստ տվյալ օղակի, իրականում մարքեթինգի ոլորտի լավ մասնագետը տարբեր գիտելիքների համադրությամբ օժտված անձն է, որը շատ լավ պատկերացում ունի, թե ինչ է տնտեսությունը, ֆինանսական աշխարհը, IT ոլորտը, սպսարկման ոլորտը, կառավարման մեխանիզմները, հետազոտությունը, ստատիստիկան:

Արդյո՞ք մարքեթինգը դեր ունի պետական կառավարման օղակներում. Հովհաննես Թովմասյան

Նա պնդում է, որ մարքեթինգը շուկայական հարաբերություն է, այսօր չտիրապետել մարքեթինգային գիտելիքների, նշանակում է կիսով չափ տիրապետել նույնիսկ իրենց մասնագիտական ոլորտը. «Եթե խոսենք ատամնաբույժի մասին, ով գերազանց մասնագետ է, բայց չուսումնասիրի, չտեղեկանա ու չտիրապետի նոր նյութերի, սարքավորումների, մեթոդների վերաբերյալ ինֆորմացիային, նա առաջխաղացում չի ունենա, նա պետք է հասկանա, որ իր ոլորտում իր զարգացումն ապահովում է միայն մեկ գիտություն և դա մարքեթինգն է: Եթե օրինակը բերում ենք ատամնաբույժի վրա, պատկերացրե՛ք, այս նույն օրինակը տրանսֆորմացնենք, վերագրենք կառավարության կամ պետական օղակի համար: Վերջերս Երևանի քաղաքապետարանը մի շատ հետաքրքիր նախաձեռնություն էր իրականացրել, հրավիրել էր տարբեր թատրոնների, թանգարանների տնօրեններին մարքեթինգի որոշակի դրույթների հետ ծանոթացնելու, բայց ես այնտեղ մարքեթինգի իրական մասնագետ չտեսա, որը ոչ միայն վերացական խորհուրդներ չէր տա, այլ տեղում կառուցողական առաջարկ կաներ: Այսինքն՝ մի կառավարող պետական օղակի կողմից փորձն արվել էր մարքեթինգի ինտեգրման հարցում, սակայն, ոչ լիարժեք: Միգուցե ինչպես միշտ ժամանակը ամենը կդնի իր տեղը, բայց ցավոք, այն ոչ ի օգուտ մեզ է»:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Ինչպես անել, որ սոցցանցերն օգուտ բերեն ձեր բիզնեսին. Դիանա Ավետյան
Այն, ինչ չգիտես Starbucks-ի մասին

Առնչվող գրառումներ

Մարքեթինգային քայլեր, որոնք օգնել են Starbucks-ին գրավել համաշխարհային շուկան