Անգրագետ մարքեթինգը բիզնեսի տապալման հիմնական պատճառ. հայաստանյան շուկայի տարածված սխալները․ Ծովինար Սարգսյան

Անգրագետ մարքեթինգը բիզնեսի տապալման հիմնական պատճառ. հայաստանյան շուկայի տարածված սխալները․ Ծովինար Սարգսյան

Հայաստանում առաջին բիզնես դպրոցի հիմնադիր Ծովինար Սարգսյան

Ի տարբերություն միջազգային շուկայի, որտեղ մարքեթինգի մասին սկսել են խոսել արդեն 1950-ականներից` հայաստանյան շուկայում, եթե չչափազանցնենք, այն կիրառվում է 10 տարուց ոչ ավելի, իսկ  ակտիվ տեմպերով ՝վերջին 5 տարում: Հայաստանյան ժամանակակից բիզնես ոլորտում թե՛ ավանդական ընկերությունները, որոնք շուկայում արդեն քսան տարուց ավելի գործունեություն են ծավալում, թե՛ ժամանակակից՝ նոր տեխնոլոգիաներով, ուղղություններով հագեցած ընկերությունները խոսում են մարքեթինգի մասին: Երբ դիտարկում են իրենց ծրագրի հիմնական բաժինները, մտածում են, որ մարքեթինքը  պետք է իրենց ընկերության ընդհանուր գործունեության և ռազմավարության մեջ կարևոր դեր ունենա: Իսկ ինչու՞ և ինչպե՞ս հարցերին ոչ բոլորն են կարողանում պատասխանել:

Ինչ է արվում:  Ի սկզբանե ընկերությունը  ճիշտ չի սահմանում իր նպատակն ու առաքելությունը, հետևաբար խնդիրը նույնպես սխալ է դնում, դրանից ելնելով սխալ է ձևակերպում նաև իր մարքեթինգային խնդիրները, արդյունքում ներգրավում է սխալ կադրեր և մասնագետներ: Այսպիսով, ստեղծում է բաժին, ներգրավում է ռեսուրս, բայց արդյուքը չկա:

Տարածված սխալներից է ոչ ճիշտ մասնագետի ընտրությունը: Մարքեթինգում, կապված խնդրից, նպատակից և դրա հիմքում ընտրած ռազմավարությունից, կա 14 մասնագիտացում:  Օրինակ, եթե ընկերությունն ունի ռազմավարություն մշակելու խնդիր , պետք է marketing strategy  մասնագետ, եթե շուկայի հետազոտության կարիք կա, պետք են marketing research մասնագետներ կամ եթե ընկերությունը խնդիր ունի գովազդի, PR-ի, արդեն ընդգրկում է այդ մասնագիտացման կադր: Հայաստանյան շուկայում ընկերության ղեկավարը հաճախ լավ չի պատկերացնում իր բիզնեսի խնդիրները և մարքեթինգի մասնագետ ասելով հասկանում է մի բան՝ մարքեթոլոգ, ով կարող է անել ամեն ինչ՝ ոլորտի հետ կապված: Զուգահեռներ տանենք բժշկության հետ. սրտաբանն, օրինակ, չի կարող օգնել ողնաշարի խնդիր ունեցողին:

Թյուր կարծիք կա , թե մարքեթինգը բեռ է բիզնեսի համար. անընդհատ բյուջե է ծախսում, բայց արդյունքը, խոշոր հաշվով չի երևում: Այստեղ արդեն, վստահաբար, գործ ունենք ոչ գրագետ մարքեթինքի հետ:

Ինչ պետք է արվի:  Ամեն ինչ պետք է սկսել նպատակից ու խնդիրներից, այսինքն ՝ ցանկացած բիզնես պետք է անցնի ախտորոշման փուլ՝ ինչ նպատակ ունի, որոնք են դրանից բխող խնդիրները, այդ խնդիրների լուծման քայլերը , և, դրանից ելնելով, հասկանալ մարքեթինգային ինչպիսի ռազմավարություն կիրառել՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, թե երկարաժամկետ, ինչ ռազմավարական լուծումներ են պետք, ինչ գործիքակազմ ենք օգտագործելու , որպեսզի մարքեթինգային գործունեությունը լինի գրագետ և արդյունավետ տվյալ բիզնեսի համար: Կարճ ասած՝ հասկանում ենք մեր նպատակներն ու խնդիրները— ո՞րն է մեր բիզնես գաղափարի էությունը, ինչի՞ համար է ստեղծված, ի՞նչ խնդիր է լուծելու, հասկանում ենք շուկան— որտե՞ղ ենք մենք տվյալ ապրանքը կամ ծառայությունը զարգացնելու, ում համար է-ովքե՞ր են լինելու մեր հաճախորդներն ու  սպառողները, մշակում ենք մարկետինգային միջոցառումներ և վաճառքի մեխանիզմներ:

Անգրագետ մարքեթինգը բիզնեսի տապալման հիմնական պատճառ. հայաստանյան շուկայի տարածված սխալները․ Ծովինար Սարգսյան

Եթե որևէ ընկերության գործունեության մեջ նշված շղթայի մի օղակը բացակայում է, համակարգն ամբողջական չի կարող լինել:

Ամեն գործարար պետք է մի կարևոր բան հասկանա, որ մարքեթինգը պետք է ինտեգրել ոչ թե բիզնեսը սկսելու ընթացքում կամ ավարտին կամ այն ժամանակ, երբ բիզնեսը խնդիր է ունենում, այլ հենց ամենասկզբից: Եթե ուսումնասիրենք միջազգային ընկերությունների փորձը կամ ընդհանրապես գրագետ մարքեթինգ վարելու հիմքերը, կհամոզվենք, որ մարքեթինգի ներդրման անհրաժեշտությունը կա հենց բիզնես գաղափարի գեներացման պահից: Մարքեթինգը հենց բիզնեսի հիմքն է:

Չպետք է նաև մոռանալ, որ այսօր շուկան բավականին արագ է փոխվում: Կարևոր է, որ ընկերության մարքեթինգային քաղաքակությունը լինի ճկուն ու արագ արձագանքի նմանատիպ ազդակների՝ շուկայի փոփոխություն, սպառողների պահանջի փոփոխություն, մրցակիցների փոփոխություն: Զարմանալի չէ, որ ընկերությունը, որը 10 ից ավելի տարի գործունեություն է ծավալում, անկում է ապրում, և հակառակը, նորաստեղծ ՝2 տարվա փորձով ընկերությունը ֆանտաստիկ կերպով զարգանում է. պատճառը հենց ճկունությունն է: Իհարկե, նպան փոփոխությունները ենթադրում են նոր ռիսկ, նոր վտանգ, որին ամեն գործարար չէ, որ պատրաստ է , մինչդեռ պետք է…

Հեղինակ՝ Ժաննա Ավագյան

Դասական մարքեթինգ VS Թվային մարքեթինգ․ Արտակ Հարությունյան

Related Posts

Այն, ինչ չգիտես McDonald's-ի մասին