Հայաստանը որպես շուկա դիտարկելը սխալ է, Հայաստանը վայր է, որտեղ պետք է ստեղծել, իսկ վաճառքն իրականացնել դրսում. Լիլիթ Մելիքյան
Հայաստանը որպես շուկա դիտարկելը սխալ է, Հայաստանը վայր է, որտեղ պետք է ստեղծել, իսկ վաճառքն իրականացնել դրսում. Լիլիթ Մելիքյան

Հայաստանը որպես շուկա դիտարկելը սխալ է, Հայաստանը վայր է, որտեղ պետք է ստեղծել, իսկ վաճառքն իրականացնել դրսում. Լիլիթ Մելիքյան

«Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյան

-Եթե մարքեթինգից ենք խոսելու ու հաջողված բիզնեսներից, ուրեմն ասեմ, որ «Տարազ Արթ» բրենդի հիմնադիրն եմ և մարդ, որը հիմա հիմնադրում է իր երկրորդ բրենդը «Նոտեքս» անվանումով, այժմ գրանցման փուլում  է:

-Դա նշանակում է, որ «Տերյան» մշակութային կենտրոնը մարքեթինգից դո՞ւրս է գործում, ստեղծվելուց ի՞նչ նպատակ էր հետապնդում:

-Երբ ստեղծվեց «Տերյան» մշակութային կենտրոնը, ես բացարձակ նպատակ չէի դրել իմ առջև, քանի որ երիտասարդ, «ամբիցիոզ» անձնավորություն էի, և երևի ուզում էի մնացած հայ «ամբիցիոզների» նման զբաղված երևալ: Զբաղված էի միջոցառումներ ստեղծելով, մարդկանց միախմբելով, մշակույթի մասին խոսելով, Տերյան փառաբանելով, Տերյան ուսումնասիրելով և այլն, երբ կենտրոնը ստեղծել ենք, բացարձակ չեք պատկերացրել, որ այս ուղին կընտրենք և կգանք բիզնես տիրույթ, մեր ճանապարհը բացարձակ չենք պատկերացրել: Ես եկել եմ կենտրոն կազմակերպության հիմնադիր տերյանագետի հրավերով՝ որպես գործադիր-տնօրեն: Տերյան մշակութային կենտրոնը եղել է ՀԿ, որի նպատակն է եղել ազգային մշակույթը, գրական ոլորտը, Տերյանը, նրա ժառանգությունն ուսումնասիրելը, հայ մարդու մեջ սիրելի, ճանաչելի և կարևոր դարձնելը. սա եղել է կենտրոնի սկիզբը:Հայաստանը որպես շուկա դիտարկելը սխալ է, Հայաստանը վայր է, որտեղ պետք է ստեղծել, իսկ վաճառքն իրականացնել դրսում. Լիլիթ Մելիքյան

Իսկ Ձեր նպատակը ո՞րն էր:

-Իմ նպատակը չի եղել, այն ինչով ես հիմա զբաղված եմ, պարզապես նկարիչ- դիզայներ լինելով՝ չէի կարող սահմանափակվել մի քանի միջոցառումներով, ավելին պիտի անեի և բնականաբար գալով կենտրոն՝ իմ սիրելի նախաձեռնություններն եմ բերել տիրույթ և սկսել եմ դրանք զարգացնել: Արել եմ ենթագիտակցորեն, ներքին զգացումով, ինչն ուրիշներն անում են՝ հավելյալ ուսումնական կուրսեր անցնելով: Հիմա էլ եմ անում ենթագիտակցորեն: Ես անում եմ իմ գործը, որն ինձ բերում է առաջարկներ, պատվերներ, մարդիկ, հանդիպումներ, միջոցառումներ, որոնց ժամանակ ստեղծվում է այն, ինչ հետո սիրելի է դառնում, տեսանելի ու շոշափելի:Հայաստանը որպես շուկա դիտարկելը սխալ է, Հայաստանը վայր է, որտեղ պետք է ստեղծել, իսկ վաճառքն իրականացնել դրսում. Լիլիթ Մելիքյան

Առանց մարքեթինգային լուծումների՞:

-Մենք նոր ենք նպատակ դրել, 17 տարեկան ենք, բայց այ հենց հիմա է, որ ես հստակ գիտեմ՝ թե ուր եմ գնում, մենք եկանք հասանք նրան, որ դարձանք փոքրիկ մշակութային կենտրոն, որը ստեղծել է ազգային մշակույթի նկատմամբ սեր և ամենակրևորն՝ արտադրանք, այսինքն՝ բացի գաղափարից, մենք եկանք հասանք նրան, որ հասկացանք՝  մենք ունակ ենք շոշափելի արտադրանք ստեղծելու: Ես ոչ մի բան չեմ արել, ազնիվ խոսք եմ ասում, ես ուղղակի զբաղվել եմ իմ սիրած գործով, ուղղակի զբաղվել եմ հոբբիի մակարդակով, պարզապես իմ սիրած բանն էի անում, սիրում եմ ազգային հագուստ և նրա ոճաորված ամեն ինչը, ես սիրում եմ գորգանախշը:  Փորձառու մարքեթինգի մեր երազած մասնագետն ունենալու համար գումար է անհրաժեշտ, մենք դեռ չունենք այդ գումարը, էլի շատ բաների մասին ենք երազել, որոնց գումարը չենք ունեցել, սակայն, գտնվել են մարդիկ, որոնք օգնել են բոլորովին անվճար: Այո, փնտրում եմ մարքեթինգի այն մասնագետին, ով կասի՝ «Տերյան» մշակութային կենտրոնը լավ բան է անում, օգնեմ ավելի ճիշտ ճանապարհով գնա: Ի վերջո՝ մարքեթինգը նոր մասնագիտություն է, որի արդյունքում չկա մեր երազած մասնագետը, չէ, սխալվում եմ, միգուցե և կա, բայց ես չեմ ճանաչում, չեմ գտնում:Հայաստանը որպես շուկա դիտարկելը սխալ է, Հայաստանը վայր է, որտեղ պետք է ստեղծել, իսկ վաճառքն իրականացնել դրսում. Լիլիթ Մելիքյան

-Այս տեխնոլոգիական աշխարհում ինպե՞ս եք իրականացնում պրոպագանդան:

-Ինչքան էլ ես չեմ հավանում, բայց թիմը բացել է ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր, որտեղ ակտիվ ենք, այսօր սոցիալական մեդիան պրոպագանդայի լավագույն տարբերակն է, աշխատող է: Մեզ ճանաչում են մեկը մյուսին պատմելու տարբերակով: Մեզ մոտ այժմ գալիս են այնպիսի մարդիկ, որոնց երազեի էլ, չէի գտնի: Որպես ղեկավար՝ մտածում եմ, որ պետք է պրոպագանդել այնքան, ինչքան կհասցնես սպասարկել պրոպագանդայից հետո: Ունենք  կամավորական ջոկատ, որը ամեն տեղ մեզ հետ է, նրանք կամավորներ են, որոնք տարբեր ֆեստերում հագուստի ցուցադրության մեջ են ներգրավվում որպես մոդելներ, կամավորներ են, որոնք մեր փիարն են անում ամենուրեք, նրանք մեր բալիկներն են, մեր թիմի մասը: Ես կարծում եմ, որ Հայաստանը որպես շուկա դիտարկելը սխալ է, Հայաստանը վայր է, որտեղ պետք է ստեղծել, իսկ վաճառքն՝ իրականացնել դրսում: Իրականում մենք ակնկալում ենք դառնալ լուրջ made in Armenia, լուրջ հայկականը պրոպագանդող միջազգային բրենդ. սա է մեր նպատակը՝ լինել բարձր հարթակներում, մեծ նախագծերում ՝ ներկայացնելով հայկական զարդանախշը, ասեղնագործությունը, հայկական արտադրանքը, սա մի 40 տարվա ճանապարհ է, կարող է կյանքս չհերիքի, բայց ուրախությամբ եմ ասում, որ մեզ շատ են սիրում, սիրելի ենք:

Հեղինակ` Մարինե Գասպարյան

Այսօր ի՞նչն է արդիական մարքեթինգում. Սեդա Վարդանյան
Մի քանի բրենդ` մեկ խանութում. We Make-ի մարքեթինգային ռազմավարությունը

Առնչվող գրառումներ

Բիզնես սահմանամերձ համայնքում հնարավոր է. սենյակ, որտեղ ապակին կյանք է ստանում. Նունե Ազիզյան