Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց
Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց

Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց

Թվային մարքեթինգի մասնագետ Գայանե Մելքումյան

Փոքր և միջին բիզնեսների 81%-ը ներկա է սոցիալական հարթակներում:

Եթե մտածենք հաճախորդների գործունեության և առօրյայի մասին, ապա կարող ենք տեսնել, որ նրանք օրվա որոշակի ժամանակահատված անցկացնում են սոցիալական ցանցերում։ Ըստ հետազոտությունների, միջինում մենք մեր կյանքի 5 տարին և 3 ամիսը ծախսում ենք սոցիալական ցանցերում, իսկ օրական 116 րոպե են ծախսում համացանցում։

Թեև ամբողջ աշխարհում օգտագործում են բազմաթիվ սոցիալական հարթակներ, Հայաստանում ակտիվ գործածվում են հատկապես Facebook-ն ու Instagram-ը։ Facebook-ն այսօր ամբողջ աշխարհում ունի ամսական 2,3 մլն. ակտիվ օգտատերեր (MAU)։

Այս նյութում, հատկապես կխոսեմ ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերի, ֆորմատների և տեսակների մասին։

Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց

Ըստ Alexa և SimilarWeb կայքերի, ֆեյսբուքը Google-ից հետո ամենաշատ այցելվող կայքն է, որն այժմ փոխարինում է Youtube-ին։

Ֆեյսբուքի գովազդի դիտորդների 35%-ը 25 տարեկանից ցածր տարիք ունի։

Ֆեյսբուքյան գովազդի ներգրավածության մակարդակը միջինում 3․91% է

Նախքան ֆեյսբուքյան գովազդների ձևաչափերին անցնելը, կցանկանամ խոսել ֆեյսբուքյան գովազդի նպատաների և տեսակների մասին։

Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց

Նպատակները

Ֆեյսբուքն առաջարկում է 11 նպատակային գովազդի եղանակներ, որոնք իրենց հերթին բաժանվում են 3 կատեգորիաների։

Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց
  • Իրազեկում (Awareness): Գովազդի այս տեսակի նպատակն է Ձեր ապրանքի կամ ծառայության հանդեպ հետաքրքրություն առաջացնելը
  • Քննարկում (Consideration): Այս գովազդի տեսակը մարդկանց շահագրգռում է փնտրել հավելյալ տեղեկատվություն ձեր բիզնեսի մասին։
  • Փոխարկում (Conversion): Այս գովազդի նպատակն է ձեր ծառայությամբ կամ ապրանքով հետաքրքրված մարդկանց դրդել գնման գործողության։

Խոսեմ գովազդի ամենատարածված կատեգորիաների մասին

Ներգրավող գովազդ /Post engagement/։ Սա մտնում է «իրազեկում » գովազդի տեսակի մեջ, որն իր հերթին բաժանվում է 3 տարբեր կատեգորիաների․

Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց
  • Post engagement
  • Page like
  • Event responses

Ներգրավող գովազդի տեսակով հնարավոր է ձեռք բերել շատ հավանումներ, էջի լայքեր, մեկնաբանություններ, Share-ներ։ Այս դեպքում չափելի է մեկ ներգրավածության արժեքը (CPE)-ն:

Գովազդի տեսակները կամ կրեատիվները Facebook-ում

Ֆեյսբուքն առաջարկում է 5 տարբեր գովազդի տեսակներ։ Սրանց մասնագիտական լեզվով նաև կարելի է կոչել կրեատիվներ։

Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց
  • Կարուսել (Carousel): Ստեղծել 2-ից մինչ 10 նկար պարունակող, մեկը մյուսից հետո անցում կատարող նկարներ կամ վիդեոներ։
  • Նկար (Single image): Կարող եք ստեղծել մինչև 7 նկարի տարբերակից բաղկացած գովազդներ։
  • Վիդեո (Single video): Ստեղծեք գովազդներ մեկ վիդեյից կազմված
  • Սլայդշոու (Slideshow): Ստեղծեք մինչև 10 նկարից բաղկացած գովազդներ սլայդների տեսքավ
  • Հավաքածու (Collection): Ձեր ապրանքատեսականին ներկայացրեք ամբողջական էկրանի ձևաչափով։

1. Նկար

Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց

Նկարներից բաղկացած գովազդներն ամենատարածվածն են։ Սա կարող եք օգտագործել գովազդի ցանկացած նպատակներով՝ բացառությամբ վիդեո դիտումը։

Նկարի չափսերը

  • 1,200 x 628 pixels-Ուղղանկյուն նկար
  • 1200×1200-քառակուսի նկար
  • Facebook-ի և instagram-ի սթորիների նկարների չափսերը։ 1,080 x 1,920 pixels

2. Վիդեո

Մարքեթոլոգների 87%-ը իրենց գովազդներում օգտագործում են վիդեո բովանդակությունը։

Վիդեո մարքեթինգը համարվում է ժամանակակից գովազդի զարգացման միտումներից, և այն ավելի արդյունավետ է գովազդի տեսանկյունից և նվազ ծախսատար՝ բյուջեի տեսանկյունից։

Մարդկանց մեծամասնությունը ցանկանում է տեսնել վիդեո բովանդակություն

Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց

«Ավտոփլեյ» վիդեոները ֆեյսբուքի հեռախոսային տարբերակում ունեն ավելի բարձր click-through rates և ավելի ցածր գովազդի արժեք, քան համակարգչային տարբերակում։

Ըստ ուսումնասիրության, կարճ՝ 15–30 վայրկյան տևողությամբ վիդեոները ունեն բարձր ադյունավետություն։ Ըստ այդմ, վիդեոյի տևողությունը մեծ դերակատարում ունի արդյունավետ գովազդների հարցում։

Վիդեոյի թույլատրելի ձևաչափերը՝

  • Ֆորմատը` .mp4, .mov, .gif և այլ ձևաչափեր
  • Հարաբերակցությունը` 9:16 x 16:9
  • Ֆայլի չափսը` 4GB max
  • Տևողությունը` 1 վայրկյանից մինչև 240 րոպե

3. Հավաքածու

Այս ձևաչափը հնարավորություն է տալիս տեղադրել գովազդներ հետևյալ նպատակներով՝

  • Տրաֆիկ (Traffic)
  • Վաճառքներ (Conversions)
  • Կատալոգային վաճառքներ (Catalog Sales)
  • Այցելություն խանութ (Store Visits)
Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց

Հավաքածուի միջոցով գովազդելու առավելությունը հետևյան է. այն թույլ է տալիս ներկայացնել ծառայությունները իր ողջ տեսականիով։ Կարելի է ստեղծել 4 և ավելի նկարներից կամ վիդեոյից բաղկացած հավաքածուներ։ Հավաքածուն գովազդային ձևաչափ է, որը մարդկանց հնարավորություն է տալիս հայտնաբերել առաջարկվող ծառայությունները ավելի մանրամասնորեն և պատկերավոր կերպով։

4․ Կարուսել

Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց

Կարուսելը հնարավորություն է տալիս 2 և ավելի նկարների միջոցով կարուսելի նման իրար ետևից ընթացող նկարներով գովազդ տեղադրել։

Ըստ մարքեթոլոգների, կարուսելի գովազդները սովորական նկարով գովազդներից 10 անգամ արդյունավետ են։

«Կարուսելները ֆեյսբուքի համար մեծ բում են», — Kinetic Social- ի գործադիր տնօրեն Դոն Մաթիոս։

«Գինը մրցունակ է, եւ արդյունքները հիասքանչ են» ։

Կարուսելի առավելություններից է նաև այն, որ յուրաքանչյուր նկար կարող է հաճախորդին ուղղել կայքի համապատասխան էջ, որտեղ կարող է ծանոթանալ մանրամասն նկարագրին, կամ իրականացնել գործարք։

Նկարի նախընտրելի չափսերը: 1,080 x 1,080 pixels (30MB max)

Նկարների քանակը: Առավելագույնը 10 նկար

5․ Սլայդշոու

Facebook-ի սլայդշոու գովազդի ֆորմատը հնարավոություն է տալիս ստեղծել վիդեոյին նման շարժական պատկերով գովազդ, որի տեքստը, և ուղեկցող երաշտությունը վիդեոյի տպավորություն են ստեղծում։ Ի տարբերություն վիդեո գովազդների, սլայդշոուի գովազդները հեշտ և արագ են պատրաստվում։ Այն կարելի է պատրաստել հեռախոսով և համակարգչով րոպեների ընթացքում՝ հենց Facebook-ում ։

Ինչպիսի՞ բովանդակություն կարելի է գովազդել սլայդշոուի միջոցով

  • Ցույց տալ ծառայության առավելությունները։ Եթե բիզնեսն ունի մի-քանի առավելություն օրինակ ՝ տուր փաթեթների անվճար առաքում։ Մեկ նկարում կարելի է գրել տեքստը առավելության մասին, հաջորդ նկարում՝ տուրից դժգոհ լինելու դեպքում երաշխավորում են գումարի 100 %-ի վերադարձը։ Այսպիսով, սլայդշոուի միջոցով կարելի է ցույց տալ մի քանի առավելություններ։
  • Ծառայություններ ցանկը։ տուրիստական ընկերության դեպքում յուրաքանչյուր նկարում կարելի է գովազդել մեկ ծառայություն։ Արդյունքում, մարդը դիտելով սլայդշոուն պատկերացում կկազմի բոլոր տուր փաթեթների վերաբերյալ։
  • Ցույց տալ գործընթացը։ Օրինակ. եթե հեռախոսային հավելված է գովազդվում, կարելի է ցույց տալ, թե ինչպես է այն աշխատում։ Առաձին նկարում հեռախոս, որի վրա հավելվածի լոգոն է , 2-րդ նկարում` քայլերի մյուս հերթականությունը, թե ինչպես ներբեռնել։ Այսպես կարելի է ցույց տալ ողջ պրոցեսը։
  • Պատմել բիզնեսի պատմությունը։ Եթե բիզնեսն ունի առանձնահատուկ պատմություն, դա կարելի է անել նկարների և տեքստի միջոցով` յուրաքանչյուր պատկերում ներկայացնելով պատմությունից մեկ հատված (Storytelling)։
  • Նկարի նախընտրելի չափսերը:1,280 x 720 pixels

Գովազդի այլ ձևաչափեր

Ակնթարթային փորձ / Instant experience/

Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց

Instant experience-ը ողջ էկրանի չափով full-screen գովաղդի տեսակ է, որը հնարավորություն է տալիս ծառայությունը ավելի պատկերավոր ներկայացնել ողջ հեռախոսի էկրանով։ Instant experience-ում կարելի է օգտագործել վիդեո, նկար, կարուսել, սլայդշոու գովազդի ձևաչափերը և նշել բոլոր ծառայությունները։

Սա կարելի է պատրաստել գովազդի կաբինետի և Creative Hub-ի, իսկ ծրագրավորողների դեպքում՝ Ads API-ի միջոցով ։

Դրանց առավելություններն են՝

  • Ապահովում է ուղղահայաց, էկրանի չափով պատկերի լուծումներ՝ բազմաթիվ կաղապարներով (Templetes)
  • Արագ է բեռնում և անմիջապես ուշադրություն գրավում
  • Բովանդակությունը արդյունավետ ցուցադրում է ողջ էկրանով՝առանց ֆեյսբուքից դուրս գալու, ինչը կայքի տպավորություն է ստեղծում
  • Աշխատում է նկարի բոլոր ձևաչափերով:

Կարող եք ավելացնել հետևյալ 6 բաղադրիչները՝

  • Նկար
  • Վիդեո
  • Կարուսել
  • Տեքստային բլոկ
  • Կոճակներ (Button)
  • Վերնագիր (Header)

Հետևյալ բաղադրիչները կարող եք օգտագործել բազմաթիվ անգամներ, և յուրաքանչյուր անգամ տարբեր գույներով ու տեսքով։

Lead-երի գեներացման գովազդ

Ֆեյսբուքյան գովազդի ձևաչափերը, գործիքներն ու նպատակները. քայլային ուղեցույց

Lead-երի գեներացումը շատ կարևոր է, հատկապես այն պատճառով, որ այն թույլ է տալիս բիզնեսին մեծացնել վաճառքները։ Լիդերը պոտենցիալ հաճախորդներն են՝ այն մարդիկ, որոնք հնարավոր է ունենան հետաքրքրություն տվյալ ծառայության նկատմամբ։

Լիդ ֆորմայի միջոցով ընկերությունը կարող է տրամադրել օգտակար տեղեկատվություն. օրինակ ՝ գիրք, վիդեո։ Մարդիկ գիրքը ձեռք բերելու համար պատրաստ կլինեն իրենց ցանկությամբ տվյալ ընկերությանը տրամադրել իրենց անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ․ հասցե և այլն։ Այն կարելի է կապել CRM համակարգի հետ, և այդ տվյալները պահելով սկսել աշխատել տվյալ բազայի վրա և վաճառք իրականացնել։

Առաջարկ (Offer)

Հաճախորդների համար հատուկ առաջարկները կամ զեղչերը կարելի է գովազդել հենց այդ ձևաչափով։ Այստեղ կարելի է օգտագործել նկար, վիդեո և կարուսել գովազդի կրեատիվները։

Մի քանի փաստեր և վերլուծություններ ֆեյսբուքյան գովազդների մասին՝

  1. Facebook- ի գովազդները չափազանց զգայուն են սեզոնայնության հանդեպ: Ֆեյսբուքի գովազդային ալգորիթմերի կառուցված են աճուրդների վրա, և գովազդի գինը որոշվում է ելներով տարբեր գործոններից։ Գնի վրա ազդում է նաև այն, թե տվյալ թիրախի և կոնտենտի վրա քանի գովազդառու է աշխատում։ Ինչքան շատ մարդ աշխատի միևնույն թիրախի վրա, այնքան թանկ կարժենա գովազդի մեկ Cost-per-click-ի արժեքը։ Սա է պատճառը, որ , օրինակ Սև ուրբաթի «Black Friday», և ամանորի օրերին սովորաբար բարձրանում է գովազդի արժեքը։

2․ Տեքստի ծավալը ազդում է գովազդի առաքման վրա։ Ինչքան շատ լինի տեքստը, այնքան ավելի վատ արդյունքներ կունենա գովազդը։ Սովորաբար, երբ տեքստի ծավալը 20%-ից շատ է, Facebook-ը երբեմն թույլ է տալիս տեղադրել գովազդ, սակայն զգուշացում է, որ տեքստի շատ լինելու պատառով ցածր արդյունավետություն կցուցաբերի գովազդը։

3․Ֆեյսբուքում հնարավոր է վերաթիրախավոում (Retargeting) իրականացնել։ Այս գործիքը հնարավորություն է տալիս կայքի այցելուներին գովազդ ցուցադրել ֆեյսբուքում։ Facebook pixels-ը կոդ է, որը տեղադրելով կայքում, կարողանում են հաշվարկել կանվերսիան, արդյունավետ դարձնեն գովազդները, գովազդների համար ստեղծեն թիրախավորված լսարան ։

4․ Առավելոգույն արդյունավետության հասնելու համար անհրաժեշտ է տեստավորել գովազդները։ Նախքան գովազդային մեծ բյուջե նախատեսելը, անրաժեշտ է իրականացնել A/B թեստ, որպեսզի հնարավոր լինի բյուջեյի հիմնական մասը ուղղել արդյունավետ արշավի իրականացման համար։

5․ Facebook-ում գովազդի արդյունքները կարելի է չափել։Այստեղ ձեզ համար հասանելի է վերլուծական տվյալները։

6․ Ստեղծել վիդեո գովազդներ։ Մարդկանց 36 և ավել տոկոսը վստահում է վիդեո բովանդակությանը։ Վիդեո գովազդները կրճատում են գովազդի ծախսերը և մեծացնում արդյունավետությունը։

7․ Ստեղծեք մարքեթինգային ռազմավարություն։ Գովազդը չի կարող արդյունավետ լինել, եթե հիմնված չէ ընկերության ընդհանուր մարքեթինգային պլանի վրա։

8․ Ստեղծեք օգտակար բովանդակություն և յուրօրինակ գովազդային նկարներ։ Նկարներն ու տեքստը ազդում են գովազդների արդյունավետության վրա։ Դա նունպես կարելի է թեստավորել առանձին։

9․ Նախքան գովազդներ ստեղծելը ուսումնասիրեք շուկան․բացահայտեք Ձեր հաճախորդների պահանջները, ստեղծեք Ձեր հաճախորդի նկարագիրը։ Սա կօգնի բավարարել հաճախորդի պահաջները, դիպել նրանց ցավոտ կետերին և առաջարկել կոնկրետ լուծումներ։

10․Վերլուծեք գովազդների արդյունքները։ Ինտերնետային գովազդը չափելի է։ Կարելի է չափել մեկ հաճախորդի ներգրավման արժեքը, մեկ ցուցադրման արժեքը, գովազդի մեկ կլիկի արժեքը։

11․ Reaction-ները like-երը լավ են, իսկ share-երը և մեկնաբանությունները համարվում են ավելի լավ Facebook-յան ալգորիթմերի կողմից։ Ներգրավածությունը լավագույն միջոցն է խթանելու գովազդների հասանելիությունը, և այն հրապարակումները, որոնք ունեն բարձր ներգրավածություն ավելի մատչելի է դառնում դրանց համար աճուրդով գովազդ գնելը ։

Ձեր բրենդի զարգացման 15 վայրկյանները. Ինստագրամ սթորիներ
Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները հայրենիքի հանդեպ սիրո արտահայտման ամենահին տարբերակն ընտրեցին՝ հիմնադրելով «Արմենիա Վայն» գինեգործարանը. Քրիստինե Վարդանյան

Առնչվող գրառումներ

«Արմենիա Վայն»-ը՝ նոր գովազդային արշավի մասին. Քրիստինե Վարդանյան