«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի այս տարվա մարքեթինգային քայլերը
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի այս տարվա մարքեթինգային քայլերը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի այս տարվա մարքեթինգային քայլերը

Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի 16-րդ անգամ իր դռները կբացի կինոսերների առջև, այն այս տարի աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Փառատոնը կմեկնարկի Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» այս տարվա դափնեկիր Չուն-Հո Պոնի «Մակաբույծը» (Հարավային Կորեա) ֆիլմով:  «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն այս տարի կլինի Կաննի «Լավագույն ռեժիսոր», «Ոսկե կինոխցիկ», «Ժյուրիի մրցանակ» եւ շուրջ 4 տասնյակ այլ միջազգային մրցանակների դափնեկիր, մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի այս տարվա մարքեթինգային քայլերը
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մեկնարկին՝ հուլիսի 7-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում կկայանա հոբելյանական պատվո աստղերի տեղադրում Բագրատ Հովհաննիսյանի 90, Արման Մանարյանի 90 եւ Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյանների առիթով:
Հուլիսի 7-14-ն անցկացվելիք 16-րդ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ Հայաստանում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Հունիսի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված երկրների դեսպանները, դեսպանությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են փառատոնի օրերին իրականացվելիք համատեղ ծրագրերը։
Կազմակերպիչների փոխանցմամբ փառատոնային ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու www.gaiff.am կայքի եւ նորաստեղծ GAIFF հավելվածի միջոցով, որը հասանելի է Android եւ IOS համակարգով աշխատող հեռախոսների համար: Այս տարի առաջին անգամ պայուսակներ, շապիկներ և պաստառներ են վաճառվելու:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի այս տարվա մարքեթինգային քայլերը«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի այս տարվա մարքեթինգային քայլերը«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի այս տարվա մարքեթինգային քայլերը«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի այս տարվա մարքեթինգային քայլերը
Պաստառների հեղինակը դիզայներ Վիլյամ Կարապետյանն է, ով ոչ դասական մոտեցմամբ տվել է տարբերվող ու «կրեատիվ» լուծում:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի այս տարվա մարքեթինգային քայլերը
«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 7-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որն ավանդաբար կմեկնարկի կարմիր գորգի արարողությամբ: Կինոփառատոնի փակման արարողությունն արդեն տեղի կունենա հուլիսի 13-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

«Էրեբունի-Երևանի» վերջին 3 տարվա տարբերանշանները

Առնչվող գրառումներ

Ազգային ուտեստները՝ մեկ փառատոնի շրջանակում