- Չաթ-բոթեր
Չաթ-բոթերն ու լայվ-չաթերն արդեն գրեթե բոլորին հայտնի են ու կիրառելի: Ամբողջ աշխարհում գնալով լայն տարածում է գտնում չաթ-բոթ տեխնոլոգիան: Այն արհեստական ինտելեկտ ունեցող առցանց զրուցակից է, որը պատասխանում է օգտատիրոջ հարցերին, տրամադրում նրան անհրաժեշտ տեղեկատվությունը: Բայց մարքեթինգի մասնագետների մոտեցումն այս գործիքի նկատմամբ 2019-ին կփոխվի: 1.5 միլիարդ մարդ ամեն օր առնչվում է չաթ-բոթերի հետ, իսկ բրենդների 80 տոկոսն արդեն օգտագործում է այն կամ էլ պլանավորում է կիրառել 2020 թվականից: Սա նշանակում է, որ 2019-ին շատերը կհամալրեն այս գործիքն օգտագործողների շարքերը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ լայվ-չաթերը երեք անգամ մեծացնում են գնման հավանականությունը:
- Ինտերակտիվ տեսանյութեր
Այս թրենդը մարքեթինգային շուկայում շարունակում է իր մեծ ազդեցությունն ունենալ: Տեսանյութերն, իհարկե, միշտ թրենդի առաջին շարքերում են եղել, բայց այս տարի առավել պահանջված են ինտերակտիվ տեսանյութերը: Խոսքը նաև 360° վիդեոների մասին է, որոնք հնարավոր է տեղադրել ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև կցել նամակներին կամ հրապարակել կայքում: ԱՄՆ օգտատերերի 98 տոկոսի կարծիքով` 360° վիդեոներն ավանդականներից ավելի գրավիչ են: Իսկ մարքեթինգի մասնագետների 70 տոկոսի վստահեցմամբ` 360° վիդեոները նպաստել են բիզնեսի զարգացմանը:
- IGTV
Ինստագրամի` տեսանյութերի համար նախատեսված հարթակը նույնպես հավակնում է դառնալ թվային մարքեթինգի թրենդ: Հավելվածն առաջարկում է մի քանի բաժին․
- առավել տարածված տեսանյութերը,
- տեսանյութեր, որոնք հավանաբար Ձեզ դուր կգան,
- այն օգտատերերի տեսանյութերը, ում Դուք հետևում եք,
- այն տեսանյութերը, որոնք մինչև վերջ չեք նայել։
- Ձայնային որոնում
Ձայնային օգնականներն արդեն գրեթե ամենուր են: Մասնագետների կանխատեսմամբ` 2020-ի սկզբին որոնումների 50 տոկոսը լինելու են ձայնային: Ձայնային որոնումների համար հնարավոր է ընտրվեն բանալի բառեր` այն ավելի հասանելի ու կիրառելի դարձնելու: