Դասական մարքեթինգ VS Թվային մարքեթինգ․ Արտակ Հարությունյան
Դասական մարքեթինգ VS Թվային մարքեթինգ․ Արտակ Հարությունյան

Դասական մարքեթինգ VS Թվային մարքեթինգ․ Արտակ Հարությունյան

 SMARTOLOGY Digital Marketing Academy-ի հիմնադիր Արտակ Հարությունյան

Դասական մարքեթինգ VS Թվային մարքեթինգ․ Արտակ Հարությունյան

Այս տեսքն ուներ աշխարհի առաջին թվային բաները, որը ստեղծվել էր 1994 թվականին : Այդ ժամանակ համացանցը դեռ ֆորումների մակարդակի էր, և հիմնական օգտվողները ծրագրավորողներ էին, որոնցից մեկն էլ ստեղծեց այդ ինտերակտիվ բաները: Մարքեթոլոգները հասկացան, որ դա աշխատում է ու հենց այդ ժամանակ էլ այն կպավ մարքեթինգին:

Թվային մարքեթինգն, առհասարակ, դասական մարքեթինգի մի մասն է՝ տեխնոլոգիական մասը: Այսինքն, նույն դասական մարքեթինգի գաղափարներն ենք հասցնում պոտենցիալ օգտատերերին, օգտագործողներին , բայց տեխնոլոգիական եղանակով: Խնդիրն այն է, որ այդ տեխնիկական կիրառությունը գնալով շատանում է: Եթե նախկինում համացանցի ու տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ մարքեթինգային գաղափարի հասցնելու վերջնական արդյունքը քիչ էր՝ տեխնոլոգիաները քիչ էին կիրառում /էլ․հասցե, կայք/, հիմա ավելի շատացել են դրանք ու անգամ այնքան, որ տեսակարար կշռի մասով էապես մեծ նշանակություն ունի արդեն մարքեթինգի կիրառության մեջ: Ըստ էության այդ տեխնոլոգիական լուծումներն այնքան են ներթափանցել մարքեթինգի բոլոր ոլորտները, որ հիմա էական նշանակություն ունեն ցանկացած մարքեթինգային արշավի մեջ:

Դասական մարքեթինգ VS Թվային մարքեթինգ

      Pinball VS Bowing

 

Դասական մարքեթինգը նման է Pinball խաղին-պատկերացրեք գնդակը մեր կոմունիկացիան է, որը գցում ենք խաղադաշտ ու մենք գնդակի վրա ազդելու հնարավորություն ունենք միայն այն պահին, երբ գնդակը սկսում է դուրս գալ: Եվ ամեն դեպքում կան հատվածներ, որտեղ մենք ազդել չենք էլ կարող: Հետո գնդակը հետ ենք բերում դաշտ, հավաքում ենք միավորներ:

Թվային մարքեթինգը նման է Bowling-ին- ունենք շատ շարքեր ու քիչ քանակությամբ բուլավաներ: Եթե ճիշտ ենք հարվածում, բոլորն են պառկում, սխալի դեպքում քիչ կամ ոչ մի հատ: Բայց այս դեպքում ունենք փորձելու մի քանի հնարավորություն: Եվ ,ըստ էութան, այս հարվածն ավելի թիրախային է:

Դասականում մենք հնարավորություն ունենք միայն ինչ-որ կոմունիկացիա անելու , իսկ թվային մարքեթինգում մենք հնարավորություն ունենք անգամ մինչև վերջին օգտատերին հասնելու :

Թվային մարքեթինգի ամենամեծ առավելություններից է չափելիությունը: Օրինակ՝ արտաքին գովազդի արդյունավետությունը չափելու բացարձակ լուծում չկա. հստակ չենք կարող հասկանալ՝ քանիսն է դա տեսել: Մենք կարող ենք ունենալ միայն հարաբերական տվյալներ: Իսկ թվային մարքեթինգի դեպքում հստակ է՝ քանի հոգի է տեսել, նրանցից քանիսն են անցում կատարել կամ գնում արել:

Տարբերությունների ամբողջական պատկերը հստակ երևում է աղյուսակում.

Digital MarketingTraditional Marketing
ԱրժեքՀնարավոր է սկսել փոքր բյուջեիցՄեծ բյուջե
ԻնտերակտիվությունԵրկկողմանի կապ հաճախորդի հետՄիակողմանի կապ
ՉափելիությունԲազմաթիվ չափումային ցուցանիշներՄի քանի հիմնական չափման միավոր
ԹիրախայնությունԲազմաթիվ թիրախավորման գործիքներՄեծ լսարանի առաքում
Սկսելու ժամանակԿարճ ժամանակ՝ նախապատրաստության համարProduction-ի վրա երկար ժամանակի ծախս
ՏեսանելիությունՑուցադրվում է փոքր թիրախային լսարանների համարՑուցադրվում է մեծ ծածկույթի համար

 Միֆեր

Եթե ասում ենք սկսելու համար մեծ բյուջե պետք չէ, չի նշանակում, որ թվային մարքեթինգն ավելի էժան է: Եթե հեռուստատեսությամբ միացնում են գովազդ, որի արդյունքում իրենց ապրանքը տեսնում է երկու միլիոն հոգանոց ծածկույթ և ունենում են, օրինակ, 200 հաճախորդ՝ դրա համար վճարելով որոշակի գումար,  ապա համացանցում այդ նույն 200 հաճախորդ ներգրավվելու վրա ծախսվող բյուջեն կլինի համեմատելի հեռուստատեսության գովազդի տված արդյունավետության հետ: Ավելին՝ ցուցանիշները հնարավոր է շատ մոտ լիեն: Շատ բան կախված է նաև ապրանքի կամ ծառայության տեսակից, շուկայի առանձնահատկություններից: Իսկ ունիվերսալ շուկաներում, օրինակ, Ռուսաստանում, կոմունիկացիան  հեռուստատեսությամբ  և համացանցով էապես տարբերվում է: Համացանցում համեմատաբար մի քիչ էժան է․  շատ քիչ տոկոսների մասին է խոսքը:

Հաջորդ միֆն այն է, որ շատերի կարծիքով  համացանցը բացի Ֆեյսբուքից ուրիշ touchpoints չունի, որոնց միջոցով կարելի է մարդկանց քեզ “սիրել տալ”: Շատերը չեն փորձում այլ տեղերից էլ traffic ունենալ (Telegram , Web push noter, Instagram), չեն դիվերսիֆիկացնում ռիսկերը:

Համացանցային մարքեթինգն ունի 4 հիմնական ուղղվածություն:

Դասական մարքեթինգ VS Թվային մարքեթինգ․ Արտակ Հարությունյան

Տվյալները փաստում են, որ  ողջ աշխարհի գովազդային բյուջեի 60-ից ավելի տոկոսը  ծախսվում է երրորդ ճյուղի վրա (Advertising) , ինչը բնական է. եթե մարդ որոնում է այս կամ այն ապրանքածառայությունը, ապա նա արդեն տաք թիրախային լսարան է և գնումի հավանականությունը շատ մեծ է:

Բացասական կողմերն ու ռիսկերը

Անվտանգություն— ցանակացած բիզնես պետք է շատ հստակ ներդրում անի նաև տեխնիկական անվտանգության վրա: Օրինակ՝  քո հաճախորդների  բազան չպետք է հայտնվի ուրիշի ձեռքում:

Կրկնօրինակելու հավանականություն-այն ինչ գոյություն ունի հնարավոր է թվայնացնել, հետևաբար կրկնօրինակել, հետևաբար մասշտաբայնացնել: Ցանկացած դեպքում ռիսկ կա, որ քեզ կկրկնօրինակեն: Սա դասական մարքեթինգի դեպքում քիչ հավանական է:

Դասական մարքեթինգ VS Թվային մարքեթինգ․ Արտակ ՀարությունյանՓորձը ցույց է տալիս, որ մեծ թվով հեռախոսների էկրաններ կոտրվում են զուգարանի հատակին ընկնելու պատճառով. թվային մարքեթինգն այլևս ամենուր է:

 

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

Անգրագետ մարքեթինգը բիզնեսի տապալման հիմնական պատճառ. հայաստանյան շուկայի տարածված սխալները․ Ծովինար Սարգսյան
Բրենդինգի արդյունքում հասարակ գուլպան հասնում է անգամ երկրի առաջին դեմքին․ Կարեն Բաբաջանյան

Առնչվող գրառումներ

Ի՞նչ կարդալ 2020-ին. գրքեր մարքեթինգի մասին