Այն, ինչ չգիտես Բարբիի մասին
Այն, ինչ չգիտես Բարբիի մասին

Այն, ինչ չգիտես Բարբիի մասին

Այս տարի լրացել է Բարբի տիկնիկի ստեղծման 60 տարին: Իր պատմության ընթացքում պլաստմասե տիկնիկը կարողացել է դառնալ աշխարհահռչակ և տարաձայնությունների օբյեկտ:

Մի քանի փաստ նրա պատմությունից.

1. Բարբին ծնվել է 1959 թ. Մարտի 9-ին, նրա ամբողջական անունը Բարբարա Միլլիսենթ Ռոբերթս է (Barbara Millicent Roberts): Հեղինակներից՝ Ռութ Հենդլերը տիկնիկին անվանել է իր դստեր՝ Բարբարայի պատվին:

 

Այն, ինչ չգիտես Բարբիի մասին

2. Բարբին երբեք միայնակ չի եղել, 1961 թվականին նրա կողքին հայտնվել է Քենը, Ռութը նրան անվանել է իր տղայի պատվին:

3. Յուրաքանչյուր նոր Բարբիի հետ թողարկվում է այն ամենն, ինչ նրան պետք կգա կյանքում՝ տուն, մեքենա, կահույք, հագուստ, կենդանի, բոյֆրենդ: Մարքեթոլոգները լավ գիտեն ժամանակի պահանջներն ու կարողանում են դրանք օգտագործել:

Այն, ինչ չգիտես Բարբիի մասին

4. 1959 թվականին արտադրված առաջին տիկնիկներից մեկը վերջերս վաճառվել է 10.000 դոլարով:

5. Բարբիի արտաքինը բավական հաճախ է փոխվել: Տիկնիկի կյանքի առաջին 20 տարվա ընթացքում մազերի մի քանի կտրվածք է փոխվել, շրթներկի գույնն ավելի է բացացել, փոխվել է հոնքերի ձևը, դիմահարդարման ձևն ու դեմքի ձևը:

6. Տարիների ընթացքում հայտնվել են թխամաշկ Բարբի, ասիացի, ճապոնացի, մուսուլման: Տիկնիկը հասցրել է ներկայացնել ավելի քան 45 տարբեր ազգությունների:

Այն, ինչ չգիտես Բարբիի մասինԱյն, ինչ չգիտես Բարբիի մասին

 

6. Բարբիի կյանքում ոչ հաճելի պահեր էլ են եղել: 90-ականներին արտադրվել է տիկնիկ, որը կարողացել է արտաբերել մի քանի արտահայտություն, սակայն, հիմարիկի տպավորություն է թողել, որը չի ընդուվել հանրության կողմից:

7. Բարբիի պատմության մեջ  հաջորդ տխուր պահը կապված է նրանց հետ, որոնք ամբողջ ժամանակը տարբեր դիետաների ու վիրահատությունների միջոցով փորձել են նմանվել տիկնիկին և ձեռք բերել հիվանդություններ: Բարբիի հեղինակները հաճախ են մեղադրվել աշխարհին արհեստական գեղեցկություն ցույց տալու մեջ: Այդուհանդերձ, Բարբին դարձել է էտալոն:

Այն, ինչ չգիտես Բարբիի մասին

8. Սինդի Ջեքսոնը հայտնի է դարձել իր 55 վիրահատությունների, Բարբի տիկնիկին նմանվելու մոլուցքի արդյունքում:

9. 1985 թվականին փոփ-արթ ժանրում հայտնի ժամանակակից նկարիչ Էնդի Ուորխոլը ստեղծել է Բարբիի դիմանկարը: Տիկնիկը միակն է, որի դիմանկարը ստեղծել են նկարիչները, Մադամ Տյուսոյի թանգարանի միակ խաղալիք-ցուցանմուշն է: 1976 թ. ԱՄՆ-ի անկախության 200-ամյակին Բարբիին տեղադրել են ժամանակի պարկուճում, որը կբացվի 2076 թվականին:

Այն, ինչ չգիտես Բարբիի մասին

10. Հայտնի է դարձել, թե ով է մարմնավորելու Բարբի տիկնիկին Warner Bros կինոընկերության ֆիլմում, նա 28-ամյա ավստրալիացի դերասանուհի Margot Robbie -ն է, որին կինոսերները ճանաչում են «Ուոլ սթրիթի գայլը», «Տարզան. Լեգենդ», և այլն ֆիլմերից… ֆիլմի սցենարը գաղտնի է պահվում, սպասվում է, որ ֆիլմը նախագծի կդրվի 2020 թվականին:

Այն, ինչ չգիտես Բարբիի մասին

11. Բարբին ունի Instagram-ի էջ, որի հետևորդները 2 միլիոն են:

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Գնային քաղաքականություն. ինչպե՞ս են թվերը ստիպում գնում կատարել
Այն, ինչ չգիտես Disney-ի մասին

Առնչվող գրառումներ

Նեյրոմարքեթինգը ռեստորաններում. ինչպե՞ս ազդել ճաշատեսակի ընտրության վրա